ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 հուլիսի 2023 թվականի N 36-Ն
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2023 թվականի հուլիսի 6-ի
N 36-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` անձ) հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Անձի հաշվառումն իրականացվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության (այսուհետ` հաշվառումն իրականացնող կազմակերպություն) կողմից, բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների:
i
3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների հաշվառումն իրականացվում է հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորված և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպություններում` անկախ անձի բնակության վայրից:
(3-րդ կետը փոփ. 18.08.2025 թիվ 97-Ն հրաման)
4. Հաշվառումն իրականացնող կազմակերպությունում անձին հաշվառումն իրականացվում է հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:
i
5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշվելու դեպքում նրան տրամադրվում է մասնագիտական եզրակացություն, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումներին և հիմք հանդիսանա հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառելու համար:
i
6. Անձին հաշվառելու և հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում, ինչպես նաև հաշվառումն իրականացնող կազմակերպությունում վարվող մատյանում` սույն հավելվածի Ձևի համաձայն: Ընդ որում, մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` ձևը կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:
(6-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 27-Ն հրաման)
7. Հաշվառումն իրականացնող կազմակերպության կողմից անձին հաշվառելու և հաշվառումից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությանը` անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ:
8. Անձի մահվան դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի մահը հավաստող մահվան վկայականը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված մահվան մասին տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:
9. Անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող` Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձին տրամադրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին» տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:
10. Հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից:
11. Եթե անձի հաշվառումն իրականացնող կազմակերպությունում առկա է մեկ բժիշկ-հոգեբույժ և հնարավոր չէ ձևավորել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջներին համապատասխան հոգեբուժական հանձնաժողով, ապա հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությունում:
12. Հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կազմելու նպատակով հոգեբուժական հանձնաժողովը անձի զննությամբ պատճառաբանված որոշում է կայացնում հաշվառումից դուրս գալու համար դիմող անձի հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտման վերաբերյալ:
13. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով: Հետազոտման ընթացքում, անձի կողմից հոգեբուժական կազմակերպություն առնվազն երեք անգամ իրականացվող յուրաքանչյուր այցի ավարտին բժիշկ-հոգեբույժը անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական հանձնաժողով, որը անձին զննելու արդյունքում, համադրելով առկա բժշկական փաստաթղթերը և զննման արդյունքները, կազմում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
14. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով և հոգեբուժական հանձնաժողովի կողմից կազմվում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
i
15. Սույն կարգի 13-14-րդ կետերում նշված հոգեբուժական հետազոտման արդյունքում հետազոտվողի մոտ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումների բացակայության դեպքում (դեղորայքային բուժման բացառման պարագայում) հոգեբուժական հանձնաժողովի կողմից հետազոտվողին տրվում է «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը հիմք է հանդիսանում անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի համար անձին հաշվառումից հանելու համար` համապատասխան գրառում կատարելով ամբուլատոր բժշկական քարտում:
Ձև
ՄԱՏՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Հաշվառվող |Ծննդյան|Հաշվառ-|Հաշվա- |Հաշվա-|Ախտո- |Հաշվա- |Հաշվա- |
| |անձի անուն,|ամսաթիվ|ման |ռումն |ռումն |րոշում|ռումից |ռումից |
| |ազգանուն, | |վայր |իրակա- |իրակա-| |հանելու|հանելու|
| |հայրանուն | | |նացնող |նացնող| |ամսաթիվ|հիմք |
| | | | |կազմա- |կազմա-| | | |
| | | | |կերպու-|կերպու| | | |
| | | | |թյու- |թյու- | | | |
| | | | |նում |նում | | | |
| | | | |հաշվառ-|հաշ- | | | |
| | | | |ման |վառման| | | |
| | | | |ամսաթիվ|հիմք | | | |
|___|___________|_______|_______|_______|______|______|_______|_______|
|1. | | | | | | | | |
|___|___________|_______|_______|_______|______|______|_______|_______|
|2. | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հուլիսի 2023 թվական: