ԳՐԱՆՑՎԱԾ Է 
Հայաստանի Հանրապետության 
արդարադատության նախարարության կողմից
15 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012249
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 մարտի 2012 թվականի թիվ 68-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Նպատակ ունենալով բանկերի ֆինանսական հաշվետվությունների ձևերը ու դրանց լրացման հրահանգը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին և միջազգային ընդունված չափանիշներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդի 2007 թվականի հուլիսի 10-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
| Հաստատված է | 
Հաստատված է | 
 | 
 | 
| ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի | 
ՀՀ ֆինանսների նախարարի  | 
| 2012 թվականի մարտի 20-ի | 
2012 թվականի մարտի 29-ի | 
| թիվ 68-Ն որոշմամբ | 
թիվ 292-Ն հրամանով | 
 | 
 | 
| ՀՀ կենտրոնական բանկի նախագահ | 
ՀՀ ֆինանսների նախարար | 
—————————— Ա. Ջավադյան 20 մարտի 2012 թ. | 
 ———————— Վ. Գաբրիելյան 29 մարտի 2012 թ. | 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
1. «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 6.1-ի «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6ա-ն և հավելված 6.2-ի «Միջանկյալ հաշվետվություն այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6բ-ն շարադրել նոր խմբագրությամբ` համապատասխանաբար համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման հավելված 10-ի 4.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  i 
3. Որոշման հավելված 10-ի 5.3-րդ կետում հանել ««Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ» սյունակում բոլոր այն հաշիվները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են բացասական նշանով, վերցվում են բացարձակ մեծությամբ:» նախադասությունը և աղյուսակը:
 
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ
 
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով
 
Հավելված 6.1
 
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6ա)
«____»____________201__ թ.
_____________________________________
                   (բանկի անվանումը և գտնվելու վայրը)
                                                  
                                                             (հազար դրամ)
| ԱՆՎԱՆՈՒՄԸ | 
Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան | 
Հաշվետու ժամանակաշրջան | 
Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան | 
Նախորդ ժամանակա-շրջան | 
| Տոկոսային և նմանատիպ եկամուտներ | 
  | 
  | 
  | 
  | 
| Տոկոսային և նմանատիպ ծախսեր | 
  | 
  | 
  | 
  | 
| Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ | 
  | 
  | 
  | 
  | 
|   | 
  | 
  | 
  | 
  | 
| Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ | 
  | 
  | 
  | 
  | 
| Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր | 
  | 
  | 
  | 
  | 
| Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ  | 
  | 
  | 
  | 
  | 
|   | 
  | 
  | 
  | 
  | 
| Եկամուտ շահաբաժիններից | 
  | 
  | 
  | 
  | 
| Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից | 
  | 
  | 
  | 
  | 
| Այլ գործառնական եկամուտներ | 
  | 
  | 
  | 
  | 
| Գործառնական եկամուտներ | 
  | 
  | 
  | 
  | 
Զուտ մասհանումներ ակտիվների  հնարավոր կորուստների պահուստներին | 
  | 
  | 
  | 
  | 
| Ընդհանուր վարչական ծախսեր | 
  | 
  | 
  | 
  | 
| Այլ գործառնական ծախսեր | 
  | 
  | 
  | 
  | 
Վերահսկվող միավորներում ներդրումներից  զուտ շահույթ/վնաս | 
  | 
  | 
  | 
  | 
|   | 
  | 
  | 
  | 
  | 
|   | 
  | 
  | 
  | 
  | 
| Շահույթը/ (վնասը) մինչև հարկումը | 
  | 
  | 
  | 
  | 
| Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) | 
  | 
  | 
  | 
  | 
Ժամանակաշրջանի շահույթ Այդ թվում`  | 
  | 
  | 
  | 
  | 
|   | 
  | 
  | 
  | 
| Մայր կազմակերպության բաժնեմաս | 
  | 
  | 
  | 
  | 
| Չվերահսկվող բաժնեմաս | 
  | 
  | 
  | 
  | 
 
| Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________ | 
  | 
|   | 
  | 
  | 
|   | 
  | 
 ____________ | 
| Կ.Տ. | 
(գործադիր տնօրեն) | 
  | 
|   | 
  | 
 ____________ | 
 
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ
 
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով
 
Հավելված 6.2
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 բ)
«__»______________201_թ.
________________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
 
(հազար դրամ)
| ԱՆՎԱՆՈՒՄԸ | 
Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան | 
Հաշվետու ժամանակաշրջան | 
Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան | 
Նախորդ ժամանակա-շրջան | 
| Այլ համապարփակ ֆինանսական արդյունք | 
  | 
  | 
  | 
  | 
Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա գործառնությունների  վերահաշվարկից | 
  | 
  | 
  | 
  | 
| Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումներ | 
  | 
  | 
  | 
  | 
| Դրամական հոսքերի հեջավորում | 
  | 
  | 
  | 
  | 
| Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ | 
  | 
  | 
  | 
  | 
| Այլ համապարփակ եկամտի գծով շահութահարկ | 
  | 
  | 
  | 
  | 
| Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից հետո | 
  | 
  | 
  | 
  | 
| Համապարփակ ֆինանսական արդյունք | 
  | 
  | 
  | 
  | 
| Այդ թվում`  | 
  | 
  | 
  | 
  | 
| Մայր կազմակերպության բաժնեմաս | 
  | 
  | 
  | 
  | 
| Չվերահսկվող բաժնեմաս | 
  | 
  | 
  | 
  | 
 
| Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________ | 
  | 
|   | 
  | 
  | 
|   | 
  | 
 ____________ | 
| Կ.Տ. | 
(գործադիր տնօրեն) | 
  | 
|   | 
  | 
 ____________ | 
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
29 մարտի 2012 թվականի թիվ 292-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 624-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 624-Ն հրամանում կատարել փոփոխություններ` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: