Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը` համաձայն N 1 հավելվածի:».

4) որոշման հավելվածում «Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման» բառերով.

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները` համաձայն N 2 հավելվածի».

6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները` համաձայն N 3 հավելվածի».

7) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

8) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.

9) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ».

10) որոշման հավելվածի 1-ին գլխի վերնագրում «I.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 1.» բառերով.

11) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, կատարված աշխատանքների ընդունման, պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և աշխատանքների ինքնարժեքների հաշվարկման մեթոդաբանությունը, ինչպես նաև բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և ընդունման կարգը:».

12) որոշման հավելվածի 2-րդ կետը «մշտապես» բառից հետո լրացնել «` ամենօրյա ռեժիմով,» բառերով.

13) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Պայմանագիրը կնքելուց հետո Պատվիրատուի և Կապալառուի միջև կնքվում է ճանապարհների հանձնման-ընդունման ակտ, որում արձանագրվում է ճանապարհների տարրերի առկա վիճակը:».

14) որոշման հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «II.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 2.» բառերով.

15) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին առաջադրվող պահանջների խախտման հետևանքով երթևեկության մասնակիցներին հասցված վնասը հատուցում է կապալառուն` օրենսդրությամբ սահմանված կարգով:».

16) որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) որոնք կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի հիման վրա ենթարկվում են հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման: Այն ճանապարհները, որոնք ներառված են հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում, մինչև հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերով սահմանված կարգով աշխատանքների մեկնարկը, տվյալ ճանապարհների ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը` վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար նախատեսված պահանջներին համապատասխան:».

17) որոշման հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հիմնանորոգվող, վերակառուցվող կամ միջին նորոգման ենթակա ճանապարհահատվածների ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունը` տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան:».

18) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում` այդ ճանապարհահատվածների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանումն իրականացվում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից` պետական ճանապարհային մարմնի կողմից սահմանված ճանապարհի վիճակին համապատասխան:».

19) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Ընթացիկ տարում հաջորդ տարվա բյուջետային հայտի նախապատրաստման համար, պատասխանատուի կողմից, Աղյուսակ 1-ում բերված չափանիշներին համապատասխան, կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատում, որը ճշգրտվում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:».

20) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրում «III.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 3.» բառերով.

21) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3. «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|4.    |Աղբ և  օտար առարկաներ,    |երաշխի-  | 300|    -|    -|       -|

|      |ճանապարհի երթևեկելի  մասի |քային    |    |     |     |        |

|      |վրա                       |լավ      | 300|  200|    -|       -|

|      |Թերության վերացման        |բավարար  |   -|  150|    -|       -|

|      |ժամկետը 5 ժամ:            |վատ      |   -|    -|  100|     100|

|      |__________________________|_________|_________________________|

|      |Ավազ ճանապարհի երթևեկելի  |երաշխի-  |Չի թույլատրվում          |

|      |մասի վրա                  |քային    |                         |

|      |Թերության վերացման        |լավ      |                         |

|      |ժամկետը 1 օր է:           |բավարար  |                         |

|  4   |                          |վատ      |                         |

|      |__________________________|_________|_________________________|

|      |Աղբ և  օտար առարկաներ,    |երաշխի-  | 300|    -|    -|       -|

|      |ճանապարհի օտարման շերտի   |քային    |    |     |     |        |

|      |վրա, որոնք հանդիպում են   |լավ      | 300|  200|    -|       -|

|      |հաճախ, քան (մ):           |բավարար  |   -|  150|  100|       -|

|      |Թերության վերացման        |վատ      |   -|    -|    -|     100|

|      |ժամկետը 3 օր է:           |         |    |     |     |        |

._____________________________________________________________________.

«.

 

22) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3. «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի 21-րդ տողը «Ենթակամրջային գոտում» բառերից հետո լրացնել «կամ ավտոճանապարհի վրա» բառերով.

23) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3. «Ընթացիկ ամառային պահպանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Լուսացույցեր» տողով և 46-54-րդ տողերով, ինչպես նաև «Դիտահորեր և խրամուղիներ» տողով և 55-57-րդ տողերով.

 

«._____________________________________________________________________.

|                         Լուսացույցեր                                |

|_____________________________________________________________________|

|46.      |Լուսացույցի աշխատանքի     |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |խափանում, անսարքություն,  |հանրապետական|                   |

|         |դեղին թարթող ռեժիմի       |տեղական     |                   |

|         |արտակարգ անցում,          |            |                   |

|         |լուսացույցի ազդանշանների  |            |                   |

|         |ոչ ստանդարտ համադրություն:|            |                   |

|         |Թերության վերացման        |            |                   |

|         |ժամկետը 1 օր է:           |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|47.      |Լուսացույցի տարրերի       |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |ամբողջականության խախտում: |հանրապետական|                   |

|         |Թերության վերացման ժամկետը|տեղական     |                   |

|         |5 օր է:                   |            |                   |

|         |                          |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|48.      |Լուսացույցի մեկ լույսի    |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |աղբյուրի կամ LED մոդուլի  |հանրապետական|                   |

|         |անսարքություն:            |տեղական     |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |1 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|49.      |Լուսացույցի պատյանի կամ   |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլեկտրական մալուխի        |հանրապետական|                   |

|         |էլեկտրական լարերի վնասում:|տեղական     |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |2 օր է:                   |            |                   |

|         |                          |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|50.      |Հեռավար կառավարման        |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |վահանակի (զումեր, կոճակ   |հանրապետական|                   |

|         |պաշտպանիչ տուփով,         |տեղական     |                   |

|         |վահանակ/կոնտրոլեր)        |            |                   |

|         |անսարքություն:            |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |2 օր է:                   |            |                   |

|         |                          |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|51.      |Կառավարման համակարգի      |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլեկտրական տարրերի        |հանրապետական|                   |

|         |պատյանների անսարքու-      |տեղական     |                   |

|         |թյունները:                |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|52.      |Լուսացույցի կանաչ         |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |ազդանշանի և  տեսողության  |հանրապետական|                   |

|         |ու լսողության խնդիրներ    |տեղական     |                   |

|         |ունեցող անձանց համար      |            |                   |

|         |նախատեսված լրացուցիչ      |            |                   |

|         |անվտանգության             |            |                   |

|         |սարքավորումների           |            |                   |

|         |անսարքությունները:        |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|53.      |Լուսացույցերի             |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլ. մալուխների, հողանցման |հանրապետական|                   |

|         |համակարգի և  լուսատուների |տեղական     |                   |

|         |անսարքություն:            |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|54.      |Ջարդված, ծռված կամ թեքված |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |հենասյուներ:              |հանրապետական|                   |

|         |Թերության վերացման ժամկետը|տեղական     |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_____________________________________________________________________|

|                   Դիտահորեր և  խրամուղիներ                          |

|_____________________________________________________________________|

|55.      |Դիտահորը բարձր է կողնակից,|միջպետական  |    10|   20|    30|

|         |կամ դիտահորը ցածր է       |հանրապետական|    10|   20|    30|

|         |կողնակի եզրից` ավելի քան  |տեղական     |    10|   20|    30|

|         |5 սմ (կապալառուին հանձնված|            |      |     |      |

|         |ընդհանուր թվի տոկոսը):    |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |10 օր է:                  |            |      |     |      |

|_________|__________________________|____________|______|_____|______|

|56.      |Աղբ և  օտար առարկաներ`    |միջպետական  |   300|  250|   200|

|         |դիտահորերի վրա, որոնք     |հանրապետական|   250|  200|   150|

|         |հանդիպում են հաճախ, քան   |տեղական     |   200|  150|   100|

|         |(մ):                      |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |3 օր է:                   |            |      |     |      |

|_________|__________________________|____________|______|_____|______|

|57.      |Խրամուղիներ և  դիտահորերի |միջպետական  |     5|   10|    15|

|         |մուտք բերվածքներով, տիղմով|հանրապետական|     5|   10|    15|

|         |և  այլ առարկաներով լցված  |տեղական     |     5|   10|    15|

|         |ընդհանուր երկարության     |            |      |     |      |

|         |տոկոսը):                  |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |5 օր է:                   |            |      |     |      |

._____________________________________________________________________.

«:

 

24) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3-ի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|2.       |Աղբ և  օտար առարկաներ`    |միջպետական  |   300|  250|   200|

|         |ճանապարհի օտարման շերտի   |հանրապետական|   250|  200|   150|

|         |սահմաններում, որոնք       |տեղական     |   200|  150|   100|

|         |հանդիպում են հաճախ,       |            |      |     |      |

|         |քան (մ):                  |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |3 օր է:                   |            |      |     |      |

|         |__________________________|____________|______|_____|______|

|         |Աղբ և  օտար առարկաներ`    |միջպետական  |   300|  250|   200|

|         |ճանապարհի երթևեկելի       |հանրապետական|   250|  200|   150|

|         |մասում, որոնք հանդիպում են|տեղական     |   200|  150|   100|

|         |հաճախ, քան (մ):           |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |1 օր է:                   |            |      |     |      |

|         |__________________________|____________|______|_____|______|

|         |Ավազ ճանապարհի երթևեկելի  |միջպետական  |   300|  250|   200|

|         |մասում, որոնք հանդիպում են|հանրապետական|   250|  200|   150|

|         |հաճախ, քան (մ):           |տեղական     |   200|  150|   100|

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |3 օր է:                   |            |      |     |      |

._____________________________________________________________________.

«.

 

25) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3. «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Լուսացույցեր» տողով և 29-37-րդ տողերով, ինչպես նաև «Դիտահորեր և խրամուղիներ» տողով և 38-40-րդ տողերով.

 

«._____________________________________________________________________.

|                         Լուսացույցեր                                |

|_____________________________________________________________________|

|29.      |Լուսացույցի աշխատանքի     |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |խափանում, անսարքություն,  |հանրապետական|                   |

|         |դեղին թարթող ռեժիմի       |տեղական     |                   |

|         |արտակարգ անցում,          |            |                   |

|         |լուսացույցի ազդանշանների  |            |                   |

|         |ոչ ստանդարտ համադրություն:|            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |1 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|30.      |Լուսացույցի տարրերի       |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |ամբողջականության խախտում: |հանրապետական|                   |

|         |Թերության վերացման ժամկետը|տեղական     |                   |

|         |5 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|31.      |Լուսացույցի մեկ լույսի    |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |աղբյուրի կամ LED մոդուլի  |հանրապետական|                   |

|         |անսարքություն:            |տեղական     |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |1 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|32.      |Լուսացույցի պատյանի կամ   |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլեկտրական մալուխի        |հանրապետական|                   |

|         |էլեկտրական լարերի վնասում:|տեղական     |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |2 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|33.      |Հեռավար կառավարման        |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |վահանակի (զումեր, կոճակ   |հանրապետական|                   |

|         |պաշտպանիչ տուփով,         |տեղական     |                   |

|         |վահանակ/կոնտրոլեր)        |            |                   |

|         |անսարքություն:            |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |2 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|34.      |Կառավարման համակարգի      |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլեկտրական տարրերի        |հանրապետական|                   |

|         |պատյանների                |տեղական     |                   |

|         |անսարքությունները:        |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|35.      |Լուսացույցի կանաչ         |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |ազդանշանի և  տեսողության  |հանրապետական|                   |

|         |ու լսողության խնդիրներ    |տեղական     |                   |

|         |ունեցող անձանց համար      |            |                   |

|         |նախատեսված լրացուցիչ      |            |                   |

|         |անվտանգության             |            |                   |

|         |սարքավորումների           |            |                   |

|         |անսարքությունները:        |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|36.      |Լուսացույցերի             |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |էլ. մալուխների, հողանցման |հանրապետական|                   |

|         |համակարգի և  լուսատուների |տեղական     |                   |

|         |անսարքություն:            |            |                   |

|         |Թերության վերացման ժամկետը|            |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_________|__________________________|____________|___________________|

|37.      |Ջարդված, ծռված կամ թեքված |միջպետական  |  Չի թույլատրվում  |

|         |հենասյուներ:              |հանրապետական|                   |

|         |Թերության վերացման ժամկետը|տեղական     |                   |

|         |3 օր է:                   |            |                   |

|_____________________________________________________________________|

|                   Դիտահորեր և  խրամուղիներ                          |

|_____________________________________________________________________|

|38.      |Դիտահորը բարձր է          |միջպետական  |    10|   20|    30|

|         |երթևեկելի  մասի եզրից կամ |հանրապետական|    10|   20|    30|

|         |կողնակից, կամ դիտահորը    |տեղական     |    10|   20|    30|

|         |ցածր է երթևեկելի  մասի կամ|            |      |     |      |

|         |կողնակի եզրից` ավելի քան  |            |      |     |      |

|         |5 սմ (կապալառուին հանձնված|            |      |     |      |

|         |ընդհանուր թվի տոկոսը):    |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |10 օր է:                  |            |      |     |      |

|_________|__________________________|____________|______|_____|______|

|39.      |Աղբ և  օտար առարկաներ`    |միջպետական  |   300|  250|   200|

|         |դիտահորերի վրա, որոնք     |հանրապետական|   250|  200|   150|

|         |հանդիպում են հաճախ,       |տեղական     |   200|  150|   100|

|         |քան (մ):                  |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |3 օր է:                   |            |      |     |      |

|_________|__________________________|____________|______|_____|______|

|40.      |Խրամուղիներ և  դիտահորեր  |միջպետական  |     5|   10|    15|

|         |բերվածքներով, տիղմով և    |հանրապետական|     5|   10|    15|

|         |այլ առարկաներով լցված     |տեղական     |     5|   10|    15|

|         |(ընդհանուր երկարության    |            |      |     |      |

|         |տոկոսը):                  |            |      |     |      |

|         |Թերության վերացման ժամկետը|            |      |     |      |

|         |5 օր է:                   |            |      |     |      |

._____________________________________________________________________.

«.

 

26) որոշման հավելվածի 33-րդ կետում «Երթևեկելի» բառը փոխարինել «Ձմեռային պահպանման ժամանակաշրջանից հետո առաջացած փոսերի և ճաքերի վերացման նպատակով ճանապարհի երթևեկելի» բառերով.

27) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.

«33.1. Կապալառուի կողմից ձմեռային պահպանման ժամանակաշրջանի ընթացքում` ճանապարհը մերկասառույցից և ձյան շերտից մաքրելու նպատակով երթևեկելի մասի վրա կուտակված կամ լցված աղ-ավազը կապալառուն պարտավոր է մաքրել ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների սկզբից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում:».

28) որոշման հավելվածի 37-40-րդ կետերը և Ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել.

29) որոշման հավելվածի 42-րդ կետը «անհրաժեշտության» բառից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել ամսական 2 անգամից» բառերով.

30) որոշման հավելվածի 43-րդ կետից հանել «` մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում են ճանապարհի պահպանման մատյանում, իսկ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով» բառերը.

31) որոշման հավելվածի 43-րդ կետում ներառված Ձևի N 3-ի և Ձև N 4-ի աղյուսակները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 

._____________________________________________________________________.

|                        ը/ Լուսացույցեր                              |

|_____________________________________________________________________|

|1  |                             |                      |            |

|___|_____________________________|______________________|____________|

|2  |                             |                      |            |

|___|_____________________________|______________________|____________|

|...|                             |                      |            |

|_____________________________________________________________________|

|                  թ/ Դիտահորեր և  խրամուղիներ                        |

|_____________________________________________________________________|

|1  |                             |                      |            |

|___|_____________________________|______________________|____________|

|2  |                             |                      |            |

|___|_____________________________|______________________|____________|

|...|                             |                      |            |

._____________________________________________________________________.

«.

 

32) որոշման հավելվածի 43.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43.1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու, հայտնաբերված թերությունները և դրանք վերացնելու ուղղությամբ կապալառուի կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկություններն արձանագրելու նպատակով կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգը և դրա մաս հանդիսացող բջջային հավելվածները (այսուհետ` Համակարգ):

Պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ամբողջ ընթացքում կիրառում են Համակարգը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:».

33) որոշման հավելվածի 43.2-րդ կետից հանել «միջպետական և հանրապետական նշանակության», իսկ 43.3-րդ կետից` «միջպետական, հանրապետական նշանակության» բառերը.

34) որոշման հավելվածի 43.2-րդ և 43.3-րդ կետերում «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելված» բառերը փոխարինել «Համակարգ» բառով` համապատասխան հոլովաձևերով.

35) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.4-43.6-րդ կետերով.

«43.4. Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհին առկա թերություններն արձանագրել Համակարգի «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածի միջոցով: Արձանագրած թերությունները գրանցվում են Համակարգում և դրա մասին տեղեկացվում է կապալառուին պատասխանատուի կողմից: Կապալառուի կողմից թերությունները վերացվում են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, ինչի մասին թերությունը վերացնելու օրը կապալառուն տեղեկատվություն է ուղարկում պատասխանատուի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին` կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):

43.5. Թերությունները` սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, դրանք պատասխանատուի կողմից ներառվում են ամսական ամփոփագրում, որը տրամադրվում է կապալառուին պայմանագրով սահմանված կարգով աշխատանքը պատվիրատուին հանձնելու համար: Ամսական ամփոփագիրը հիմք է հանդիսանում պատասխանատուի համար սույն կարգի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կիրառելու համար:

43.6. Թերության վերացման վերաբերյալ տեղեկատվությունը` կից նկարներով ինքնաշխատ եղանակով ուղարկվում է նաև թերությունն արձանագրած քաղաքացու համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին:».

36) որոշման հավելվածի 46-րդ կետը «Աղյուսակ 3-ի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի այլ պահանջները և կապալի պայմանագրով նախատեսված այլ պայմանագրային պարտավորությունները» բառերով.

37) որոշման հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Պահպանման աշխատանքներն ընդունվում և պատվիրատուի կողմից վճարվում են մասնակիորեն, եթե պատասխանատուն կատարել է նվազեցումներ սույն հավելվածի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով կամ, եթե սույն կարգի այլ պահանջների կամ պայմանագրային այլ պարտավորությունների խախտման հիմքով կիրառվել է կապալի պայմանագրով սահմանված տույժ, տուգանքը:».

38) որոշման հավելվածի Աղյուսակ 4-ի «1) Ընթացիկ ամառային պահպանում» և «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինների աղյուսակների 1-ին տողի 2-րդ սյունակում «% ճանապարհահատվածի 1 կմ-ի ընթացիկ պահպանման արժեքից» բառերը փոխարինել «% պահպանման ենթակա ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարից» բառերով.

39) որոշման հավելվածի Աղյուսակ 4-ի`

ա. «1) Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի աղյուսակի 1.2-րդ և 1.3-րդ տողերի 2-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «3» թվով,

բ. «1) Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի աղյուսակը լրացնել «6. Դիտահորեր և խրամուղիներ» ենթաբաժնով.

 

«._____________________________________________________________________.

|6. Դիտահորեր և  խրամուղիներ                       |        4         |

|__________________________________________________|__________________|

|6.1. Դիտահորի երթևեկելի  մասի եզրից կամ կողնակից  |        2         |

|բարձր կամ ցածր լինելու առաջադրվող պահանջներ`      |                  |

|ըստ Աղյուսակ 3-ի                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|6.2. Խրամուղիների մաքրությանը (աղբից և  օտար      |        1         |

|առարկաներից) առաջադրվող պահանջները`               |                  |

|ըստ Աղյուսակ 3-ի                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|6.3. Խրամուղիներին և  դիտահորերին առաջադրվող      |        1         |

|պահանջներ` ըստ Աղյուսակ 3-ի                       |                  |

._____________________________________________________________________.

«.

 

գ. «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «8» թիվը փոխարինել «4» թվով.

դ. «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի աղյուսակը լրացնել

«5. Դիտահորեր և խրամուղիներ» ենթաբաժնով.

 

«._____________________________________________________________________.

|5. Դիտահորեր և  խրամուղիներ                       |         4        |

|__________________________________________________|__________________|

|5.1 Դիտահորի երթևեկելի  մասի եզրից կամ կողնակից   |         2        |

|բարձր կամ ցածր լինելու առաջադրվող պահանջներ`      |                  |

|ըստ Աղյուսակ 3-ի                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|5.2. Խրամուղիների մաքրությանը (աղբից և  օտար      |         1        |

|առարկաներից) առաջադրվող  պահանջները` ըստ          |                  |

|Աղյուսակ 3-ի                                      |                  |

|__________________________________________________|__________________|

|5.3. Խրամուղիներին և  դիտահորերին                 |         1        |

|առաջադրվող պահանջներ` ըստ Աղյուսակ 3-ի            |                  |

._____________________________________________________________________.

«.

 

ե. «6) Մետաղական արգելափակոցների պահպանում» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «7) Լուսացույցեր» բաժնով.

«7) Լուսացույցեր

 

._____________________________________________________________________.

|Լուսացուցային համակարգերի տարրեր և  պահանջվող ցուցանիշներ  |Ընթացիկ  |

|                                                           |պահպանման|

|                                                           |արժեքից  |

|___________________________________________________________|_________|

|7.1. Լուսացույցի աշխատանքի խափանում, անսարքություն, դեղին  |   15    |

|թարթող ռեժիմի արտակարգ անցում, լուսացույցի ազդանշանների    |         |

|ոչ ստանդարտ համադրություն:                                 |         |

|___________________________________________________________|_________|

|7.2. Լուսացույցի տարրերի ամբողջականության խախտում:         |   10    |

|___________________________________________________________|_________|

|7.3. Լուսացույցի մեկ լույսի աղբյուրի կամ LED մոդուլի       |   10    |

|անսարքություն:                                             |         |

|___________________________________________________________|_________|

|7.4. Լուսացույցի պատյանի կամ էլեկտրական մալուխի էլեկտրական |    2    |

|լարերի վնասում:                                            |         |

|___________________________________________________________|_________|

|7.5. Հեռավար կառավարման վահանակի (զումեր, կոճակ պաշտպանիչ  |   13    |

|տուփով, վահանակ/կոնտրոլեր) անսարքություն:                  |         |

|___________________________________________________________|_________|

|7.6. Լուսացույցի օբյեկտի տարրերի դիրքի փոփոխություն:       |    5    |

|___________________________________________________________|_________|

|7.7. Կառավարման համակարգի էլեկտրական տարրերի պատյանների    |    5    |

|անսարքությունները:                                         |         |

|___________________________________________________________|_________|

|7.8. Լուսացույցի կանաչ ազդանշանի և  տեսողության ու         |   10    |

|լսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված        |         |

|լրացուցիչ անվտանգության սարքավորումների                    |         |

|անսարքությունները:                                         |         |

|___________________________________________________________|_________|

|7.9. Լուսացույցերի ենթակայանների, բաշխիչ վահանակների       |   10    |

|աշխատանքի խախտում:                                         |         |

|___________________________________________________________|_________|

|7.10. Լուսացույցերի էլ. մալուխների, հողանցման համակարգի և  |   10    |

|լուսատուների անսարքություն:                                |         |

|___________________________________________________________|_________|

|7.11. Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ:               |   10    |

._____________________________________________________________________.

«.

 

40) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.3-րդ և 49.4-րդ կետերով.

«49.3. Կապալառուն իրականացնում է միայն պետական ճանապարհային մարմնի կողմից կառուցված խրամուղիների, դիտահորերի և լուսացույցերի կոնստրուկտիվ տարրերի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները` ըստ Աղյուսակ 3-ում բերված պահպանման թույլատրելի ցուցանիշների:

49.4. Կապալառուն պարտավոր է իր կողմից պահպանվող ճանապարհների տարածաշրջանում ունենալ առնվազն մեկ մշտական հենակետ, որը պետք է ապահովված լինի էլեկտրական հոսանքով, կապի միջոցներով և աշխատակազմի հանգստի համար նախատեսված սենյակով, որտեղ կտեղակայվեն նաև աշխատանքների իրականացման համար պահանջվող մեքենասարքավորումները:».

41) որոշման հավելվածի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ».

 

42) որոշման հավելվածի 51-րդ կետի Ձև N 11-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 11

 

._______________________________________________________________.

|Տեխնիկական|Առկա  |Սպասարկման|Հատվածների|Միավորի      |Ընդամենը |

|կարգը     |վիճակը|մակարդակը |ընդհանուր |արժեքը       |արժեքը   |

|          |      |          |երկարու-  |(ՀՀ դրամ)    |«4» x «5»|

|          |      |          |թյունը    |             |(ՀՀ դրամ)|

|          |      |          |(կմ)      |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|    1     |   2  |     3    |     4    |      5      |    6    |

|_______________________________________________________________|

|                ա) Ընթացիկ ամառային պահպանում                  |

|_______________________________________________________________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|_______________________________________________________________|

|ա) Ընդամենը ընթացիկ ամառային պահպանում                         |

|_______________________________________________________________|

|_______________________________________________________________|

|                 բ) Ընթացիկ ձմեռային պահպանում                 |

|_______________________________________________________________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|_______________________________________|_______________________|

|բ) Ընդամենը ձմեռային պահպանում         |                       |

|_______________________________________________________________|

|_______________________________________________________________|

|            գ) Մետաղական արգելափակոցների պահպանում             |

|_______________________________________________________________|

|Տարածաշրջանի անվանումը      |Ընդհանուր |Միավորի      |Ընդամենը |

|                            |երկարու-  |արժեքը       |արժեքը   |

|                            |թյունը    |(ՀՀ դրամ)    |«2» x «3»|

|                            |(գծմ)     |             |(ՀՀ դրամ)|

|____________________________|__________|_____________|_________|

|         1                  |     2    |     3       |   4     |

|_______________________________________|_______________________|

|գ) Ընդամենը մետաղական արգելափակոցների  |                       |

|պահպանում                              |                       |

|_______________________________________|_______________________|

|_______________________________________________________________|

|            դ) Լուսավորության համակարգերի պահպանում            |

|_______________________________________________________________|

|Տարածաշրջանի անվանումը      |Ընդհանուր |Միավորի      |Ընդամենը |

|                            |(հատ)     |արժեքը       |արժեքը   |

|                            |          |(ՀՀ դրամ)    |«2» x «3»|

|                            |          |             |(ՀՀ դրամ)|

|____________________________|__________|_____________|_________|

|         1                  |     2    |     3       |   4     |

|_______________________________________|_______________________|

|դ) Ընդամենը լուսավորության համակարգերի |                       |

|պահպանում                              |                       |

|_______________________________________|_______________________|

|_______________________________________________________________|

|            ե) Լուսացուցային համակարգերի պահպանում             |

|_______________________________________________________________|

|Տարածաշրջանի անվանումը      |Ընդհանուր |Միավորի      |Ընդամենը |

|                            |(հատ)     |արժեքը       |արժեքը   |

|                            |          |(ՀՀ դրամ)    |«2» x «3»|

|                            |          |             |(ՀՀ դրամ)|

|____________________________|__________|_____________|_________|

|         1                  |     2    |     3       |   4     |

|_______________________________________|_______________________|

|ե) Ընդամենը լուսացուցային համակարգերի  |                       |

|պահպանում                              |                       |

|_______________________________________|_______________________|

|_______________________________________|_______________________|

|ԱՄԲՈՂՋԸ (ա+բ+գ+դ+ե)                    |                       |

|_______________________________________________________________|

|ԱՄԲՈՂՋԸ տառերով                                                |

|_________________________________________________________ դրամ |

._______________________________________________________________.».

 

43) որոշման հավելվածի 52-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Գնային առաջարկների գնահատումը կատարվում է մրցույթի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված Ձև N 11-ի հանրագումարների համեմատությամբ, Ձև N 11-ի և գնային առաջարկի անհամապատասխանության դեպքում Ձև N 11-ը ենթակա է շտկումների».

44) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 52.1-ին կետով.

«52.1. Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`

1) մասնակիցը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ` ճանապարհների պահպանման կամ երեք տարվա աշխատանքային փորձ` ճանապարհների շինարարության ոլորտներում.

2) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթությամբ առնվազն 1 մասնագետ.

3) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա սույն կարգով նախատեսված մեքենասարքավորումները:».

45) որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ տողով.

 

«._____________________________________________________________________.

|NN|Անվանումը            |Պահանջվող քանակը     |Սեփականության ձևը     |

|__|_____________________|_____________________|______________________|

|8.|Գլանակաձև`           |Որոշվում է պահպանվող |        Սեփական       |

|  |հորիզոնական          |ճանապարհահատվածի     |                      |

|  |խոզանակով, մաքրող,   |երկարությունից       |                      |

|  |լվացող և  հավաքող    |ելնելով:             |                      |

|  |սարքավորում          |Նվազագույնը`         |                      |

|  |                     |պահպանման հանձնվող   |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 100 կմ |                      |

|  |                     |և  յուրաքանչյուր     |                      |

|  |                     |հաջորդ 51-100 կմ     |                      |

|  |                     |համար` 1 միավոր      |                      |

._____________________________________________________________________.

«.

 

46) որոշման հավելվածի 53.2-րդ և 53.3-րդ կետերում «70» թիվը փոխարինել «80» թվով.

47) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.4-րդ և 53.5-րդ կետերով.

«53.4. Ավտոմոբիլային ճանապարհների արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`

1) մասնակիցը պետք է ունենա քաղաքաշինության ոլորտի 2-րդ դասի շինարարության իրականացում տեսակի` էլեկտրամատակարարում ենթատեսակի գործունեության լիցենզիա.

2) մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` էլեկտրամատակարարման ոլորտում.

3) մասնակիցը պետք է ունենա համապատասխան հավաստագիր ունեցող 1 էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար և տվյալ ոլորտի բակալավրի որակավորման աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ.

4) մասնակիցը պետք է ունենա արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ Աղյուսակ 4.1.-ում նշված մեքենասարքավորումները:

 

Աղյուսակ 4.1. Արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումները

 

.______________________________________________________________________.

|N  | Անվանումը            | Պահանջվող քանակը       |Միավորի |Սեփակա-  |

|   |                      |                        |քանակը  |նության  |

|   |                      |                        |        |ձևը      |

|___|______________________|________________________|________|_________|

|1. |Ուղևորաբեռնատար       |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |ավտոմեքենա            |յուրաքանչյուր 100 կմ,   |        |         |

|   |                      |որտեղ տեղակայված է      |        |         |

|   |                      |լուսավորության համակարգ |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|2. |Ավտոաշտարակ 18մ-22մ   |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |բարձրությամբ          |յուրաքանչյուր 100 կմ,   |        |         |

|   |                      |որտեղ տեղակայված է      |        |         |

|   |                      |լուսավորության համակարգ |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|3. |Էլեկտրականության չափիչ|Առնվազն մեկ լրակազմ     |1 միավոր|Սեփական  |

|   |գործիքներ և  այլ      |                        |        |         |

|   |մասնագիտական          |                        |        |         |

|   |սարքավորումներ        |                        |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|4. |Էքսկավատոր            |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |                      |յուրաքանչյուր 100 կմ,   |        |կամ վար- |

|   |                      |որտեղ տեղակայված է      |        |ձակալած  |

|   |                      |լուսավորության համակարգ |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|5. |Ավտոմանիպուլյատոր     |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |                      |յուրաքանչյուր 100 կմ,   |        |կամ վար- |

|   |                      |որտեղ տեղակայված է      |        |ձակալած  |

|   |                      |լուսավորության համակարգ |        |         |

.______________________________________________________________________.

 

53.5. Ավտոմոբիլային ճանապարհների լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`

1) մասնակիցը պետք է ունենա համապատասխան հավաստագիր ունեցող 1 էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար և տվյալ ոլորտի բակալավրի որակավորման աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ.

2) լուսացուցային ծրագրի ռեժիմները կարգավորող համակարգչային ծրագրով աշխատող նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող առնվազն 1 մասնագետ.

3) մասնակիցը պետք է ունենա լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ Աղյուսակ 4.2.-ում նշված մեքենասարքավորումները.

 

Աղյուսակ 4.2. Լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումները

 

.______________________________________________________________________.

|N  | Անվանումը            | Պահանջվող քանակը       |Միավորի |Սեփակա-  |

|   |                      |                        |քանակը  |նության  |

|   |                      |                        |        |ձևը      |

|___|______________________|________________________|________|_________|

|1. |Ուղևորաբեռնատար       |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |ավտոմեքենա            |յուրաքանչյուր 100 կմ,   |        |         |

|   |                      |որտեղ տեղակայված են     |        |         |

|   |                      |լուսացուցային համակարգեր|        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|2. |Ավտոաշտարակ 18մ-22մ   |ճանապարհահատվածի        |1 միավոր|Սեփական  |

|   |բարձրությամբ          |յուրաքանչյուր 100 կմ,   |        |         |

|   |                      |որտեղ տեղակայված է      |        |         |

|   |                      |լուսավորության համակարգ |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|3. |Լուսացույցների լամպերի|Առնվազն մեկ լրակազմ     |1 միավոր|Սեփական  |

|   |լարման չափիչ գործիքներ|ճանապարհահատվածի        |        |         |

|   |և  այլ մասնագիտական   |յուրաքանչյուր 100 կմ,   |        |         |

|   |սարքավորումներ        |որտեղ                   |        |         |

|___|______________________|________________________|________|_________|

|4. |Էքսկավատոր            |տեղակայված են           |1 միավոր|Սեփական  |

|   |                      |լուսացուցային համակարգեր|        |կամ վար- |

|   |                      |ճանապարհահատվածի        |        |ձակալած  |

|___|______________________|________________________|________|_________|

|5. |Ավտոմանիպուլյատոր     |յուրաքանչյուր 100 կմ,   |1 միավոր|Սեփական  |

|   |                      |որտեղ տեղակայված են     |        |կամ վար- |

|   |                      |լուսացուցային համակարգեր|        |ձակալած  |

|___|______________________|________________________|________|_________|

|6. |Դյուրակիր համակարգիչ` |Առնվազն մեկ հատ         |1 միավոր|Սեփական  |

|   |նոթբուք               |                        |        |կամ վար- |

|   |                      |                        |        |ձակալած  |

.______________________________________________________________________.

«.

 

48) որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակի 5-րդ տողը «Կոմպրեսոր» բառից հետո լրացնել «կամ ճանապարհային ֆրեզ» բառերով.

49) որոշման հավելվածի 5-րդ գլխում «V.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 5.» բառերով, իսկ վերնագրում «ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ» բառերով.

50) որոշման հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների (այսուհետ` հրատապ աշխատանքներ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքներն իրականացվում են տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության կողմից` գործող պայմանագրի շրջանակներում: Տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության բացակայության կամ տվյալ կազմակերպության մոտ բավարար ռեսուրսների բացակայության դեպքում` հրատապ աշխատանքներն իրականացվում են տվյալ մարզի այլ տարածաշրջանների պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից:».

51) որոշման հավելվածի 58-րդ կետում «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման N 8 հավելվածի` գործող գներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշմամբ հաստատված գներով» բառերով.

52) որոշման հավելվածի 61-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

53) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61.1-ին կետով.

«61.1. Իրականացված հրատապ աշխատանքներն ընդունելու նպատակով Պատվիրատուն ձևավորում է ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են պատվիրատուի, կապալառու կազմակերպության և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամներն ստորագրում են ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողովի ակտ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման ընթացակարգերի, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի, 12-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 2-րդ ենթակետի, N 2 հավելվածի 7-րդ կետի և 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից: Մինչև նշված ժամկետը առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելի պահպանման աշխատանքների մատյանների վարման հետ կապված դրույթները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 710-Ն հրամանով:

4. Սույն որոշման 1-ին կետի 28-րդ, 30-րդ, 32-րդ ենթակետերի և 33-րդ ենթակետի պահանջները` մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2025
N 1908-Ն
Որոշում