Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ...

 

 

040.1497.231208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1497-Ն

 

i

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ստեղծել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 11.09.14 թիվ 956-Ն, 31.03.16 թիվ 334-Ն որոշումներ)

i

2. Սահմանել, որ «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեության առարկան և նպատակներն են`

1) հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստումը, վերաորակավորումը, մասնագիտական որակավորման և ֆիզիկական պատրաստվածության բարձրացումը, հատուկ ուսուցումը.

2) գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները.

3) միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,

4) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տպագրական ծառայությունների մատուցումը:

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.03.16 թիվ 334-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 11.09.14 թիվ 956-Ն, 04.12.14 թիվ 1347-Ն, 31.03.16 թիվ 334-Ն որոշումներ)

3. Թույլատրել կենտրոնին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

5) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.

6) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

7) ուսումնամարզական միջոցառումներ:

(3-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1347-Ն որոշում)

4. Կենտրոնին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կենտրոնին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

i

6. Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

(6-րդ կետը փոփ. 11.09.14 թիվ 956-Ն, 31.03.16 թիվ 334-Ն որոշումներ)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը.

2) ապահովել կենտրոնի պետական գրանցումը.

3) հաստատել կենտրոնի կանոնադրությունը:

(7-րդ կետը փոփ. 11.09.14 թիվ 956-Ն որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 11.09.14 թիվ 956-Ն, 31.03.16 թիվ 334-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2008
N 1497-Ն
Որոշում