Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ ...

 

12.03.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 20-րդ կետից հանել «դիտանցումների և» բառերը.

2) 22-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի`» բառերով.

3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

2) 2-րդ մասի «եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով:

 

i

Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում «իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու» բառերը փոխարինել «իրավախախտման հետևանքները վերացրած լինելու և իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «պատասխանատվությունից ազատելու» բառերը փոխարինել «տուգանքի չափը նվազեցնելու» բառերով.

2) «և տնտեսավարող» բառերը փոխարինել «կամ տնտեսավարող» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասում «քննության» բառը փոխարինել «քննարկման» բառով:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

ԻՐՏԵԿ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Սույն օրենքով որեւէ հոդվածի չի տրվել հետադարձ ուժ:
Այս դեպքում օրենքի ոչ միայն 5-րդ, այլ նաեւ բոլոր հոդվածների կարգավորումները կարող են տարածվել միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության Նախագահի
լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան


2022 թ. մարտի 11
Երևան
ՀՕ-44-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 04.03.2022
N ՀՕ-44-Ն օրենք