ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2023 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում`
1) 3-րդ կետը «տապանաքարի» բառից հետո լրացնել «, հուշասյան» բառով.
i
2) 3.1-ին կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «և սույն որոշման N 3 ձևի համաձայն» բառերով.
3) 6-րդ կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար մշակվում է էսքիզային նախագիծ (պատվիրակվում է գերեզման օգտագործողի հայեցողությամբ)` համաձայն NN 1 և 2 ձևերով սահմանված չափորոշիչների: Էսքիզային նախագծով առաջարկված տարբերակի իրականացման համար ֆինանսական միջոցների հաշվարկը չպետք է գերազանցի 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումարը:».
4) սույն կարգի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգման հարաչափեր
Ձև N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 16-ի
N 215-Ն որոշման

i
5) սույն կարգը N 1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` NN 2 և 3 ձևերով.
«Ձև N 2
Ձև N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 16-ի
N 215-Ն որոշման
Ձև N 3

Ձև N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 16-ի
N 215-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. փետրվարի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2023 թվական: