040.1194.030904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«3» սեպտեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 օգոստոսի 2004 թվականի N 1194-Ն
 
        i 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
        i 
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 3.2-րդ կետի «ժա», 4.2-րդ կետի «ժ» և 5.2-րդ կետի «թ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
        i 
1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող` առանձին կանգնած կամ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված գիտական, կրթական և ուսումնական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող` առանձին կանգնած արդյունաբերական և գյուղատնտեսական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.04.17 թիվ 351-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.04.17 թիվ 351-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 12-ի
N 1194-Ն որոշման
 
ՑԱՆԿ
        i 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրն փոփ. 06.04.17 թիվ 351-Ն որոշում)
 
I. Գիտական, կրթական և ուսումնական նպատակային
նշանակության շինություններ
 
1. Գիտական, գիտահետազոտական ինստիտուտների շինություններ 2. Կրթական և ուսումնական նշանակության շինություններ, այդ թվում`
մանկապարտեզների,
հանրակրթական դպրոցների,
վարժարանների,
կրթահամալիրների,
արհեստագործական ուսումնարանների,
քոլեջների,
համալսարանների,
ինստիտուտների,
ակադեմիաների (ուսումնական),
կոնսերվատորիաների,
ուսումնական կենտրոնների շինություններ:
 
Հավելված N 2
        i 
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 12-ի
N 1194-Ն որոշման
 
ՑԱՆԿ
        i 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրն փոփ. 06.04.17 թիվ 351-Ն որոշում)
 
I. Արդյունաբերական նշանակության շինություններ
 
1. Էներգետիկայի ոլորտի շինություններ, այդ թվում`
ատոմակայանների և ատոմային ռեակտորով այլ կառույցների,
ջերմային էլեկտրակայանների,
գոլորշու և տաք ջրի արտադրության կայանների,
հիդրոէլեկտրակայանների,
այլընտրանքային էներգետիկայի կայանների,
երկրաջերմային կայանների,
միջուկային վառելիքի արտադրության և հարստացման վերափոխիչ կայանների,
միջուկային վառելիքի միջանկյալ պահպանման կառույցների,
բարձր ռադիոակտիվության թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման
կառույցների,
գործող և փակված ատոմակայանների և ռադիոնուկլոիդներ օգտագործող
կայանների ռադիոակտիվ թափոնների վերամշակման, թաղման շինություններ:
 
2. Մետալուրգիայի ոլորտի շինություններ, այդ թվում`
երկաթի,
պողպատի,
գունավոր մետաղների արտադրության, մշակման շինություններ:
 
3. Լեռնահանքային արտադրության շինություններ: 4. Քիմիական արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`
կաուչուկների արտադրության և վերամշակման,
ռետինատեխնիկական իրերի, այլ օրգանական նյութերի արտադրության և
վերամշակման,
կենցաղային քիմիայի նյութերի արտադրության շինություններ:
 
5. Թեթև արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`
մանածագործական,
գործվածքային,
կոշիկի,
գուլպեղենի,
տրիկոտաժի,
կաշվի,
կարի,
գորգեղենի,
մետաքսի արտադրության շինություններ:
 
6. Էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտի շինություններ,
այդ թվում`
էլեկտրաշարժիչների,
մարտկոցների,
էլեկտրական սարքերի (ռելեներ, թողարկիչներ),
կիսահաղորդչային սարքերի,
լուսավորման էլեկտրալամպերի,
մալուխների,
լուսատեխնիկական սարքերի,
հատուկ տեխնոլոգիական սարքերի,
բլոկների, հանգույցների և պահեստամասերի արտադրության շինություններ:
 
7. Սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտի շինություններ, այդ
թվում`
հացի և հացաբուլկեղենի,
հրուշակեղենի,
մակարոնեղենի,
ալյուրի,
համակցված կերերի,
մսի և մսամթերքի,
պտուղ-բանջարեղենի պահածոների,
կաթնամթերքի,
բուսական յուղերի ու ճարպի,
շաքարի և շաքարավազի,
ոգելից և ոչ ոգելից խմիչքների,
հանքային ջրերի,
ձկնամշակման,
ձկան պահածոների,
ծխախոտի արտադրության շինություններ:
 
8. Փայտի և թղթի արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`
նրբատախտակի,
ատաղձագործական շինարարական իրերի,
կահույքի,
ստվարաթղթի և թղթի արտադրության շինություններ:
 
9. Շինանյութերի արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`
ցեմենտի,
կրաքարի,
գաջի,
սալիկների,
շինարարական քարերի,
երկաթբետոնյա կառուցվածքների, շինարարական ապրանքների արտադրության
շինություններ:
 
10. Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ոլորտի
շինություններ: 11. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի շինություններ: 12. Պոլիգրաֆիական արդյունաբերության ոլորտի շինություններ:
 
II. Գյուղատնտեսական արտադրական նշանակության շինություններ, այդ թվում`
անասնաշենքերի,
դեզանոցների,
ջերմոցների,
չորանոցների,
սիլոսի հորերի,
պահեստների,
անասնաբուժական կայանների,
արհեստական սերմնավորման կայանների,
սառնարանային տնտեսությունների,
կերախոհանոցների,
սերմնաբուծական տնտեսությունների,
թռչնաբուծական տնտեսությունների,
խոզաբուծական տնտեսությունների,
տնկարանային տնտեսությունների,
գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի, սպանդանոցների,
գյուղատնտեսական մթերքի մթերման (բացառությամբ վերամշակման օբյեկտների)
շինություններ:
 
(2-րդ հավելվածը փոփ. 06.04.17 թիվ 351-Ն որոշում)