Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2023 թվականի N 768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`

i

1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) զավակ` նոր ծնված երեխայի 18 տարին լրացած քույր կամ եղբայր, այդ թվում` համամայր կամ համահայր.».

i

2) 4-րդ կետի 6-րդ ենթակետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված» բառերով.

3) 8-րդ կետի 2-րդ ենթակետի`

i

ա. «բ» պարբերությունը «ծնողը» բառից հետո լրացնել «կամ երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից» բառերով,

բ. «դ» պարբերությունը «փաստը» բառից հետո լրացնել «կամ այդ զավակի նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը» բառերով,

գ. «ը» պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» պարբերությամբ.

«թ. նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով:».

i

4) 8.1-ին կետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը» բառերով.

5) 9-րդ կետից հանել 1-ին նախադասությունը.

i

6) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին և 17.2-րդ կետերով.

«17.1. Եթե ծնողն առկա փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի դիմումում նշված` նոր ծնված երեխայի կարգաթվից տարբեր այլ կարգաթվով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է առկա փաստաթղթերով (տեղեկատվությամբ) հիմնավորված նոր ծնված երեխայի կարգաթվին համապատասխան:

17.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում` նոր ծնված երեխայի հաշվառման վայրի վերաբերյալ:».

i

7) 23.1-ին կետի առաջին նախադասությունը «վրա» բառից հետո լրացնել «, այդ թվում` սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքում,» բառերով.

8) 23.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.2-րդ կետով.

«23.2. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո` նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, ծնողին ավելի վճարված նպաստի գումարը ենթակա է բռնագանձման: Սույն կետում նշված` ավելի վճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի` լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան գումարների տարբերությունն է:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 2169-Լ որոշման հավելվածի`

i

1) 6-րդ կետում «Դրամական աջակցությունը» բառերը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքի, դրամական աջակցությունը» բառերով.

2) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

i

«9.1. Անկախ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու հանգամանքից` շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի է առնվում նաև շահառու երեխայի հարազատ կամ համամայր կամ համահայր` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայող քույրը կամ եղբայրը:».

i

3) 13-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ը» պարբերությունում նշված դեպքում` ամուսնալուծության վկայականը» բառերից հետո լրացնել «, 9.1-ին կետում նշված դեպքում` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի) տված տեղեկանքը` զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին» բառերով.

i

4) 22-րդ կետի 2-րդ ենթակետը «սովորող անձի» բառերից հետո լրացնել «և սույն կարգի 9.1-ին կետում նշված զավակի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Սույն կետում նշված դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ` կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2023
N 768-Ն
Որոշում