08.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2025 թվականի N 956-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հունիսի 13-ից մինչև 2028 թվականի հունիսի 12-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2025 թ. հուլիսի 17 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հուլիսի 17-ի
N 956-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
| NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե-կու-թյուն-ներ |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ |
| 1. |
9406903100 |
Ամբողջական ջերմատուն կազմաքանդված |
Ջերմատան տեխնիկական բնութագիր (հակիրճ) Ընդհանուր մակերես – 12,403 մ2 Կոնստրուկցիա – Բազմաթռիչք կառուցվածք` պատրաստված ցինկապատ մետաղյա պրոֆիլներից, բարձր դիմադրողականությամբ: Բազմաշերտ պոլիէթիլենային թաղանթ Ջեռուցման համակարգ Գազով աշխատող ջերմային 2 կաթսա Ջեռուցման երկաթե խողովակաշարեր Գազով աշխատող այրիչներ Տարատեսակ ջրի պոմպեր` շրջանառության և ճնշման կառավարման համար Եռաշխատ և սովորական փականներ` ջերմային հոսքերի վերահսկման նպատակով Օդափոխություն և ստվերացում Կրկնակի բացվող պատուհաններ` համապատասխան էլեկտրական շարժիչներով Կրկնակի ստվերացման համակարգ` համապատասխան էլեկտրական շարժիչներով և երկու տեսակ վարագույրով Մառախլապատման համակարգ` համապատասխան էլեկտրական շարժիչներով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե և ցինկապատ խողովակներով և կաթոցիչներով Օդախառնիչներ` համասեռ կլիմայի ապահովման համար Ոռոգման համակարգ Կաթիլային ոռոգման համակարգ` Պոլիէթիլային խողովակներ, Փականներ (ավտոմատ և մեխանիկական), Ճնշման կարգավորիչներ, Կաթոցիչներ Բույսերի աճեցման ջրհորդաններ` համապատասխան հենակներով Ջրի մատակարարում Ջրի պոմպեր և ջրի բաքեր Կառավարման համակարգ Կենտրոնացված կլիմայի կառավարման համակարգ Տվիչներ` կլիմայի կառավարման և մոնիտորինգի համար Տեխնիկական սենյակ Կառուցված է սենդվիչ պանելներից Լրացուցիչ սարքավորումներ Սայլակներ, սրսկիչներ և ամբարձիչներ |
կգ |
398 608 |
Իրան, ԵՄ, Չինաստան |
Իրան, ԵՄ, Չինաստան |
436192500 |
|
| 2. |
6306120000 |
Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար նախատեսված պիտույքներ |
Սինթետիկ թելերից տենտեր ջերմոցների համար, առանց ապրանքանիշ |
կգ |
3 661 |
Չինաստան |
Չինաստան |
12750000 |
|
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ |
| 1. |
3920108909 |
Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ`
ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված
այլ նյութերի հետ |
Պոլիէթիլենային թաղանթ ջերմոցի համար` evo 750ac- 180mic, 141 գլանափաթեթ |
կգ |
8 400 |
Չինաստան |
Չինաստան |
15000000 |
|
| 2. |
0602400000 |
Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ |
Վարդեր` պատվաստված կամ չպատվաստված |
հատ |
18 000 |
ԵՄ երկրներ |
ԵՄ երկրներ |
23000000 |
|
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
|
|
|
486 942 500 ↩ |
|
(հավելվածը փոփ. 07.05.26 թիվ 617-Ա որոշում)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |