Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130- ...

 

 

040.1794.251204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1794-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 4-րդ կետի`

i

«ա» ենթակետում «100 լիտր» բառերը փոխարինել «200 լիտր», իսկ «150 լիտր» բառերը` «250 լիտր» բառերով,

ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի մուտքագծին ջրաչափական սարքեր տեղադրած չլինելու դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում է` մեկ անձին` օրական 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր)` բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր):

Բազմաբնակարան շենքի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի խափանման հետևանքով ջրի ծախսի ընդհանուր հաշվարկի անհնարինության դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում ու գանձվում է մեկ անձի` նախորդ 3 ամսվա միջին ծախսին համապատասխան».

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները կատարվում են ջրաչափական սարքի ցուցմունքի և հաստատված սակագների հիման վրա: Ջրաչափական սարքեր չտեղադրած կազմակերպությունների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ):

Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո ջրաչափական սարքեր չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով, սակայն մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի համար` ոչ ավելի, քան ամսական 150 խոր. մետր ջրաքանակով».

«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ամսական օգտագործած ջրի քանակը (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում է` բազմաբնակարան շենքի ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ընդհանուր ջրաչափական սարքի ցուցմունքից հանելով ջրաչափական սարքեր տեղադրած բնակիչ-բաժանորդների բնակարանների ջրաչափական սարքերի գումարային ծախսը և տարբերությունը բաժանելով ջրաչափական սարքեր չտեղադրած բնակարաններում փաստացի բնակվող բնակիչների ընդհանուր թվի վրա, բայց ոչ ավելի, քան մեկ անձին` օրական 400 լիտր ջրի քանակը:

Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարումից օգտվող բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրի քանակը հաշվարկվում է` ընդհանուր ծորակի վրա տեղադրված ջրաչափի ծախսը բաժանելով խմելու ջրից օգտվող բնակիչների թվի վրա, իսկ ջրաչափական սարքի բացակայության դեպքում` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կարգով».

բ) ուժը կորցրած ճանաչել 4.1-րդ կետը.

i

գ) որոշման 8-րդ կետում`

i

«կարող են տեղադրվել» բառերը փոխարինել «պետք է տեղադրվեն» բառերով,

կետը «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչն ինքն է ցանկություն հայտնում իր ուժերով տեղադրելու ջրաչափական սարքը (սարքերը)» բառերով.

i

դ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների 25-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաժանորդների կողմից օգտագործված ջրի ծավալը վերահաշվարկվում է` բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների համար` մեկամսյա ժամկետով, անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների համար` երկամսյա ժամկետով, իսկ կազմակերպությունների համար` 6-ամսյա ժամկետով` հաշվի առնելով ներանցման խողովակի թողունակության ջրի քանակը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ձևավորված են լինում նշված ժամկետի ընթացքում, որի դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար»:

2. Սահմանել, որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների` հաշվարկները 2004 թվականի հուլիսի 1-ից ենթակա են վերահաշվարկման` սույն որոշման 1-ին կետի դրույթներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշման համաձայն կատարվող փոփոխությունները տվյալ ժամանակահատվածի համար հանգեցնում են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ բաժանորդների պարտավորությունների ավելացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1794-Ն
Որոշում