ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1658-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» N 556-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագիրը, որոշման տեքստը և հավելվածի վերնագիրը «մեթոդների» բառից հետո լրացնել «առանձնահատկությունները և» բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը.
i
3) որոշման հավելվածի 22-րդ կետում`
i
ա. հանել «օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն» բառերը,
բ. «մեթոդներից» բառից հետո լրացնել «որևէ» բառով.
i
4) որոշման հավելվածի 25-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
i
5) որոշման հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետով`
«25.1. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող գինը` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:».
i
6) որոշման հավելվածի 29-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
7) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«30. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:».
i
8) որոշման հավելվածի 34-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
9) որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«35. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:».
10) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«39. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշը` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:».
i
11) որոշման հավելվածի 41-րդ կետը «տարբերությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել վերահսկվող գործարքի մասով համատեղ շահույթը կամ մնացորդային շահույթը:».
12) որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«44. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված շահույթը (վնասը)` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվական: