Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈ ...

 

 

041.1118.251115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2015 թվականի N 1118-Ա

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհրդի աշխատակարգը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2015 թվականի նոյեմբերի 25-ի

N 1118-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և

                         բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ քաղաքաշինության նախարար

 

    Ա. Սահակյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետ

 

    Մ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահ

 

    Հ. Դավթյան         - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բադալյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Տ. Բարսեղյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.11.2015
N 1118-Ա
Որոշում