| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1991-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1065-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման վերնագրի, 1-ին կետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի, հավելվածի վերնագրի, հավելվածի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ կետի 1-ին նախադասության և 4-րդ ենթակետի, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 23-րդ կետերի «սահմանամերձ» բառից հետո լրացնել «և առանձին» բառերով.
i
2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» պարբերություններով.
«դ. առանձին բնակավայրերի դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ` 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
ե. առանձին բնակավայրերի դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ` 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է.».
3) հավելվածի 3-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) առանձին բնակավայր` Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր:».
i
4) հավելվածի 11.2-րդ կետը «շահառուները» բառից հետո լրացնել «(ամուսիններից առնվազն մեկը)» բառերով.
5) հավելվածի 24-րդ կետում «2000» թիվը փոխարինել «2400» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման վերնագրի, որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ կետերի, N 1 հավելվածի վերնագրի, N 1 հավելվածի 1-ին կետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի, N 2 հավելվածի վերնագրի, N 2 հավելվածի 1-ին կետի, 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի, N 1 ձևի վերնագրի «սահմանամերձ» բառից հետո լրացնել «և առանձին» բառերով.
i
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «գյուղական» բառից հետո լրացնել «և առանձին» բառերով.
3) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի և N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» պարբերություններով.
«դ. առանձին բնակավայրերի դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ` 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
ե. առանձին բնակավայրերի դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ` 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է.».
4) N 1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
«10) առանձին բնակավայր` Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր:».
i
5) N 1 հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Ուսուցչի պահանջները բավարարող պոտենցիալ շահառուները ծրագրում ընդգրկվելու համար դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` ներկայացնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների անձը հաստատող փաստաթղթերը, ամուսնության վկայականը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը, ուսուցչի պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթուղթը: Ստացված տեղեկատվության հիման վրա նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաստատումը շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ` հիմք ընդունելով տվյալ բնակավայրում պոտենցիալ շահառուի մասնագիտական պահանջարկը: Հաստատումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի պայմաններին և պահանջներին համապատասխանողներին շնորհվում է շահառուի կարգավիճակ: Կարգավիճակ ստացած շահառուները դիմում են գործընկեր կազմակերպություն հիփոթեքային վարկավորման համար:».
i
6) N 2 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) առանձին բնակավայր` Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր:»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1065-Լ որոշման 4-րդ կետը «վերանորոգման վարկի» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման վարկի հերթական փուլի» բառերով:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված փոփոխությունը` շահառուների թվի հավելումը, տարածվում է բացառապես`
1) 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած շահառուների վրա.
2) Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա: Ընդ որում, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերից յուրաքանչյուրում նախատեսվում է աջակցություն տրամադրել մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերից յուրաքանչյուրում` մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում` մինչև 30 շահառուի, որից 5-ը բացառապես ուսուցչի պահանջները բավարարող շահառուների համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. դեկտեմբերի
Երևան