02.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1851-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ընկերության մոտ ձևավորված վնասի և մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 35-րդ, 36-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2,695.89 մլն դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման դիմաց:
3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ` 2,695.89 մլն դրամի չափով.
2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
2023 թ. հոկտեմբերի 26 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1851-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ինն ամիս |
տարի |
ԸՆԴԱՄԵՆԸ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության իրացումից մուտքեր |
2,695,890.0 |
2,695,890.0 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2,695,890.0 |
2,695,890.0 |
որից` |
|
|
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ |
2,695,890.0 |
2,695,890.0 |
2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
(2,695,890.0) |
(2,695,890.0) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
(2,695,890.0) |
(2,695,890.0) |
որից` |
|
|
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ |
(2,695,890.0) |
(2,695,890.0) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1851-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ծրագիրը |
միջոցառումը |
ինն ամիս |
տարի |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
2,695,890.0 |
2,695,890.0 |
|
|
այդ թվում` |
|
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
1167 |
|
Ծրագրի անվանումը Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
2,695,890.0 |
2,695,890.0 |
Ծրագրի նպատակը Նպաստել էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ապահովմանը |
|
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովում |
|
|
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ |
|
44002 |
Միջոցառման անվանումը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում |
2,695,890.0 |
2,695,890.0 |
Միջոցառման նկարագրությունը Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
Միջոցառման տեսակը Բաժնեմասերի ձեռքբերում |
(2-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1851-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1167 |
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1167 |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
44002 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում |
Նկարագրությունը |
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
Միջոցառման տեսակը |
Բաժնեմասերի ձեռքբերում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ |
|
|
Արդյունքի չափորոշիչներ |
Կանոնադրական կապիտալում պետական մասնակցության չափը, տոկոս |
|
100 |
Բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման չափը, տոկոս |
|
27-28 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
2,695,890.0 |
2,695,890.0 |
(3-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հոկտեմբերի 2023 թվական: