Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌ ...

 

 

040.0075.070212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2012 թվականի N 75-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1327914.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված 12600 տոննա (վերածած լիտրի` 0 oC-ի դեպքում` 14754600 լ) դիզելային վառելանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագիրն իրականացնելու, 12600 տոննա (վերածած լիտրի` 0 oC-ի դեպքում 14754600 լ) դիզելային վառելանյութ մատակարարելու համար.

2) ապահովել վերահսկողություն սույն որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 2-ի

N 75-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում, նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

2. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված 12600 տոննա (14754600 լիտր` 0 oC-ի դեպքում) դիզելային վառելանյութի վաճառքը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված հայտերը` համաձայն աղյուսակի:

i

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1327914.0 հազ. դրամ գումարը հատկացնում է «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` մատակարար)` գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան, 12600 տոննա դիզելային վառելանյութ (վերածած լիտրի) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար:

(3-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 352-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

1) ըստ համայնքների` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոփոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի քանակը` համաձայն N 1 ձևի, և մինչև 2012 թվականի փետրվարի 15-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` մատակարարին տրամադրելու համար.

2) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը և դրա դիմաց դիզելային վառելանյութի հատկացումը հողօգտագործողներին: Հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի.

4) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը` համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:

5. Մատակարարը`

i

1) համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ցանկերի` վաճառում է գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան 12600 տոննա (14754600 լիտր` 0 oC-ի դեպքում) դիզելային վառելանյութ.

2) հողօգտագործողներին դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնում է մեկ լիտրը` 350 դրամ արժեքով.

3) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարում է համապատասխան համայնքին` համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման վերաբերյալ երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 4 ձևի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 12600 տոննա (14754600 լիտր` 0 oC-ի դեպքում) դիզելային վառելանյութի վաճառքը ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում է`

ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,

բ. ֆինանսական հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 352-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.03.12 թիվ 352-Ն որոշում)

 

i

Աղյուսակ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._________________________________________________________________.

|Մարզի անվանումը |Դիզելային վառելանյութի  |Դիզելային վառելանյութի |

|                |հատկացվող քանակը (տոննա)|հատկացված քանակը (լիտր)|

|________________|________________________|_______________________|

|       1        |            2           |           3           |

|________________|________________________|_______________________|

|Արագածոտն       |         946.0          |       1107766.0       |

|________________|________________________|_______________________|

|Արարատ          |         780.0          |        913380.0       |

|________________|________________________|_______________________|

|Արմավիր         |        1440.0          |       1686240.0       |

|________________|________________________|_______________________|

|Գեղարքունիք     |        3877.0          |       4539967.0       |

|________________|________________________|_______________________|

|Լոռի            |         716.0          |        838436.0       |

|________________|________________________|_______________________|

|Տավուշ          |         494.0          |        578474.0       |

|________________|________________________|_______________________|

|Շիրակ           |        2667.0          |       3123057.0       |

|________________|________________________|_______________________|

|Կոտայք          |         224.0          |        262304.0       |

|________________|________________________|_______________________|

|Սյունիք         |         966.0          |       1131186.0       |

|________________|________________________|_______________________|

|Վայոց ձոր       |         490.0          |        573790.0       |

|________________|________________________|_______________________|

|Ընդամենը        |       12600.0          |      14754600.0       |

._________________________________________________________________.

 

Հաշվարկը կատարված է հետևյալ սկզբունքով` մեկ տոննա դիզելային վառելանյութը 0 oC-ի դեպքում` 1171 լիտրով:

(աղյուսակը փոփ. 19.04.12 թիվ 491-Ն, 24.05.12 թիվ 676-Ն, 16.08.12 թիվ 1050-Ն որոշումներ)

 

Ձև N 1

 

Հաստատում եմ`

ՀՀ _____________ մարզպետ

________________________

                                               ________________________

                                                ____ ____________ 2012 թ.

                                                

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________.

|NN |Համայնքը |Հատկացված դիզելային|Հատկացված դիզելային|

|ը/կ|         |վառելանյութի       |վառելանյութի       |

|   |         |քանակը (լիտր)      |հավաքագրման ենթակա |

|   |         |                   |գումարը (դրամ)     |

|___|_________|___________________|___________________|

|1. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|2. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|3. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|4. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|5. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|6. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|7. |         |                   |                   |

|___|_________|___________________|___________________|

|8. |         |                   |                   |

|_____________|___________________|___________________|

|    Ընդամենը |                   |                   |

._____________________________________________________.

 

Ձև N 2

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________ ՄԱՐԶԻ ________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

._______________________________________________________.

|NN |Անունը,    |Անձնագրի |Գնված        |Ստորագրությունը|

|ը/կ|հայրանունը,|տվյալները|դիզելային    |               |

|   |ազգանունը  |         |վառելանյութի |               |

|   |           |         |քանակը (լիտր)|               |

|___|___________|_________|_____________|_______________|

|   |           |         |             |               |

|___|___________|_________|_____________|_______________|

|   |           |         |             |               |

|___|___________|_________|_____________|_______________|

|   |           |         |             |               |

|_______________|_________|_____________|_______________|

|    Ընդամենը   |         |             |               |

._______________________________________________________.

 

Համայնքի ղեկավար __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Հաստատում եմ`

ՀՀ _____________ մարզպետ

________________________

                                               ________________________

                                                ____ ____________ 2012 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2012 ԹՎԱԿԱՆԻ ______-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը |Համայնքի |Համայնքի  |Համայնքում|Դիզելային  |Համայնքի   |

|ը/կ|         |ղեկավարի |համար     |փաստացի   |վառելանյութ|ղեկավարի   |

|   |         |անունը,  |նախատեսված|վաճառված  |գնած       |ստորագրու- |

|   |         |ազգանունը|դիզելային |դիզելային |շահառուների|թյունը     |

|   |         |         |վառելա-   |վառելա-   |թիվը       |           |

|   |         |         |նյութի    |նյութի    |           |           |

|   |         |         |քանակը    |քանակը    |           |           |

|   |         |         |(լիտր)    |(լիտր)    |           |           |

|___|_________|_________|__________|__________|___________|___________|

|   |         |         |          |          |           |           |

|___|_________|_________|__________|__________|___________|___________|

|   |         |         |          |          |           |           |

|___|_________|_________|__________|__________|___________|___________|

|   |         |         |          |          |           |           |

|___|_________|_________|__________|__________|___________|___________|

|   |         |         |          |          |           |           |

|___|_________|_________|__________|__________|___________|___________|

|   |         |         |          |          |           |           |

|_____________|_________|__________|__________|___________|___________|

|    Ընդամենը |         |          |          |           |           |

._____________________________________________________________________.

 

Մատակարար կազմակերպության անվանումը _____________________

(ստորագրությունը)

 

Ձև N 4

 

ԱԿՏ

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության______________________________________մարզի _____________համայնքի ղեկավար ______________________-ը, մի կողմից, և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Յ. Խաչատրյանը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 75-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեհամարին փոխանցված___ ______________ դրամի դիմաց մատակարարը 2012 թվականի _ ________________-ին համայնքին է հանձնել _______լիտր դիզելային վառելանյութ:

 

    ՀԱՆՁՆԵՑ                                      ԸՆԴՈՒՆԵՑ

    «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն                 _________________համայնքի ղեկավար

 

    Յ. Խաչատրյան _________________      __________________

                 (ստորագրությունը)      (ստորագրությունը)

                                        ___________________________

                                            (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2012
N 75-Ն
Որոշում