ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2023 թվականի N 239-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1) Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ` միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.».
i
2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը, 15-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, 16-րդ կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերը «կառուցելու» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.
i
3) 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերը «կառուցման» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.
4) 13-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով.
5) 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բացառապես շահառու ընտանիքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագրում ներառված բոլոր չափահաս անդամների անունով.».
6) 15-րդ կետի 5-րդ ենթակետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «նվիրատվության եղանակով օտարված, ինչպես նաև» բառերով.
7) 15-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «կամ հողատարածքը» բառերը.
8) 15-րդ կետը 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ ենթակետերով`
«14) հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու (համավարկառու) կարող է հանդես գալ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված` ընտանիքի ցանկացած չափահաս անդամ.
15) կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է`
ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով` մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,
բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով:
Ընդ որում, մինչև կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման ավարտական ակտի հանձնումը` կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման և չեն կարող օգտագործվել վերջինիս կողմից` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջի:».
9) 16-րդ կետի 1-ին ենթակետում «97 հազ. դրամ» և «54 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «113 հազ. դրամ» և «63 հազ. դրամ» բառերով.
10) 16-րդ կետի 2-րդ ենթակետում «131 հազ. դրամ» և «84 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «153 հազ. դրամ» և «98 հազ. դրամ» բառերով.
11) 16-րդ կետի 3-րդ ենթակետում «171 հազ. դրամ» և «120 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «200 հազ. դրամ» և «140 հազ. դրամ» բառերով.
12) 16-րդ կետի 4-րդ ենթակետում «207 հազ. դրամ» և «152,000 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «242 հազ. դրամ» և «177 հազ. դրամ» բառերով.
i
13) 16-րդ կետի 5-րդ ենթակետում «237 հազ. դրամ» և «174 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «277 հազ. դրամ» և «207 հազ. դրամ» բառերով.
i
14) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով`
«16.1. Սույն հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա ամսական վճարների նկատմամբ:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ` միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկ.».
i
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով.
i
3) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, 3.1-ին կետի 1-ին ենթակետը «կառուցման» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.
4) 3-րդ կետի 4-րդ ենթակետը «կառուցելու» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.
5) 3-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով`
«10) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) ավելի ցածր են, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պետական աջակցության սահմանաչափերը, ապա պետական աջակցության գումարի մնացորդը կարող է ուղղվել սույն որոշման համաձայն տրամադրված աջակցության միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը` ծրագրի շրջանակներում ձևակերպված վերանորոգման վարկի ստացման միջոցով:».
i
6) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի
Երևան