Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 23 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1256-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման`

1) N 1 հավելվածում`

i

ա. 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից» բառերը,

բ. 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով,

i

գ. 5-րդ և 6-րդ կետերում «5000» թվերը փոխարինել «6000» թվերով.

i

2) N 2 հավելվածում`

i

ա. 4-րդ կետը «վճարվում է» բառերից հետո լրացնել «(ծառայությունը բանկին փոխանցում է)» բառերով,

i

բ. 5-րդ կետում «Հետվճարները հաշվարկվում և վճարվում են» բառերը փոխարինել «Հետվճարները հաշվարկում և վճարում է ծառայությունը`» բառերով,

i

գ. 7-րդ կետում «` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը» բառերը փոխարինել «(«Էքսել» ֆորմատի ֆայլով, «յունիկոդ» տառատեսակով)` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

i

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ տրամադրվում են ամբողջական տվյալներ:»,

i

ե. 8-րդ կետում «կազմում է վճարման ցուցակ:» բառերը փոխարինել «սույն կարգի N 3 ձևով սահմանված տվյալները (այսուհետ` վճարման ցուցակ) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրում է բանկին: Վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:» բառերով,

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, բացառությամբ սույն կետում նշված դեպքերի: Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարում է բանկը` իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ): Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո` 12 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե` միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները: Սույն կետում նշված 12-ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ:»,

է. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) N 1 ձևի`

i

ա. 4-րդ կետում «Պարբերական դրամական վճարի գործի համարը և հետվճարի» բառերը փոխարինել «Հետվճարի» բառով,

բ. 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Անկանխիկ գնումների և վճարումների կատարման ամիսը, տարեթիվը, ցանկն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 ձևով.

 

i

«Ձև N 3

 

ՑԱՆԿ

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Վճարման ենթակա հետվճարի գումարի չափը.

5. Վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այդ օրվան հաջորդող ամսվա 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. օգոստոսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2024
N 1256-Լ
Որոշում