040.1399.011215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 նոյեմբերի 2015 թվականի N 1399-Ն
 
i
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
 
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 26-ի
N 1399-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԵՎ ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
 
ԽՈՒՄԲ 02
 
ՄԻՍ ԵՎ ՄՍԻՑ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՆԹԱՄԹԵՐՔ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0201          |Խոշոր եղջերավոր անասունների միս` թարմ կամ պաղեցրած    |
|0202          |Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած             |
|0203          |Խոզի թարմ միս` պաղեցրած կամ սառեցրած                  |
|0204          |Ոչխարի կամ այծի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած      |
|0205 00       |Ձիու, ավանակի, ջորու կամ կիսագրաստի միս` թարմ,        |
|              |պաղեցրած կամ սառեցրած                                 |
|0206          |Խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների,       |
|              |այծերի, ձիերի, ավանակների, ջորիների կամ կիսագրաստների |
|              |սննդային ենթամթերք` թարմ, պաղեցրած կամ սառեցրած       |
|0207          |Ընտանի թռչունների միս և  սննդային ենթամթերք` 0105     |
|              |ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ    |
|              |սառեցրած                                              |
|0208          |Այլ միս և  մսից սննդային ենթամթերք` թարմ, պաղեցրած    |
|              |կամ սառեցրած                                          |
|0209          |Անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և  չհալեցրած կամ    |
|              |այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ` թարմ,    |
|              |պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված,       |
|              |չորացրած կամ ապխտած                                   |
|0210          |Միս և  մսից սննդային ենթամթերք` աղ դրված, աղաջրի մեջ  |
|              |դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային     |
|              |ենթամթերքից ստացված մանր և  խոշոր աղացվածքի ալյուր    |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 03
 
ՁՈՒԿ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊՆԵՐ, ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԱՅԼ ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0302          |Ձկներ` թարմ կամ պաղեցրած` բացառությամբ 0304 ապրանքային|
|              |դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և  այլ ձկան մսի          |
|0303          |Ձուկ` սառեցրած` բացառությամբ 0304 ապրանքային դիրքում  |
|              |ընդգրկված ձկան ֆիլեի և  ձկան այլ մսի                  |
|0304          |Ձկան ֆիլե և  ձկան այլ միս (ներառյալ խճողակը) թարմ,    |
|              |պաղեցրած կամ սառեցրած                                 |
|0305          |Ձուկ` չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. ձուկ`  |
|              |ապխտած` մինչև  ապխտելը կամ ապխտելու ընթացքում         |
|              |ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ձկնալյուր`     |
|              |մանր և  խոշոր աղացվածքի, և  ձկներից հատիկներ` սննդի   |
|              |մեջ օգտագործելու համար պիտանի                         |
|0306          |Խեցգետնակերպներ` զրահի մեջ կամ առանց զրահի, կենդանի,  |
|              |թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղ դրված կամ      |
|              |աղաջրի մեջ դրված. խեցգետնակերպներ` ապխտած` զրահի մեջ  |
|              |կամ առանց զրահի, մինչև  ապխտելը կամ ապխտելու          |
|              |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված.      |
|              |խեցգետնակերպներ` զրահի մեջ` շոգեխաշած կամ եռացող ջրի  |
|              |մեջ եփած, սառեցրած կամ չսառեցրած, պաղեցրած, չորացրած, |
|              |աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. ալյուր` մանր և  խոշոր  |
|              |աղացվածքի, և  հատիկներ` խեցգետնակերպներից` սննդի մեջ  |
|              |օգտագործելու համար պիտանի                             |
|0307          |Կակղամորթներ` խեցու մեջ կամ առանց խեցու, կենդանի,     |
|              |թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված կամ աղաջրի մեջ     |
|              |դրված. Կակղամորթներ` ապխտած` խեցու մեջ կամ առանց      |
|              |խեցու, մինչև  ապխտելը կամ ապխտելու ընթացքում          |
|              |ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր` մանր   |
|              |և  խոշոր աղացվածքի, և  հատիկներ` կակղամորթներից`      |
|              |սննդի մեջ օգտագործելու համար պիտանի                   |
|0308          |Ջրային անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպներից և     |
|              |կակղամորթներից, կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած,    |
|              |չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված.  ջրային      |
|              |անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպներից և            |
|              |կակղամորթներից, ապխտած, մինչև  ապխտելը կամ ապխտելու   |
|              |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված.      |
|              |ալյուր` մանր և  խոշոր աղացվածքի և  հատիկներ` ջրային   |
|              |անողնաշարավորներից` բացի խեցգետնակերպներից և          |
|              |կակղամորթներից` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի   |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 04
 
ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, ԹՌՉՆԻ ՁՈՒ, ԲՆԱԿԱՆ ՄԵՂՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ` ԱՅԼ ՏԵՂՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԿԱՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0401          |Կաթ և  սերուցք, չխտացրած ու շաքար կամ այլ քաղցրացնող  |
|              |նյութեր չավելացրած                                    |
|0402          |Կաթ և  սերուցք, խտացրած կամ շաքար կամ քաղցրացնող այլ  |
|              |նյութեր ավելացրած                                     |
|0403          |Թան, կտրված կաթ և  սերուցք, յոգուրտ, կեֆիր և  այլ     |
|              |խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք, խտացրած|
|              |կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր        |
|              |ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով|
|              |կամ առանց դրանց, մրգեր, ընկույզ կամ կակաո ավելացրած   |
|              |կամ չավելացրած                                        |
|0404          |Կաթնային շիճուկ` խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ  |
|              |քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած. մթերքներ |
|              |կաթի բնական բաղադրիչներից` շաքար կամ այլ քաղցրացնող   |
|              |նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված   |
|              |կամ չներառված                                         |
|0405          |Կարագ և  կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր.       |
|              |կաթնային մածուկներ                                    |
|0407          |Թռչնի ձվեր` կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփված      |
|              |- բեղմնավորված ձվեր` ինկուբացիայի համար               |
|0408          |Թռչունների ձվեր առանց կճեպի և  դեղնուցներ` թարմ,      |
|              |չորացրած, եփած եռացրած ջրում կամ շոգեխաշած, կաղապարած,|
|              |սառեցրած կամ այլ կերպ պահածոյացրած, շաքար կամ         |
|              |քաղցրացնող այլ նյութեր ավելացրած կամ չավելացրած       |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 05
 
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ` ԱՅԼ ՏԵՂՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԿԱՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0501 00 000 0 |Մարդու մազ` չմշակված, լվացած կամ չլվացած, մաքրած կամ  |
|              |չմաքրած, մարդու մազի թափոններ                         |
|0502          |Խոզի կամ վարազի ստև,  փորսուղի կամ այլ մազ`           |
|              |օգտագործվող խոզանակային իրերի արտադրության համար,     |
|              |դրանց թափոնները                                       |
|0504 00 000 0 |Կենդանիների (բացի ձկներից) աղիքներ, պարկեր և          |
|              |ստամոքսներ` ամբողջական և  կտորներով, թարմ, պաղեցված,  |
|              |սառեցված, աղ դրված, աղաջրով, չորացված կամ ապխտած      |
|0505          |Թռչունների մորթիկներ և  այլ մասեր` փետուրներով կամ    |
|              |աղվափետուրով, փետուրներ և  փետուրների մասեր (կտրված   |
|              |կամ չկտրված եզրերով) և  աղվափետուր` պահելու համար     |
|              |մաքրված, ախտահանված կամ մշակված, սակայն հետագա մշակման|
|              |չենթարկված, փետուրների և  դրանց մասերի փոշին և        |
|              |թափոնները                                             |
|0506          |Ոսկորներ և  եղջյուրների կոթուն` չմշակված, ճարպազրկված,|
|              |առաջնային մշակման ենթարկված (առանց ձև  տալու), թթվով  |
|              |մշակված կամ ապաժելատինացված, այդ մթերքի փոշին և       |
|              |թափոնները                                             |
|0507          |Փղոսկր, կրիաների զրահներ, կետոսկր կամ ծովային այլ     |
|              |կաթնասունների բեղեր, կոտոշներ, եղջերուի եղջյուրներ,   |
|              |սմբակներ, եղունգներ, մագիլներ և  կտուցներ` չմշակված   |
|              |կամ առաջնային մշակման ենթարկված, սակայն առանց ձև      |
|              |տալու, այդ մթերքի փոշին և  թափոնները                  |
|0508 00 000 0 |Մարջան և  նույնանման նյութեր` չմշակված կամ առաջնային  |
|              |մշակման ենթարկված, կակղամորթների, խեցգետնանմանների կամ|
|              |փշամորթների խեցիներ և  զրահներ, սիպեների կմախքների    |
|              |կիսաններ` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված,   |
|              |առանց ձև  տալու, այդ մթերքի փոշին և  թափոնները        |
|0510 00 000 0 |Համպար մոխրագույն, կղբեշիթ, ցիվետա և  մուշկ, իսպանական|
|              |բզեզ լեղի, այդ թվում` չոր, գեղձեր և  դեղագործական     |
|              |ապրանքների արտադրության մեջ օգտագործվող կենդանական    |
|              |ծագման այլ մթերք` թարմ, պաղեցված, սառեցված կամ        |
|              |կարճաժամկետ պահպանման համար այլ ձևով  մշակված         |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 06
 
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0602          |Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները),       |
|              |տնկաշիվեր և  ճյուղեր սնկամարմիններ                    |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 07
 
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԵՎ ՈՐՈՇ ՈՒՏԵԼԻ ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ ԵՎ ՊԱԼԱՐԱՊՏՈՒՂՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0713          |Լոբազգի բանջարեղեն` չորացրած, կեղևահանած,  սերմնակճեպը|
|              |հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր`                 |
|0713 33       |լոբի սովորական`ներառյալ սպիտակ մանրասերմ լոբին        |
|              |(Phaseolus vulgaris)`                                 |
|0713 33 100 0 |ցանքի համար                                           |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 08
 
ՈՒՏԵԼԻ ՄՐԳԵՐ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՆԵՐ. ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԿԵՂԵՎ ՈՒ ԴԴՄԻ ԿՃԵՊՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0801          |Հնդկընկույզներ, բրազիլական ընկույզներ և  կեշյու       |
|              |ընկույզներ` թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ      |
|              |չմաքրած, կեղևով  կամ առանց կեղևի                      |
|0802          |Այլ ընկույզներ` թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ  |
|              |չմաքրած, կեղևով  կամ առանց կեղևի`                     |
|0806          |Խաղող` թարմ կամ չորացրած                              |
|0813          |Չորացրած պտուղներ` բացի 0801-0806 ապրանքային դիրքերում|
|              |ընդգրկվող պտուղներից. տվյալ խմբում ընդգրկվող          |
|              |ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդներ        |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 09
 
ՍՈՒՐՃ, ԹԵՅ, ՄԱՏԵ ԿԱՄ ՊԱՐԱԳՎԱՅԱԿԱՆ ԹԵՅ ԵՎ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|0901          |Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի.  |
|              |սուրճի կեղև  և  սուրճի հատիկների թաղանթ. սուրճի       |
|              |փոխարինիչներ ցանկացած համամասնությամբ սուրճի          |
|              |պարունակությամբ                                       |
|0902          |Թեյ` համաբուրավետիչ հավելումներով կամ առանց           |
|              |համաբուրավետիչ հավելումների                           |
|0903 00 000 0 |Մատե կամ պարագվայական թեյ                             |
|0904          |Piper ցեղի պղպեղ, Capsicum ցեղի կամ Pimenta ցեղի      |
|              |պտուղներ` չորացրած, մանրատած կամ աղացած`              |
|0905          |Վանիլ                                                 |
|0906          |Դարչին և  դարչնածառի ծաղիկներ                         |
|0907          |Մեխակ (ամբողջական պտուղները, ծաղիկները և  ծաղկաբները) |
|0910          |Կոճապղպեղ, զաֆրան, կուրկումա երկար (քրքում), ուրց կամ |
|              |խոռ, դափնետերև,  կարրի և  այլ համեմունք               |
|0910 11 000 0 |կոճապղպեղ` չմանրատած և  չաղացած                       |
|0910 12 000 0 |կոճապղպեղ` մանրատած կամ աղացած                        |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 10
 
ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1001          |Ցորեն և  մեսլին (ցորենի և  աշորայի խառնուրդ)          |
|1002          |Աշորա                                                 |
|1003          |Գարի                                                  |
|1004          |Վարսակ                                                |
|1005          |Եգիպտացորեն                                           |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 11
 
ԱԼՐԱՂԱՑԱՁԱՎԱՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ. ԱԾԻԿ, ՕՍԼԱՆԵՐ, ԻՆՈՒԼԻՆ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՍՈՍՆՁԱՆՅՈՒԹ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1101 00       |Ալյուր` ցորենի կամ ցորենաաշորային                     |
|1102          |Ալյուր` այլ հացահատիկների սերմերից` բացի ցորենից կամ  |
|              |ցորենաաշորային ալյուրից                               |
|1105          |Ալյուր` մանր և  խոշոր աղացվածքի, փոշի, փաթիլներ,      |
|              |գրանուլներ կարտոֆիլից                                 |
|1107          |Ածիկ` բոված կամ չբոված                                |
|1108          |Օսլա, ինուլին                                         |
|1109 00 000 0 |Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում                      |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 12
 
ՅՈՒՂԱՏՈՒ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐ, ԱՅԼ ՍԵՐՄԵՐ, ՊՏՈՒՂՆԵՐ ԵՎ ՀԱՏԻԿՆԵՐ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ ԵՎ ԲՈՒՅՍԵՐ, ԾՂՈՏ ԵՎ ԿԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1201          |Սոյայի հատիկներ` մանրատած կամ չմանրատած               |
|1202          |Գետնընկույզ` չբոված կամ որևէ  այլ եղանակով չպատրաստած,|
|              |կեղևահանած  կամ կեղևով,  մանրատած կամ չմանրատած       |
|1204 00       |Վուշի սերմեր` մանրատած կամ չմանրատած                  |
|1206 00       |Արևածաղկի  սերմեր` մանրատած կամ չմանրատած             |
|1207          |Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ`        |
|              |մանրատած կամ չմանրատած`                               |
|1207 40       |Քնջութի սերմեր                                        |
|1207 50       |Մանանեխի սերմեր                                       |
|1208          |Մանր և  խոշոր աղացվածքի ալյուր` ստացված յուղատու      |
|              |մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից` բացի մանանեխի  |
|              |սերմերից                                              |
|1209          |Սերմեր, պտուղներ և  սպորներ ցանքի համար               |
|1210          |Գայլուկի պալարներ` թարմ կամ չորացրած, մանրատած կամ    |
|              |չմանրատած, փոշենման կամ հատիկավոր. լուպուլին          |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 14
 
ՀՅՈՒՍԱԾՈ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՒՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ. ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ՄԹԵՐՔ` ԱՅԼ ՏԵՂՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԿԱՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1401          |Բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք գլխավորապես    |
|              |օգտագործվում են հյուսելու համար (օրինակ` հնդկեղեգ,    |
|              |եղեգնարմավենի, եղեգ, ճիլ, ուռի, ռաֆիա, հացահատիկային  |
|              |բույսերի մաքրած, սպիտակեցրած կամ ներկած ծղոտ և        |
|              |լորենու կեղև)                                         |
|1404          |Բուսական ծագում ունեցող նյութեր` այլ տեղում չնշված կամ|
|              |չներառված                                             |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 15
 
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԿԱՄ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՃԱՐՊԵՐ ԵՎ ՅՈՒՂԵՐ ՈՒ ԴՐԱՆՑ ՏՐՈՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԸ. ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՃԱՐՊԵՐ. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԿԱՄ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄՈՄԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1501          |Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և  ընտանի         |
|              |թռչունների ճարպ` բացի 0209 կամ 1503 ապրանքային        |
|              |դիրքերում նշված ճարպից                                |
|1502          |Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների կամ այծերի     |
|              |ճարպ` բացի 1503 ապրանքային դիրքում նշված ճարպից       |
|1503 00       |Հալած խոզաճարպ-բնաճարպ, հալած խոզաճարպ-օյլ,           |
|              |օլեոստեարին, օլեո-օյլ և  կենդանական յուղ, էմուլսիայի  |
|              |չվերածած կամ չխառնուրդած, կամ որևէ  այլ ձևով          |
|              |չպատրաստված                                           |
|              |- հալած խոզաճարպ-բնաճարպ և  օլեո-բնաճարպ              |
|1504          |Ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և  դրանց|
|              |զտամասեր` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց    |
|              |փոփոխելու քիմիական կազմը                              |
|1505 00       |Ճարպաքրտինք և  դրանից ստացվող ճարպանյութեր (ներառյալ  |
|              |լանոլինը)                                             |
|1506 00 000 0 |Կենդանական այլ ճարպեր, յուղեր և  դրանց զտամասերը`     |
|              |չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու    |
|              |քիմիական կազմը                                        |
|1507          |Սոյայի յուղ և  դրա զտամասերը` չռաֆինացված կամ         |
|              |ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը     |
|1508          |Գետնընկույզի յուղ և  դրա զտամասերը` չռաֆինացված կամ   |
|              |ռաֆինացված, առանց փոփոխելու քիմիական կազմը            |
|1509          |Ձիթապտղի յուղ և  դրա զտամասերը` չռաֆինացված կամ       |
|              |ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը     |
|1510 00       |Այլ յուղեր և  դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն|
|              |կանաչ կամ սև  ձիթապտուղներից` չռաֆինացված կամ         |
|              |ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը`    |
|              |ներառյալ այդ յուղերի կամ զտամասերի խառնուրդներն       |
|              |ապրանքային 1509 դիրքում ընդգրկված յուղերի կամ դրանց   |
|              |զտամասերի հետ                                         |
|1511          |Արմավենու յուղ և  դրա զտամասերը` չռաֆինացված կամ      |
|              |ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը     |
|1512          |Արևածաղկի,  քրքումի կամ բամբակի յուղ և  դրանց         |
|              |զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց   |
|              |փոփոխելու քիմիական կազմը                              |
|1513          |Հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասսուի   |
|              |յուղ և  դրանց զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված,  |
|              |սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը                 |
|1514          |Կանճրակի (կանճրակից կամ կոլզայից) կամ մանանեխի յուղ և |
|              |դրա զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն     |
|              |առանց փոփոխելու քիմիական կազմը                        |
|1515          |Այլ չցնդող բուսական ճարպեր, յուղեր (ներառյալ ժոժոբայի |
|              |յուղը) և  դրանց զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված,|
|              |սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը                 |
|1516          |Կենդանական կամ բուսական ճարպեր և  յուղեր ու դրանց     |
|              |զտամասերը` լրիվ կամ մասնակի հիդրոգենացված,            |
|              |ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված,         |
|              |չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն հետագա մշակման     |
|              |չենթարկած                                             |
|1517          |Մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար պիտանի         |
|              |խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ` կենդանական կամ     |
|              |բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր  |
|              |ճարպերի կամ յուղերի զտամասերից` բացի 1516 ապրանքային  |
|              |դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց   |
|              |զտամասերից                                            |
|1518 00       |Կենդանական կամ բուսական ճարպեր և  յուղեր ու դրանց     |
|              |զտամասերը, եփված, թթվեցրած, ջրազրկված, սուլֆացված,    |
|              |օդային փչումով թթվեցրած, պոլիմերացված տաքացումով      |
|              |վակուումում կամ իներտ գազի մեջ, կամ քիմիապես          |
|              |վերափոխված այլ եղանակով` բացի 1516 ապրանքային դիրքում |
|              |ընդգրկված մթերքներից. սննդի մեջ օգտագործելու համար ոչ |
|              |պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ` կենդանական  |
|              |կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի     |
|              |տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից, այլ տեղում     |
|              |չնշված կամ չընդգրկված                                 |
|1520 00 000 0 |Գլիցերին հում. գլիցերինային ջուր և  գլիցերինային      |
|              |մոխրաջուր                                             |
|1521          |Բուսական մոմեր (բացի եռգլիցերիդներից), մեղվամոմ, այլ  |
|              |միջատների մոմ ու կետաճարպ` ներկած կամ չներկած,        |
|              |ռաֆինացված կամ չռաֆինացված                            |
|1522 00       |Դեգրա մնացորդներ` բուսական կամ կենդանական             |
|              |ճարպանյութերի կամ մոմերի մշակումից հետո               |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 17
 
ՇԱՔԱՐ ԵՎ ՇԱՔԱՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1701          |Եղեգնաշաքար կամ ճակնդեղի շաքար և  քիմիապես մաքուր     |
|              |բուսաշաքար` պինդ վիճակում                             |
|1702          |Շաքարի այլ տեսակներ` ներառյալ քիմիապես մաքուր         |
|              |կաթնաշաքարը, ածիկաշաքարը, խաղողաշաքարը և  պտղաշաքարը, |
|              |պինդ վիճակում. շաքարի օշարակներ` առանց համաբուրավետիչ |
|              |կամ ներկող հավելումների. արհեստական մեղր` բնական մեղրի|
|              |հետ խառնած կամ չխառնած. կարամելային զովացուցիչ        |
|              |(քուլեր).                                             |
|              |- կաթնաշաքար և  կաթնաշաքարի թանձրահյութ               |
|1703          |Կերամաթ` ստացված շաքարի հեռացումից կամ ռաֆինացումից   |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 18
 
ԿԱԿԱՈ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԹԵՐՔ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|1801 00 000 0 |Կակաոյի ունդեր` ամբողջական կամ մանրատած, հում կամ     |
|              |բոված                                                 |
|1802 00 000 0 |Կակաոյի կեղև,  պատյան, նրբամաշկ և  այլ մնացորդներ     |
|1803          |Կակաոյի մածուկ` յուղազերծված կամ չյուղազերծված        |
|1804 00 000 0 |Կակաոյի յուղ, կակաոյի ճարպ                            |
|1805 00 000 0 |Կակաոյի փոշի` առանց շաքարի կամ քաղցրացնող այլ նյութերի|
|              |հավելման                                              |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 24
 
ԾԽԱԽՈՏ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|2401          |Ծխախոտահումք, ծխախոտի թափոններ                        |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 25
 
ԱՂ, ԾԾՈՒՄԲ, ՀՈՂ ԵՎ ՔԱՐ, ԾԵՓԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, ԿԻՐ ԵՎ ՑԵՄԵՆՏ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|2501 00       |Աղ (ներառյալ սեղանի և  բնափոխված աղը) և  նատրիումի    |
|              |քլորիդ մաքուր, ջրի մեջ լուծած կամ չլուծած, ինչպես նաև |
|              |այնպիսի ազդանյութերի հավելումների պարունակությամբ,    |
|              |որոնք խոչընդոտում են մասնիկների իրար կպչելը կամ       |
|              |ապահովում են սորունությունը. ծովի ջուր                |
|2502 00 000 0 |Պիրիտ` չթրծված                                        |
|2503 00       |Ծծումբ` բոլոր տեսակների, բացի սուբլիմացված, նստեցված  |
|              |կամ կոլոիդային ծծումբից                               |
|2504          |Գրաֆիտ` բնական                                        |
|2505          |Ավազ` բնական, բոլոր տեսակների, ներկած կամ չներկած`    |
|              |բացի 26-րդ խմբի մետաղաբեր ավազներից                   |
|2506          |Կվարց (բացի բնական ավազներից), կվարցիտ` կոպիտ         |
|              |մանրատած կամ չմանրատած, սղոցած կամ չսղոցած, կամ այլ   |
|              |կերպ բլոկների կամ ուղղանկյուն սալերի (ներառյալ        |
|              |քառակուսի) բաժանած                                    |
|2507 00       |Ճենակավ և  այլ ճենակավային կավեր` կալցինացված կամ     |
|              |չկալցինացված                                          |
|2508          |Կավեր` այլ (բացառությամբ 6806 ապրանքային դիրքում      |
|              |ընդգրկված փքված կավերի), անդալուզիտ, կիանիտ և         |
|              |սիլիմանիտ` կալցինացված կամ չկալցինացված, մուլիտ,      |
|              |հրակավային կամ դինասային հողեր                        |
|2509 00 000 0 |Կավիճ                                                 |
|2510          |Կալցիումի ֆոսֆատներ` բնական, ալյումինակալցիումային    |
|              |ֆոսֆատներ` բնական և  ֆոսֆատային կավիճ                 |
|2511          |Բարիումի սուլֆատ` բնական (բարիտ). բարիումի կարբոնատ`  |
|              |բնական (վիտերիտ), կալցինացված կամ չկալցինացված` բացի  |
|              |2816 ապրանքային դիրքում ընդգրկված բարիումի օքսիդից    |
|2512 00 000 0 |Հողեր` ինֆուզորային, սիլիցիումային (օրինակ` կիզելգուր,|
|              |տրեպել և  դիատոմիտ) և  նույնանման սիլիկային հողեր`    |
|              |կալցինացված կամ չկալցինացված, 1 կամ պակաս տեսակարար   |
|              |կշռով                                                 |
|2513          |Չեչաքար, զմռնիտ, կորունդ` բնական, նռնաքար` բնական, և  |
|              |այլ բնական հղկանյութեր` ջերմամշակած կամ չմշակած       |
|2514 00 000 0 |Թերթաքար, կոպիտ մանրատած կամ չմանրատած, սղոցած կամ    |
|              |չսղոցած, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն        |
|              |(ներառյալ քառակուսի) սալերի բաժանած                   |
|2515          |Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և  այլ|
|              |կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար` 2,5   |
|              |կամ ավելի տեսակարար կշռով, և  ալեբաստր, կոպիտ մանրատած|
|              |կամ չմանրատած, սղոցած կամ չսղոցած կամ այլ մեթոդով     |
|              |բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) սալերի  |
|              |բաժանած                                               |
|2516          |Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և  այլ քարեր      |
|              |հուշարձանների կամ շինարարության համար, կոպիտ մանրատած |
|              |կամ չմանրատած, սղոցած կամ չսղոցած, կամ այլ կերպ       |
|              |բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) սալերի  |
|              |բաժանած                                               |
|2517          |Ճավաքար, կոպիճ, խիճ կամ մանրատած քար, սովորաբար       |
|              |օգտագործվում է որպես բետոնի, բալաստի                  |
|              |լցանյութ խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների     |
|              |համար կամ այլ բալաստ, ճավաքար, ինչպես նաև  մեծագլաքար |
|              |և  կայծքարային կոպիճ, ջերմամշակված կամ չմշակված,      |
|              |մակադամ խարամից, դրոսից կամ նույնանման արդյունաբերական|
|              |թափոններից` ընդգրկելով կամ չընդգրկելով ապրանքային     |
|              |դիրքի առաջին մասում նշված նյութերը, հանքաձյութած      |
|              |(գուդրոնապատված) մակադամ, 2515 կամ 2516 ապրանքային    |
|              |դիրքերում նշված քարի հատիկներ, փշրանք և  փոշի,        |
|              |ջերմամշակած կամ չմշակած                               |
|2518          |Դոլոմիտ` կալցինացված կամ չկալցինացված, եռակալված կամ  |
|              |չեռակալված, ներառյալ դոլոմիտ` կոպիտ մանրատած կամ      |
|              |սղոցած կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ|
|              |քառակուսի) սալերի բաժանած, դոլոմիտային լցոնախառնուրդ  |
|2519          |Մագնիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ), մագնեզիա`      |
|              |հալեցված, մագնեզիա` մինչև  եռակալումը թրծված          |
|              |(շեղջաքարացված)` շեղջաքարացումից առաջ ավելացվող այլ   |
|              |օքսիդների ոչ մեծ քանակներ պարունակող կամ չպարունակող, |
|              |մագնիումի այլ օքսիդներ` խառնուկներով կամ առանց        |
|              |խառնուկների                                           |
|2520          |Գիպս, անհիդրիդ. գիպսային կապակցանյութեր (իրենից       |
|              |ներկայացնում են կալցինացված գիպս կամ կալցիումի        |
|              |սուլֆատ), ներկած կամ չներկած, ոչ մեծ քանակությամբ     |
|              |արագացուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ    |
|              |չպարունակող                                           |
|2522          |Կիր` չհանգած, հանգած և  հիդրավլիկ` բացի 2825          |
|              |ապրանքային դիրքում նշված կալցիումի օքսիդից ու         |
|              |հիդրօքսիդից                                           |
|2523          |Պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, |
|              |սուպերսուլֆատային ցեմենտ և  նույնանման հիդրավլիկ      |
|              |ցեմենտներ, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած     |
|              |բովախառնուրդների (կլինկերների) ձևով                   |
|2524          |Ասբեստ                                                |
|2525          |Փայլար, այդ թվում` շերտատված, փայլարի թափոններ        |
|2526          |Ստեատիտ` բնական, կոպիտ մանրատած կամ չմանրատած, սղոցած |
|              |կամ չսղոցած, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն    |
|              |(ներառյալ քառակուսի) սալերի բաժանած, տալկ             |
|2528 00 000 0 |Բորատներ բնական և  դրանց խտանյութերը (կալցինացված կամ |
|              |չկալցինացված)` բացի բնական աղալուծույթներից անջատված  |
|              |բորատներից, բնական բորաթթու` 85 զանգվ.%-ից ոչ ավելի   |
|              |H3BO3-ի պարունակությամբ` չոր նյութի վերահաշվարկով     |
|2529          |Սպաթ` դաշտային, լեյցիտ, նեֆելին և  նեֆելինային        |
|              |սիենիտ, ֆտորասպաթ                                     |
|2530          |Նյութեր` հանքային, այլ տեղում չնշված կամ չներառված    |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 26
 
ՀԱՆՔԱՔԱՐԵՐ, ԽԱՐԱՄ ԵՎ ՄՈԽԻՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|2601          |Երկաթի հանքաքարեր և  խտահանքեր` ներառյալ թրծած        |
|              |երկաթաքարը                                            |
|2602 00 000 0 |Մանգանի հանքաքարեր և  խտահանքեր` ներառյալ երկաթախառն  |
|              |մանգանի հանքաքարերը և  խտահանքերը` չոր արտադրանքի     |
|              |վերահաշվարկով` մանգանի 20 զանգվ.% կամ ավելի           |
|              |պարունակությամբ                                       |
|2603 00 000 0 |Պղնձի հանքաքարեր և  խտահանքեր                         |
|2604 00 000 0 |Նիկելի հանքաքարեր և  խտահանքեր                        |
|2605 00 000 0 |Կոբալտի հանքաքարեր և  խտահանքեր                       |
|2606 00 000 0 |Ալյումինի հանքաքարեր և  խտահանքեր                     |
|2607 00 000   |Կապարի հանքաքարեր և  խտահանքեր                        |
|2608 00 000 0 |Ցինկի հանքաքարեր և  խտահանքեր                         |
|2609 00 000 0 |Անագի հանքաքարեր և  խտահանքեր                         |
|2610 00 000 0 |Քրոմի հանքաքարեր և  խտահանքեր                         |
|2611 00 000 0 |Վոլֆրամի հանքաքարեր և  խտահանքեր                      |
|2612          |ՈՒրանի կամ թորիումի հանքաքարեր և  խտահանքեր           |
|2613          |Մոլիբդենի հանքաքարեր և  խտահանքեր                     |
|2615          |Նիոբիումի, տանտալի, վանադիումի կամ ցիրկոնիումի        |
|              |հանքաքարեր և  խտահանքեր                               |
|2616          |Թանկարժեք մետաղների հանքաքարեր և  խտահանքեր           |
|2617          |Այլ հանքաքարեր և  խտահանքեր                           |
|2618 00 000 0 |Խարամ` հատիկավորված (խարամավազ), որն ստացվում է սև    |
|              |մետաղների արտադրության ընթացքում                      |
|2619 00       |Խարամ, դրոս (բացի հատիկավորված խարամից), հրաթեփ և  սև |
|              |մետաղների արտադրության այլ թափոններ                   |
|2620          |Խարամ, մոխիր և  այլ մնացորդներ (բացի սև  մետաղների    |
|              |արտադրության թափոններից), որոնք պարունակում են        |
|              |մետաղներ, արսեն կամ դրանց միացությունները             |
|              |- հիմնականում ցինկ պարունակող                         |
|2621          |Այլ խարամ և  մոխիր` ներառյալ ծովային ջրիմուռներից     |
|              |մոխիրը (կելպ).  քաղաքային տնտեսության թափոնների       |
|              |այրումից ստացված մոխիր և  մնացորդներ                  |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 27
 
ՀԱՆՔԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ, ՆԱՎԹ ԵՎ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ. ԲԻՏՈՒՄԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, ՀԱՆՔԱՅԻՆ ՄՈՄԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|2707          |Յուղեր և  քարածխային ձյութի բարձր ջերմային թորման այլ |
|              |նյութեր. նույնանման նյութեր, որոնց մեջ բուրավետ       |
|              |բաղադրիչների զանգվածը գերազանցում է ոչ բուրավետների   |
|              |զանգվածը                                              |
|2709 00       |Հում նավթ և  հում նավթամթերքներ` ստացված բիտումային   |
|              |ապարներից                                             |
|2710          |Նավթ և  նավթամթերք` ստացված բիտումային ապարներից`     |
|              |բացառությամբ հում նավթի ու նավթամթերքի. այլ տեղում    |
|              |չնշված կամ չներառված արտադրանք, որոնք պարունակում են  |
|              |70 զանգ.% կամ ավելի նավթ կամ նավթամթերք` ստացված      |
|              |բիտումային ապարներից, ընդ որում` այդ նավթամթերքներն   |
|              |արտադրանքի հիմնական բաղադրիչներն են                   |
|2712          |Նավթային վազելին. պարաֆին, նավթային մանրաբյուրեղավոր  |
|              |մոմ, պարաֆինային գաջ, օզոկերիտ, գորշ ածխային մոմ,     |
|              |տորֆային մոմ, այլ հանքամոմեր և  սինթեզման կամ այլ     |
|              |պրոցեսների արդյունքում ստացված նույնանման նյութեր,    |
|              |ներկած կամ չներկած                                    |
._____________________________________________________________________.
 
ԽՈՒՄԲ 28
 
ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀՈՂԱՅԻՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՄ ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ        |Դիրքի անվանումը                                       |
|ծածկագիր      |                                                      |
|______________|______________________________________________________|
|              |       I. ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ                             |
|2801          |Ֆտոր, քլոր, բրոմ և  յոդ                               |
|2802 00 000 0 |Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ          |
|              |կոլոիդային                                            |
|2803 00 000 0 |Ածխածին (մուր և  ածխածնի այլ ձևեր`  այլ տեղում չնշված |
|              |կամ չներառված)                                        |
|2804          |Ջրածին, իներտ գազեր և  այլ ոչ մետաղներ                |
|2805          |Ալկալիական կամ հողալկալիական մետաղներ. հազվագյուտ     |
|              |հողերի մետաղներ, սկանդիում և  իտրիում` մաքուր         |
|              |վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում, սնդիկ|
|              |II. ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԹՈՒՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ    |
|              |ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ            |
|2806          |Քլորաջրածին (աղաթթու), քլորսուլֆոնային թթու           |
|2807 00       |Ծծմբաթթու, օլեում                                     |
|2809          |Երկֆոսֆորի հնգօքսիդ. ֆոսֆորաթթու. որոշակի կամ անորոշ  |
|              |քիմիական կազմով բազմաֆոսֆորային թթուներ               |
|2810 00       |Բորի օքսիդներ. բորաթթուներ                            |
|2811          |Այլ անօրգանական թթուներ և  ոչ մետաղների թթվածնային    |
|              |պարունակությամբ անօրգանական այլ միացություններ        |
|              |III. ՀԱԼՈԳԵՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԾՄԲԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՉ         |
|              |ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ                              |
|2812          |Ոչ մետաղների հալոգենիդներ և  հալոգենիդ օքսիդներ       |
|2813          |Ոչ մետաղների սուլֆիդներ. ֆոսֆորի տրիսուլֆիդ`          |
|              |տեխնիկական                                            |
|              |IV. ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ, ՕՔՍԻԴՆԵՐ,           |
|              |ՀԻԴՐՕՔՍԻԴՆԵՐ ԵՎ ՊԵՐՕՔՍԻԴՆԵՐ                           |
|2814          |Ամոնիակ, անջուր կամ ջրային լուծույթում                |
|2815          |Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի         |
|              |հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի      |
|              |պերօքսիդներ                                           |
|2816          |Մագնեզիումի հիդրօքսիդ և  պերօքսիդ. ստրոնցիումի կամ    |
|              |բարիումի օքսիդներ, հիդրօքսիդներ և  պերօքսիդներ        |
|2817 00 000 0 |Ցինկի օքսիդ. ցինկի պերօքսիդ                           |
|2818          |Արհեստական կորունդ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով.|
|              |ալյումինի օքսիդ. ալյումինի հիդրօքսիդ                  |
|2819          |Քրոմի օքսիդներ և  հիդրօքսիդներ                        |
|2820          |Մանգանի օքսիդներ`                                     |
|2821          |Երկաթի օքսիդներ և  հիդրօքսիդներ. հանքային             |
|              |ներկանյութեր, որոնք պարունակում են 70 կամ ավելի զանգ.%|
|              |քիմիապես կապված երկաթ` Fe2O3-ի վերահաշվարկով          |
|2823 00 000 0 |Տիտանի օքսիդներ                                       |
|2824          |Կապարի օքսիդներ. կապարի սուսր (կարմիր և  նարնջագույն) |
|2825          |Հիդրազին և  հիդրօքսիլամին և  դրանց անօրգանական աղերը. |
|              |անօրգանական այլ հիմքեր. մետաղների այլ օքսիդներ,       |
|              |հիդրօքսիդներ և  պերօքսիդներ                           |
|              |V. ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԹՈՒՆԵՐԻ ՈՒ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐ ԵՎ          |
|              |ՊԵՐՕՔՍԱԱՂԵՐ                                           |
|2826          |Ֆտորիդներ. ֆտորասիլիկատներ, ֆտորաալյումինատներ և      |
|              |ֆտորի այլ կոմպլեքսային աղեր                           |
|2827          |Քլորիդներ, քլորիդի օքսիդներ և  քլորիդի հիդրօքսիդներ.  |
|              |բրոմիդներ և  բրոմիդի օքսիդներ, յոդիդներ և  յոդիդի     |
|              |օքսիդներ                                              |
|2828          |Հիպոքլորիդներ. կալցիումի հիպոքլորիդ տեխնիկական.       |
|              |քլորիդներ. հիպոբրոմիդներ                              |
|2829          |- Քլորատներ և  գերքլորատներ. բրոմատներ և              |
|              |քերբրոմատներ. յոդատներ և  պերյոդատներ                 |
|2830          |Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ` որոշակի կամ անորոշ        |
|              |քիմիական կազմով                                       |
|2831          |Երկթիոնիտներ և  սուլֆօքսիլատներ                       |
|2832          |Սուլֆիդներ. թիոսուլֆատներ                             |
|2833          |Սուլֆատներ. շիբ. պերօքսասուլֆատներ (պերսուլֆատներ)    |
|2834          |Նիտրիդներ. նիտրատներ                                  |
|2835          |Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիդներ), ֆոսֆոնատներ (ֆոսֆիդներ)  |
|              |և  ֆոսֆատներ. պոլիֆոսֆատներ` որոշակի կամ անորոշ       |
|              |քիմիական կազմով                                       |
|2836          |Կարբոնատներ. պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ).     |
|              |ամոնիումի կարբոնատ` տեխնիկական, ամոնիումի կարբամատի   |
|              |պարունակությամբ                                       |
|2837          |Ցիանիդներ, ցիանիդ օքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ    |
|2839          |Սիլիկատներ. ալկալիական մետաղների սիլիկատներ`          |
|              |տեխնիկական                                            |
|2840          |Բորատներ. պերօքսոբորատներ (պերբորատներ)               |
|              |- դինատրիումի տետրաբորատ (բորակ մաքրած)               |
|2841          |Օքսամետաղական կամ պերօքսամետաղական թթուների աղեր      |
|2842          |Անօրգանական թթուների կամ պերօքսաթթուների աղեր         |
|              |(ներառյալ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով          |
|              |ալյումասիլիկատները)` բացի ազիդներից, այլ              |
|              |VI. ՏԱՐԲԵՐ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ                        |
|2843          |Թանկարժեք մետաղներ կոլոիդային վիճակում. թանկարժեք     |
|              |մետաղների անօրգանական կամ օրգանական միացություններ`   |
|              |որոշակի կամ անորոշ քիմիական կազմով. թանկարժեք         |
|              |մետաղների ամալգամներ                                  |
|2844          |Ռադիոակտիվ քիմիական տարրեր և  ռադիոակտիվ իզոտոպներ    |
|              |(ներառյալ տրոհվող և  վերարտադրվող քիմիական տարրերն ու |
|              |իզոտոպները) և  դրանց միացությունները. այդ նյութերը    |
|              |պարունակող խառնուրդներ և  մնացորդներ                  |
|2845          |Իզոտոպներ` բացի 2844 ապրանքային դիրքի իզոտոպներից. այդ|
|              |իզոտոպների անօրգանական կամ օրգանական միացություններ`  |
|              |որոշակի կամ անորոշ քիմիական կազմով                    |
|2846          |Միացություններ` անօրգանական կամ օրգանական, հազվագյուտ |
|              |հողերի մետաղների, իտրիումի կամ սկանդիումի կամ այդ     |
|              |մետաղների խառնուրդների                                |
|2847 00 000 0 |Ջրածնի պերօքսիդ` միզանյութով կարծրացած կամ չկարծրացած |
|2848 00 000 0 |Ֆոսֆիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով`        |
|              |բացառությամբ ֆերոֆոսֆորի                              |
|2849          |Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով         |
|2850 00       |Հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և  բորիդներ`|
|              |որոշակի կամ անորոշ քիմիական կազմով` բացի 2849         |
|              |ապրանքային դիրքում նշված կարբիդ հանդիսացող            |
|              |միացություններից                                      |
|2852          |Սնդիկի միացություններ` անօրգանական կամ օրգանական,     |
|              |որոշակի կամ անորոշ քիմիական կազմով` բացի ամալգամից    |
|2853 00       |Անօրգանական այլ միացություններ (ներառյալ թորած կամ    |
|              |էլեկտրահաղորդաչափական ջուրը և  նույնանման մաքրության  |
|              |ջուրը). հեղուկ օդ (իներտ գազերը հեռացված կամ          |
|              |չհեռացված). խտացրած օդ. ամալգամներ` բացի թանկարժեք    |
|              |մետաղների ամալգամներից                                |
._____________________________________________________________________.
 
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում