ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2022 թվականի N 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածի`
i
ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետը «մարզ,» բառից հետո լրացնել «համայնք,» բառով, իսկ «համար,» բառից հետո` «առկայության դեպքում`» բառերով,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
գ. 6-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ կետերով`
«6.1. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցնելու համար համայնքի ղեկավարը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտը մուտքագրում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ` ոչ ուշ, քան ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման վերաբերյալ առաջարկությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստանալուց 2-րդ աշխատանքային օրը: Կադաստրի կոմիտեն հայտը մերժում կամ հաստատում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Մերժման դեպքում պարտադիր նշվում են մերժման պատճառները և հիմնավորումները:
6.2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտը մերժվում է, եթե հայտով ներկայացված անվանափոխումը կամ անվանակոչումը չի համապատասխանում սույն կարգի կամ «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
6.3. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտի ձևը սահմանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«7. Սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով հայտը հաստատվելու դեպքում անվանակոչման և անվանափոխման լիազոր մարմինը քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանակոչման, անվանափոխման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով`
i
«7.1. Անվանակոչման և անվանափոխման լիազոր մարմինը սույն կարգի 6.2-րդ կետում սահմանված դեպքում, թույլ տրված սխալները վերացնելուց հետո, սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով կարող է կրկին ներկայացնել անվանակոչման կամ անվանափոխման հայտ:».
i
4) 8-րդ կետում «ներկայացնում են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով ներբեռնում են Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ» բառերով.
5) 19-րդ կետում`
i
ա. «Ականավոր» բառը փոխարինել «Նշանավոր» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ` այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա:».
6) 46-րդ կետին նախորդող «45.» թիվը փոխարինել «45.1.» թվով.
i
7) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«55. Հասցե տրամադրող լիազոր մարմինն անշարժ գույքի հասցեավորման հայտը ստանալուց կամ իր նախաձեռնությամբ անշարժ գույքի հասցեավորում իրականացնելուց առաջ, նախքան համապատասխան որոշում ընդունելը անշարժ գույքի հասցեավորման հայտը մուտքագրում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ, որի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հասցեի հայտի քաղվածքը (բացառությամբ անվանակոչման կամ անվանափոխման դեպքերի): Հայտի ձևը սահմանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:».
8) 56-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
9) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«58. Անշարժ գույքի հասցեավորման հայտը հաստատվելուց (բավարարվելուց) հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը, որից հետո լիազոր մարմինը կայացնում է անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում` որոշման մեջ ներառելով Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը:».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 58.1-ին և 58.2-րդ կետերով`
i
«58.1. Հասցե տրամադրելու մասին որոշում կայացնելուց հետո լիազոր մարմինը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներբեռնում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ և ուղարկում է դիմումատուի` սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը կարճ հաղորդագրության (sms) միջոցով ուղարկվում է դիմումատուի` սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հեռախոսահամարին:
58.2. Հասցեավորման հայտն ինքնաշխատ եղանակով մերժվելու դեպքում մերժված հայտում նշված հասցեով անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում չի կարող ընդունվել:».
11) 59-րդ կետից հանել «և հասանելի է դառնում օգտվողների համար» բառերը.
i
12) 60-րդ կետում «պարտադիր պետք է ներառվեն» բառերը փոխարինել «կարող է ներառվել» բառերով.
i
13) 63-րդ կետից հանել «Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինը որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:» նախադասությունը.
14) 65-րդ կետում «57» թիվը փոխարինել «61» թվով.
i
15) 73-րդ կետը «Հասցեների» բառից հետո լրացնել «միասնական» բառով.
i
16) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«74. Հասցեների միասնական ռեեստրի տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի են առցանց եղանակով: Հասցեների միասնական ռեեստրի տեղեկությունները տրամադրվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2022 թվական: