110.0401.310512
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 05 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 մայիսի 2012 թվականի N 401-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի իա) ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 609-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) հրամանը լրացնել նոր` 3.1 կետով.
i
«3.1. Նախարարության աշխատակազմում ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով 2013 թվականի հունվարից ներդնել էլեկտրոնային բազա:»:
2) հրամանով հաստատված հավելված 1-ի`
ա. 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«14. Ավարտական փաստաթուղթը կորցրած անձը (կամ նրա ներկայացուցիչը` լիազորագրով), կրկնօրինակ ստանալու համար, դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է:
1) ՈՒսումնական հաստատության տնօրենը, դիմումը ստանալուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է համապատասխան լիազոր մարմին` ներկայացնելով քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանքը:
2) Լիազոր մարմինը, տնօրենի գրություն-միջնորդագիրը (կից` քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանք) ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է նախարարություն` ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կրկնօրինակ տրամադրելու համար, իսկ նախարարության ենթակայության ուսումնական հաստատության տնօրենը 1 աշխատանքային օրվա ընթացքում է գրություն-միջնորդագրով (կից` քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանք) դիմում նախարարություն:
3) Գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, արխիվային հիմքերի առկայության դեպքում, նախարարի հրամանով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակ, որի մասին լիազոր մարմինը կամ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է գրությամբ:
4) Լիազոր մարմինը նախարարի հրամանով հատկացված` կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում համապատասխան ուսումնական հաստատության տնօրենին, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին:
5) Նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը նախարարի հրամանով հատկացված` կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին:
6) Նախարարության արխիվային հիմքերի բացակայության դեպքում, տվյալ ուսումնական հաստատությունը գրավոր կամ էլեկտրոնային փոստով, 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է` ներկայացնելու համապատասխան ուսումնական տարվա ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո վերը նշված ընթացակարգով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը:».
բ. 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«17. Լուծարված ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի կրկնօրինակի փոխարեն տրվում է տեղեկանք:».
գ. IV և V բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
3) հրամանով հաստատաված հավելված 2-ի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«22. Դիպլոմների բաշխումից հետո պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով: Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած, բաշխված և խոտանված ավարտական փաստաթղթերի համարների և ընդհանուր քանակի մասին` ըստ ուսումնական հաստատության, նշումներ պարունակելով սովորողի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, անձնագրի սերիայի և համարի, մասնագիտության կոդի մասին` կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը` թղթային և էլեկտրոնային տարբերակով: Դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում` հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի: Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը»:
i
4) հրամանով հաստատված հավելված 3-ի 29-րդ և 30-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«29. Դիպլոմների բաշխումից հետո բուհի ռեկտորը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով: Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած, բաշխված և խոտանված դիպլոմների համարների և ընդհանուր քանակի մասին` ըստ ուսումնական հաստատության, նշումներ պարունակելով սովորողի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, անձնագրի սերիայի և համարի, մասնագիտության կոդի, որակավորման մասին` կնքված և ստորագրված ռեկտորի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը` թղթային և էլեկտրոնային տարբերակով (Ձև 3, հավելված 1-ը կցվում է): Դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում` հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում»:
30. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի (Ձև 2, հավելված 1-ը կցվում է): Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետը»:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին և իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2012 թվականի մայիսի 4-ի
թիվ 401-Ն հրամանի
«IV. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ
18. Ավարտական փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի (սև թանաքով), ստորագրվում են ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենի և դասղեկի կողմից: ՈՒսումնական հաստատության կնիքի դրոշմը պետք է լինի ընթեռնելի: Ավարտական փաստաթղթերում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրվում է ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան:
19. Ավարտական փաստաթղթերում ուսումնական հաստատության անվանումը և տեղանունը գրվում է ամբողջական: Լրացման ժամանակ կարելի է օգտագործել նաև տեղանունների հապավումներ:
20. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան, ինչպես նաև քննական գնահատականները գրվում են բալային համակարգին համապատասխան` թվանշանով և փակագծում` տառերով:
21. Որևէ ուսումնական առարկայից տարեկան չգնահատված աշակերտի ավարտական փաստաթղթում տվյալ առարկայի համատասխան տողում գրանցվում են «չի գնահատվել» բառերը: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված սովորողների ավարտական փաստաթղթերում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում են «ազատված է» բառերը:
22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Ավագ դպրոցի ավարտական փաստաթղթում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված, 3 տարվա ընթացքում ուսումնասիրված յուրաքանչյուր առարկայի տարեկան և ամփոփիչ ատեստավորման գնահատականները:
V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
23. ՈՒսումնական հաստատություններում ավարտական փաստաթղթերը գրանցվում են համապատասխան բաշխման մատյաններում:
24. Ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պետերի, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից, մինչև ընթացիկ տարվա ավարտը նախարարություն է ներկայացվում հաշվետվություն` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով գրությամբ:
25. Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած և բաշխված ավարտական փաստաթղթերի համարների և ընդհանուր քանակի մասին` ըստ դպրոցների, նշումներ պարունակելով շրջանավարտի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի պատկանելության, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ըստ առարկաների` տարեկան և քննական գնահատականների, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, խոտանված փաստաթղթերի համարների մասին (այսուհետ` ցուցատախտակ)` կնքված և ստորագրված տնօրենի կողմից:
26. Հաշվետվությունները նախարարություն ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ` մինչև ընթացիկ տարվա ավարտը: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում` հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում:
27. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ ցուցատախտակի էլեկտրոնային տարբերակի (Ձև 1, հավելված 1-ը կցվում է): Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետը:
Հավելված 1
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2012 թվականի մայիսի 4-ի
թիվ 401-Ն հրամանի
Ձև 3
ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿ
«_____» «_____» ուստարվա շրջանավարտների
.______________________________________________________________________
|Թիվ|Դաս. |Համարն |Սովորողի |սեռ|Ծննդյան|Ընդունվել|Ավարտել |Դիպլոմի|
| |այբբենա|ըստ |ազգանունը,| |տարեթիվ|է ԲՈՒՀ |է ԲՈՒՀ-ը|համարը |
| |կան |դասա- |անունը, | | |_________|________|_______|
| |տառը |մատյանի|հայրանունը| | |հրաման |հրաման |ստացման|
| | | | | | |թիվ |թիվ |տարե- |
| | | | | | | | |թիվը |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|1 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|2 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|3 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|4 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|5 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|6 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|7 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|8 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|...| | | | | | | | |
.______________________________________________________________________
.____ ________________________________________.
|Թիվ| | Մասնագի-|Որակա-|Անձնագրի| Ծանոթություն|
| | | տություն|վորում|սերիա/ | |
| | |_________| |համար | |
| | | կոդ | | | |
| | | | | | |
| | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
| 1 | | 10 | 11 | 12 | 13 |
|___| |_________|______|________|_____________|
|1 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|2 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|3 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|4 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|5 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|6 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|7 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|8 | | | | | |
|___| |_________|______|________|_____________|
|...| | | | | |
.____ ________________________________________.
Ձև 2
ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿ
«____»»______» ուստարվա շրջանավարտների
.______________________________________________________________________
|Թիվ|Դաս. |Համարն |Սովորողի |սեռ|Ծննդյան|Ընդունվել|Ավարտել |Դիպլոմի|
| |այբբենա|ըստ |ազգանունը,| |տարեթիվ|է քոլեջ |է քոլեջը|համարը |
| |կան |դասա- |անունը, | | |_________|________|_______|
| |տառը |մատյանի|հայրանունը| | |հրաման |հրաման |ստացման|
| | | | | | |թիվ |թիվ |տարե- |
| | | | | | | | |թիվը |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|1 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|2 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|3 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|4 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|5 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|6 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|7 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|8 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_________|________|_______|
|...| | | | | | | | |
.______________________________________________________________________
.____ _________________________________.
|Թիվ| | Մասնագի-|Անձնագրի| Ծանոթություն|
| | | տություն|սերիա/ | |
| | |_________|համար | |
| | | կոդ | | |
| | | | | |
| | | | | |
|___| |_________|________|_____________|
| 1 | | 10 | 11 | 12 |
|___| |_________|________|_____________|
|1 | | | | |
|___| |_________|________|_____________|
|2 | | | | |
|___| |_________|________|_____________|
|3 | | | | |
|___| |_________|________|_____________|
|4 | | | | |
|___| |_________|________|_____________|
|5 | | | | |
|___| |_________|________|_____________|
|6 | | | | |
|___| |_________|________|_____________|
|7 | | | | |
|___| |_________|________|_____________|
|8 | | | | |
|___| |_________|________|_____________|
|...| | | | |
.____ _________________________________.
Ձև 1
ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿ
մարզի «___» «___» ուստարվա
___________________________ շրջանավարտների
հիմնական կամ միջնակարգ
.____________________________________________________________________
|Թիվ|Դաս. |Համարն |Աշակերտի |սեռ|Ծննդյան|շարժի|Ընդունվել|Ավարտել |
| |այբբենա|ըստ |ազգանունը,| |տարեթիվ|թիվը |է դպրոց |է դպրոցը|
| |կան |դասա- |անունը, | | | |_________|________|
| |տառը |մատյանի|հայրանունը| | | |հրաման |հրաման |
| | | | | | | |թիվ |թիվ |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_____|_________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_______|_______|__________|___|_______|_____|_________|________|
| 1 | | | | | | | | |
|___|_______|_______|__________|___|_______|_____|_________|________|
|...| | | | | | | | |
.____________________________________________________________________
___________________________________________________________________
|Վկայականում (ատեստատում) նշանակված տարեկան և պետական
|ավարտական քննական գնահատականները
|__________________________________________________________________
|Հայոց|Հայ |Ռուսաց|Ռուս |Օտար |Հայոց |Ընդհա-|Աշխարհա|Հանրա-|
|լեզու|գրակա- |լեզու |գրակա- |լեզու|պատմու|նուր |գրու- |հաշիվ |
| |նություն| |նություն| |թյուն |պատմու|թյուն | |
| | | | | | |թյուն | | |
|_____|________|______|________|_____|______|______|_______|______|
|տ.|ք.| տ.| ք. | տ.|ք.| տ.| ք. |տ.|ք.|տ.| ք.| տ.|ք.|տ.| ք. | տ.|ք.|
|_____|________|______|________|_____|______|______|_______|______|
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
|_____|________|______|________|_____|______|______|_______|______|
| | | | | | | | | |
|_____|________|______|________|_____|______|______|_______|______|
| | | | | | | | | |
___________________________________________________________________
_____________________________________________________________________
| |Գծագր.|աշխա-|Հ.Եկ.|
| | |տանք |պատ. |
|________________________________________________| | | |
|Երկրա-|Ֆիզիկա|Քիմիա |Կենսա-|Ին- |աստ-|ֆիզ- |ՆԶՊ| | | |
|չափու-| | |բանու-|ֆորմ.|ղա- |կուլտ| | | | |
|թյուն | | |թյուն | |գիտ.| | | | | |
| | | | | | | | | | | |
|______|______|______|______| | | | | | | |
| տ.|ք.| տ.|ք.| տ.|ք.| տ.|ք.| | | | | | | |
|______|______|______|______|_____|____|_____|___|______|_____|_____|
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26| 27 | 28 | 29 |
|______|______|______|______|_____|____|_____|___|______|_____|_____|
| | | | | | | | | | | |
|______|______|______|______|_____|____|_____|___|______|_____|_____|
| | | | | | | | | | | |
_____________________________________________________________________
____________________________________________________________.
|հասարա-|Ֆիզկ. |Վարք|Հիմնական կրթության|Միջնակարգ կրթության|
|կագիտ. |քննութ.| |վկայականի համարը |վկայականի համարը |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | |__________________|___________________|
| | | |ստացման տարեթիվը |ստացման տարեթիվը |
|_______|_______|____|__________________|___________________|
| 30 | 31 | 32 | 33 | 34 |