050.0224.140809
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «14»        08            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009290
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 հուլիսի 2009 թվականի թիվ 224-Ն
 
ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից 2009 թվականի ապրիլի 2-ին հրապարակված միջազգայնորեն համաձայնեցված հարկային ստանդարտին տարածքների համապատասխանության վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել օֆշորային տարածքների ցանկը` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի «Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 518-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
 
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 29-ի
թիվ 224-Ն որոշմամբ
 
ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ
 
i
1. Մոնսերրաթ
2. Նաուրու
3. Նիու
4. Գվատեմալա
5. ՈՒրուգվայ
 
(ցանկը փոփ. 21.02.12 թիվ 39-Ն որոշում)