Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1726.271203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1726-Ն

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8-ՄՏՎ» N-25480 (գործարանային համարը` N-95625, թողարկված` 1991 թվականի մարտի 30-ին, շարժիչները` TB3-117BM N-7087882900317 և TB3-117BM N-7087881900301, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2 շարժիչի հետ միասին` 66940318 դրամ) և «ՄԻ-8-ՄՏՎ» N-25467 (գործարանային համարը` N-95611, թողարկված` 1991 թվականի փետրվարի 28-ին, շարժիչները` TB3-117BM N-7087881000393 և TB3-117BM N-7087884100235, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2 շարժիչի հետ միասին` 11043314 դրամ) ուղղաթիռների, ինչպես նաև Էրեբունի օդանավակայանում գտնվող գույքի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 39299262 դրամ), պահեստամասերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 54671194 դրամ), հիմնական միջոցների, այդ թվում` նաև «ՄԻ-8» ուղղաթիռի վարժասարքի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր հաշվեկշռային արժեքը` 6529134 դրամ), շահագործման մեջ գտնվող պահեստամասերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 19857267 դրամ), պահեստային 2 շարժիչի (TB3-117BM N-087884000188 և TB3-117 N-07884000107, թողարկված` 1991 թվականի հունվարի 1-ին), վառելիքաքսանյութերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2385798 դրամ) և արագամաշ առարկաների (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 3714173 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի` օտարվող գույքի գինը նախատեսելով 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին համապատասխան` 204440460 դրամ, որի ավելացված արժեքի հարկը կազմում է 40888092 դրամ:

Պայմանագրում նախատեսել, որ գույքի գնի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կազմվող արձանագրությամբ հաշվանցվելու է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտավորության համապատասխան չափի հետ.

բ) ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8» N-24638 ուղղաթիռի (գործարանային համարը` N-8605, թողարկված` 1985 թվականի դեկտեմբերի 30-ին, շարժիչներ` ՏՎ2-117ԱԳ N-C96401411 և ՏՎ2-117ԱԳ N-C93311200, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը 2 շարժիչի հետ միասին` 12656690 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` օտարվող գույքի գինը նախատեսելով 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին համապատասխան, որի ավելացված արժեքի հարկը կազմում է 2531338 դրամ.

Պայմանագրում նախատեսել, որ ուղղաթիռի գնի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կազմվող արձանագրությամբ հաշվանցվելու է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտավորության համապատասխան չափի հետ.

գ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ուղղաթիռների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրից գրանցումից հանելը.

դ) (1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

i

(1-ին կետը փոփ. 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

i

ա) սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն հանձնվող ուղղաթիռները շահագործել նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 12 հավելվածով նախատեսված որոնման և փրկարարական աշխատանքների իրականացման համար.

բ) (2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

գ) «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել ընդունվող գույքի ամրացումը, ինչպես նաև օտարվող 3 ուղղաթիռը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի գրանցումից հանելու մասին հայտ ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմին օտարվող ուղղաթիռների գրանցումը` Հայաստանի Հանրապետության ռազմական օդանավերի ռեգիստրում.

ե) (2-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի օտարման գնի, ներառյալ ավելացված արժեքի հարկը, չափով նվազեցնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի կետանցված պարտքը` պահպանելով վարկային պայմանագրով որոշված մարումների հերթականությունը, և ընկերության հետ կնքել համապատասխան արձանագրություն վարկային պարտքի մարման մասին:

i

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության ուղղաթիռների շահագործման ծառայության աշխատողների փոխադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմ:

(4-րդ կետը փոփ. 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.09.04 թիվ 1359-Ն որոշում)

i

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1726-Ն
Որոշում