Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ Մ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2021 թվականի N 905-Լ

 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` հաշվի առնելով ստորև բերված նկատառումներն ու դիտարկումները:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) և դրա իրականացման գործողությունների պլանի համաձայն, ըստ որի` նախատեսված է մինչև 2030 թվականը 1000 ՄՎտ գումարային հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցում: Ներկայումս այդ հզորություններն արդեն տեղաբաշխված են. մասնավորապես` նախատեսված են արդյունաբերական նշանակության արևային կայանների տեղանքները, ընտրված են միացման հզորությունները, ձևավորվում են նշված կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները, սահմանված են մինչև 5 ՄՎտ հզորության արևային կայանների տարեկան հզորության սահմանաչափերը, տրամադրվել են լիցենզիաները (հետևաբար` նաև հողատարածքներ են ձեռք բերվել), որոնց համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել են սակագնային կարգավորումներ և սակագնային մեծություններ, իսկ 5 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ արևային էլեկտրակայանների մասով ամրագրված է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրումը և սակագների սահմանումն իրականացվելու է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: ՊՄԳ պայմանագրերը կնքվում են մրցույթների արդյունքում, որի համար էական պայման է առաջարկվող սակագինը: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ նշված փաստը, որ օրենքի նախագծի ընդունումն ուղղված է 1000 ՄՎտ գումարային հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ուղղորդմանը` Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հեռանկարներին համահունչ հունով, դեպի ցածրակարգ, խախտված հողերի, ջրամբարների և պոչամբարների վրա, ժամանակավրեպ է և հնարավոր չէ ապահովել:

Խնդրահարույց է նաև ներկայացված օրենքի նախագծով հողերի տնտեսական շրջանառության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների լուծումը սակագնային քաղաքականության միջոցով. սակագները ձևավորվում են ՊՄԳ պայմանագրի շրջանակներում, որում առկա են նաև հանրային և մասնավոր գործընկերների միջև հողամասերի կամ դրանց նկատմամբ անհրաժեշտ իրավունքների տրամադրման կարգավորումներ:

Հարկ ենք համարում նշել, որ օրենքի նախագծում ներկայացված հողերի դասակարգումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ տրված` խախտված հողերի դասակարգումներին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին. առաջարկվող կարգավորումներում հստակեցված չեն, թե ինչ չափանիշներով են առաջնորդվելու, միաժամանակ առաջարկվող կարգավորումները պետք է բավարարեն նաև իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2021
N 905-Լ
Որոշում