(ուժը կորցրել է 13.09.01 թիվ 667 որոշում)
i
041.0433.100997
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 սեպտեմբերի 1997 թ. թիվ 433
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
i
(1-ին կետը հանձնաժողովի կազմի մասով ուժը կորցրել է 17.08.98 թիվ 492 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 15.08.00 թիվ 533 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 15-ը սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
(3-րդ կետը փոփ. 14.04.98 թիվ 175, 17.08.98 թիվ 492, խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)
i
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 14.04.98 թիվ 175, 17.08.98 թիվ 492, խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)
i
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 18.11.99 թիվ 704 որոշումներ)
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» թիվ 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի թիվ 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 27 որոշումները:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ
 
ԿԱԶՄ
 
i
կառավարական հանձնաժողովի
 
     Լ. Հակոբյան        - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության
                          գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի
                          նախագահ)
     Ա. Բազեյան         - Երևանի  քաղաքապետ
     Հ. Կարապետյան      - Արագածոտնի մարզպետ
     Հ. Աբրահամյան      - Արարատի մարզպետ
     Ա. Հերոյան         - Արմավիրի մարզպետ
     Վ. Հակոբյան        - Գեղարքունիքի մարզպետ
     Հ. Քոչինյան        - Լոռու մարզպետ
     Ս. Ստեփանյան       - Կոտայքի մարզպետ
     Ֆ. Փիրումյան       - Շիրակի մարզպետ
                        - Սյունիքի մարզպետ
     Պ. Մանուկյան       - Վայոց ձորի մարզպետ
     Ա. Ղուլարյան       - Տավուշի մարզպետ
     Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի
                          տեղակալ-գլխավոր գանձապետ
     Ա. Զիրոյան         - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
     Ե. Ավետիսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Ա. Գյուրջյան       - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության
                          գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
     Մ. Գևորգյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
                          պետական կոմիտեի նախագահի տեղակալ
     Ս. Օհանյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
                          բնական ռեսուրսների վարչության պետ
     Վ. Տերտերյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
                          կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության
                          պետ
     Հ. Վարդանյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
                          «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն
     Գ. Մուշեղյան       - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության
                          գործունեությունը համակարգող նախարարության
                          «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության
                          ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրեն
     Ֆ. Ղազարյան        - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
     Կ. Ամյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
                          կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության
                          գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
 
( ուժը կորցրել է 17.08.98 թիվ 492 որոշում)
(կազմը խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)