Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.0828.160909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2009 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 01.09.2009 թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում` երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում խորացնելու նպատակով:

2. Հուշագրով նախատեսվում է ապահովել Հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ուսումնական կենտրոնի (Կենտրոն) հիմնումը Երևանում, դրա հետագա պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև գիտական աշխատողների նոր հոսքի ձևավորում և աշխատատեղերի ստեղծում, համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՏ մասնագետների նախապատրաստում` հայկական շուկա ներդրումներ ներգրավելու և արտահանումների միջոցով շուկայի հասույթը մեծացնելու նպատակով: Այդ նպատակով Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում է ընդունվել Rs. 75.57 միլիոն գումարի միանվագ դրամաշնորհ Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման համար:

3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. հատկացնել շենք` անհրաժեշտ տարածքներով, ներքին միջնապատերով, ներքին հարդարանքով, կապի միջոցներով, հոսանքով, ինչպես նաև հագեցած հետևյալ հարմարություններով` UPS/DG սարք (այլընտրանքային հոսանքի մատակարարում), ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն և այլն,

. տրամադրել համակարգիչներ և գրասենյակային կահույք, գրասենյակների, լսարանների, գրադարանի և դասախոսների աշխատասենյակների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ,

. անվճար տրամադրել կահավորված բնակարաններ, փոխադրամիջոցներ, կապ և բժշկական ծառայություններ Հնդկաստանից գործուղված փորձագետների համար,

. ապահովել մատակարարված ապրանքների մաքսազերծումը և դրանց տեղափոխումը Կենտրոն կարճ ժամկետներում,

. տրամադրել ամենօրյա ֆինանսական և կառավարման աջակցություն Կենտրոնին,

. հոգալ Կենտրոնի ամենօրյա գործառնական ծախսերը,

. տրամադրել բոլոր պահանջվող թույլտվությունները և հաստատումները Կենտրոնի ստեղծման և գործունեության համար և այլն:

4. Հուշագրի կիրարկման նպատակով մշակված բոլոր փաստաթղթերը կլինեն հուշագրի անբաժանելի մասը:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

Փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

5. Փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-828

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2009
N ՍԴՈ-828
Որոշում