(ուժը կորցրել է 28.11.02 թիվ 1919-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
«6» սեպտեմբերի 1996 թ.
---- ----------
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 286
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
 
i
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
i
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ:
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը և դրանց հաստիքային միավորները (կցվում է):
(2-րդ կետը խմբ. 24.08.99 թիվ 517 որոշում)
i
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատողների թվաքանակը` 154 միավոր, և այդ բաժինների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
(3-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 182, 25.08.98 թիվ 526 որոշումներ)
(3-րդ կետը ուժը կորցրել է 24.08.99 թիվ 517 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնել պատգամավորների քաղաքային, նախկին շրջանային և Երևան քաղաքի նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների զբաղեցրած տարածքներն ու օգտագործվող գույքը և մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքների ու գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում համապատասխան տարածքներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Ավանի, Դավիթաշենի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների համար:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևանի ամուսնության պալատի զբաղեցրած տարածքը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:
 
Հաստատված է
 
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշմամբ
 
i
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
 
._______________________________________________________________________.
|NN   |Տարածքային բաժնի    | Տարածքային բաժնի     |  Սպասարկման տարածքը |
|ը/կ  |անվանումը, նստավայրը| հաստիքային միավորները|                     |
|     |                    |                      |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|  1  |      2             |         3            |          4          |
|_____|____________________|______________________|_____________________|
|     |      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ   |                      |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|I.   |Աջափնյակ և  Դավթաշեն| ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |                    | 4 հաստիքային միավոր, | Աջափնյակ և  Դավթաշեն|
|     |                    | որից 1 վարիչ և  3    | թաղային համայնքներ  |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|II.  |Ավան և  Նոր Նորք    | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |                    | 4 հաստիքային միավոր, | Ավան և  Նոր Նորք    |
|     |                    | որից 1 վարիչ և  3    | թաղային համայնքներ  |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|III. |Արաբկիր և  Քանաքեռ- | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |Զեյթուն             | 5 հաստիքային միավոր, | Արաբկիր և  Քանաքեռ- |
|     |                    | որից 1 վարիչ և  4    | Զեյթուն թաղային     |
|     |                    | մասնագետ             | համայնքներ          |
|_____|____________________|______________________|_____________________|
|IV.  |Էրեբունի և          | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |Նուբարաշեն          | 4 հաստիքային միավոր, | ԷրԵբունի և          |
|     |                    | որից 1 վարիչ և  3    | Նուբարաշեն թաղային  |
|     |                    | մասնագետ             | համայնքներ          |
|_____|____________________|______________________|_____________________|
|V.   |Կենտրոն և  Նորք-    | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |Մարաշ               | 4 հաստիքային միավոր, | Կենտրոն և  Նորք-    |
|     |                    | որից 1 վարիչ և  3    | Մարաշ թաղային       |
|     |                    | մասնագետ             | համայնքներ          |
|_____|____________________|______________________|_____________________|
|VI.  |Մալաթիա-Սեբաստիա    | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |                    | 5 հաստիքային միավոր, | Մալաթիա-Սեբաստիա    |
|     |                    | որից 1 վարիչ և  4    | թաղային համայնք     |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|VII. |Շենգավիթ            | ընդամենը`            | Երևան  քաղաքի       |
|     |                    | 4 հաստիքային միավոր, | Շենգավիթ թաղային    |
|     |                    | որից 1 վարիչ և  3    | համայնք             |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|VIII.|Երևանի  ամուսնության| ընդամենը`            | քաղ. Երևան          |
|     |պալատ               | 2 հաստիքային միավոր, |                     |
|     |                    | որից 1 վարիչ և  1    |                     |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|IX.  |Երևանի  հատուկ      | ընդամենը`            | քաղ. Երևան          |
|     |սպասարկում          | 4 հաստիքային միավոր, |                     |
|     |                    | որից 1 վարիչ և  3    |                     |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|X.   |ԱՐԱԳԱԾՈՏՆ           | ընդամենը`            | Արագածոտնի մարզ,    |
|     |                    | 7 հաստիքային միավոր, | քաղ. Աշտարակ        |
|     |                    | որից 1 վարիչ և  2    |                     |
|     |                    | մասնագետ             |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Ապարան              |վարիչի տեղակալ` 0.5 և | քաղ. Ապարան և       |
|     |                    | մասնագետ` 05         | Ապարանի             |
|     |                    |                      | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Թալին               | 1 վարիչի տեղակալ և   | Թալինի նախկին       |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.1. |Արագած              |վարիչի տեղակալ` 0.5 և | Արագածի նախկին      |
|     |                    | մասնագետ` 05         | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XI.  |ԱՐԱՐԱՏ              | ընդամենը`            | Արարատի մարզ, քաղ.  |
|     |                    | 9 հաստիքային միավոր, | Արտաշատ և  Արտաշատի |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Արարատ              | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Արարատ         |
|     |                    | 1 մասնագետ           |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Մասիս               | 1 վարիչի տեղակալ և   | Մասիսի նախկին       |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Վեդի                | 1 վարիչի տեղակալ և   | Արարատի նախկին      |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XII. |ԱՐՄԱՎԻՐ             | ընդամենը`            | Արմավիրի մարզ, քաղ. |
|     |                    | 6 հաստիքային միավոր, | Արմավիր, Արմավիրի և |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | Բաղրամյանի նախկին   |
|     |                    | մասնագետ             | վարչական շրջանների  |
|     |                    |                      | տարածքներ           |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Վաղարշապատ          | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Վաղարշապատ և   |
|     |                    | 2 մասնագետ           | Էջմիածնի նախկին     |
|     |                    |                      | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIII.|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ         | ընդամենը`            | Գեղարքունիքի մարզ,  |
|     |                    | 11 հաստիքային միավոր,| քաղ. Գավառ և  Կամոյի|
|     |                    | որից 1 վարիչ և  2    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Ճամբարակ            | 1 վարիչի տեղակալ և   | Կրասնոսելսկի նախկին |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Մարտունի            | 1 վարիչի տեղակալ և   | Մարտունու նախկին    |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Սևան                | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Սևան  և  Սևանի |
|     |                    | 1 մասնագետ           | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|4.   |Վարդենիս            | 1 վարիչի տեղակալ և   | Վարդենիսի նախկին    |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIV. |ԼՈՌՈՒ               | ընդամենը`            | Լոռու մարզ, քաղ.    |
|     |                    | 12 հաստիքային միավոր,| Վանաձոր և  Գուգարքի |
|     |                    | որից 1 վարիչ և  3    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Թումանյան           | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Ալավերդի և     |
|     |                    | 1 մասնագետ           | Թումանյանի նախկին   |
|     |                    |                      | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Ստեփանավան          | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Ստեփանավան և   |
|     |                    | 1 մասնագետ           | Ստեփանավանի նախկին  |
|     |                    |                      | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Սպիտակ              | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Սպիտակ և       |
|     |                    | 1 մասնագետ           | Սպիտակի նախկին      |
|     |                    |                      | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|4.   |Տաշիր               | 1 վարիչի տեղակալ և   | Տաշիրի նախկին       |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XV.  |ԿՈՏԱՅՔ              | ընդամենը`            | Կոտայքի մարզ, քաղ.  |
|     |                    | 9 հաստիքային միավոր, | Աբովյան և  Կոտայքի  |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Եղվարդ              | 1 վարիչի տեղակալ և   | Նաիրիի նախկին       |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Հրազդան             | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Հրազդան և      |
|     |                    | 1 մասնագետ           | Հրազդանի նախկին     |
|     |                    |                      | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Չարենցավան          | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Չարենցավան     |
|     |                    | 1 մասնագետ           |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVI. |ՇԻՐԱԿ               | ընդամենը`            | Շիրակի մարզ, քաղ.   |
|     |                    | 11 հաստիքային միավոր,| Գյումրի և  Ախուրյանի|
|     |                    | որից 1 վարիչ և  3    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Ամասիա              | 1 վարիչի տեղակալ` 0,5| Ամասիայի նախկին     |
|     |                    | դրույք, և  մասնագետ` | վարչական շրջանի     |
|     |                    | 0,5 դրույք           | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Աշոցք               | 1 վարիչի տեղակալ և   | Աշոցքի նախկին       |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Արթիկ               | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Արթիկ և  Արթիկի|
|     |                    | 1 մասնագետ           | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|4.   |Մարալիկ             | 1 վարիչի տեղակալ և   | Անիի նախկին վարչական|
|     |                    | 1 մասնագետ           | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVII.|ՍՅՈՒՆԻՔ             | ընդամենը`            | Սյունիքի մարզ, քաղ. |
|     |                    | 10 հաստիքային միավոր,| Կապան և  Կապանի     |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Գորիս               | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Գորիս և  Գորիսի|
|     |                    | 1 մասնագետ           | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Մեղրի               | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Մեղրի և  Մեղրու|
|     |                    | 1 մասնագետ           | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Սիսիան              | 1 վարիչի տեղակալ և   | Սիսիանի նախկին      |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|4.   |Քաջարան             | ընդամենը`            | քաղ. Քաջարան        |
|     |                    | 1 հաստիքային միավոր, |                     |
|     |                    | որից` վարիչի տեղակալ`|                     |
|     |                    | 0,5 դրույք, և        |                     |
|     |                    | մասնագետ` 0,5 դրույք |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVIII|ՎԱՅՈՑ ՁՈՐ           | ընդամենը`            | Վայոց Ձորի մարզ, քաղ|
|     |                    | 5 հաստիքային միավոր, | Եղեգնաձոր և         |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | Եղեգնաձորի նախկին   |
|     |                    | մասնագետ             | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Ջերմուկ             | 1 վարիչի տեղակալ` 0,5| քաղ. Ջերմուկ        |
|     |                    | դրույք, և  մասնագետ` |                     |
|     |                    | 0,5 դրույք           |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Վայք                | 1 վարիչի տեղակալ` 0,5| Վայքի նախկին        |
|     |                    | դրույք, և  մասնագետ` | վարչական շրջանի     |
|     |                    | 0,5 դրույք           | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIX. |ՏԱՎՈՒՇ              | ընդամենը`            | Տավուշի մարզ, քաղ.  |
|     |                    | 9 հաստիքային միավոր, | Իջևան  և  Իջևանի    |
|     |                    | որից 1 վարիչ և  2    | նախկին վարչական     |
|     |                    | մասնագետ             | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|1.   |Դիլիջան             | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Դիլիջան        |
|     |                    | 1 մասնագետ           |                     |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.   |Նոյեմբերյան         | 1 վարիչի տեղակալ և   | Նոյեմբերյանի նախկին |
|     |                    | 1 մասնագետ           | վարչական շրջանի     |
|     |                    |                      | տարածք              |
|_____|____________________|______________________|_____________________|
|3.   |Բերդ                | 1 վարիչի տեղակալ և   | քաղ. Բերդ և  Տաուշի |
|     |                    | 1 մասնագետ           | նախկին վարչական     |
|     |                    |                      | շրջանի տարածք       |
|_____|____________________|______________________|_____________________|
|XX.  |Գաղտնի              |                      |                     |
._______________________________________________________________________.
(ցանկը լրաց. 17.03.98 թիվ 182, 25.08.98 թիվ 526 որոշումներ, խմբ. 24.08.99 թիվ 517 որոշում, փոփ. 02.08.00 թիվ 431, 21.06.01 թիվ 555 որոշումներ)
 
Հաստատված է
 
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշմամբ
 
i
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր ----------------------------
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(նորմացույցերն ուժը կորցրել է 24.08.99 թիվ 517 որոշում)
 
-------------------------------------------------------------------------
 Անվանումը                                Հաստիքային միավորը
-------------------------------------------------------------------------
 Բաժնի վարիչ                                      1
 
 Բաժնի վարիչի տեղակալ                             1
 
Գործավար, արխիվարիուս` ըստ սպասարկման տարածքի`
 
 մինչև  50 հազար բնակչի համար                     1
 50 հազարից ավելի բնակչի համար                    2
 
------------------------------
    Ծանոթագրություն:       1. Բաժնի վարիչի տեղակալի հաստիքը սահմանվում է
                       100 հազարից ավելի բնակչի սպասարկող քաղաքացիական
                       կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար:
                           2. Երևանի ամուսնության պալատի համար սահմանել
                       4 հաստիքային միավոր:
                           3. Գյումրիի քաղաքացիական կացության ակտերի
                       գրանցման տարածքային բաժնի համար սահմանել գործավարի
                       4 հաստիքային միավոր`  հաշվի առնելով 200 հազարից
                       ավելի բնակիչ ունենալու հանգամանքը:
                      4. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի 
i
                       համար սահմանել 2 հաստիքային միավոր:
 
(ծանոթագրությունը լրաց. 25.08.98 թիվ 526 որոշում)