Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

01.02.2023 -

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022  թվականի  դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի  8-րդ մասում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

i

Հոդված  2.  Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին» բառերով, «հաշմանդամ» բառը` «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «անձը հաշմանդամ» բառերը` «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

i

Հոդված  3.  Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 8.2-րդ մասի «Առաջին խմբի հաշմանդամի» և «առաջին խմբի հաշմանդամի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» և «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

2) 8.3-րդ մասի «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

i

Հոդված 4.  Օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

i

Հոդված 5.  Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա.».

2) 4-րդ մասի 3.1-ին կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 6-րդ մասի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամության նոր խմբի» բառերը` «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով.

4) 8-րդ մասի «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

i

Հոդված  6.  Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«1. Նպաստառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:»:

 

i

Հոդված 7.  Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  14.1-րդ մասով.

«14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում`

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող` սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի  1-ից:

 

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-529-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

 

 

 

 

 

pin
ՀՀ 08.12.2022
N ՀՕ-529-Ն օրենք