Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ...

 

 

040.1311.171115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետում «60 օր» բառերը փոխարինել «40 աշխատանքային օր» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազոր մարմինը հրապարակային ծանուցումը հրապարակելու հետ միաժամանակ մրցույթի հայտի ձևը տեղադրում է իր ինտերնետային կայքում` ապահովելով հայտի ներբեռնման հնարավորություն:».

3) 6-րդ կետի`

ա. առաջին նախադասությունը «տրամադրում» բառից առաջ լրացնել «2 աշխատանքային օրվա ընթացքում», իսկ «մրցութային հանձնաժողովին» բառերից հետո` «` հայտերի նախնական ընտրության և մասնագիտական փորձաքննության երաշխավորելու համար» բառերով,

բ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները սահմանում է լիազոր մարմինը:».

4) 7-րդ կետը «հայտերը» բառից հետո լրացնել «դրանք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 10-րդ կետը`

ա. «եզրակացությունները» բառից հետո լրացնել «հայտերն ստանալուց հետո» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մրցութային հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից սահմանված գնահատման չափանիշների հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հայտերի վերջնական ընտրություն և ներկայացնում լիազոր մարմին` հաստատման:».

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Փորձագետների դրական եզրակացությունն ստացած և մրցութային հանձնաժողովի կողմից վերջնական ընտրված ինովացիոն նախագծերի ցանկը հաստատում է լիազոր մարմինը: Հաստատված ինովացիոն նախագծերի ծախսերի նախահաշիվները ներառվելու են տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում` որպես ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի (այսուհետ` տարեկան ծրագիր) բյուջետային ֆինանսավորման հայտ:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ինովացիոն նախագծերի հեղինակները փորձագետների եզրակացությունների մասին տեղեկացվում են եզրակացություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լիազոր մարմնի կողմից նախագծի հաստատման մասին` հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».

8) 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.

9) 15-րդ կետը «հաշվետվության ձևերը,» բառերից հետո լրացնել «ներկայացնելու կարգը և ժամկետը,» բառերով.

10) 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերն «օր» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.

11) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Լիազոր մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է մրցութային հանձնաժողովին` քննարկման, որին մասնակցում են տվյալ նախագծի փորձաքննությունն իրականացրած փորձագետները: Հաշվետվությունները քննարկելիս` գնահատվում են նախագծերի իրականացման ամբողջական և առանձին փուլերի արդյունքները, դրանց համապատասխանությունը նախագծերի առաջադրանքներին, միջոցների օգտագործման արդյունավետությունը, նախագծերը շարունակելու նպատակահարմարությունը, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները ներդրման և կիրառման երաշխավորելու հնարավորությունները: Մրցութային հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում, որը 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Լիազոր մարմինը որոշման հաստատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ինովացիոն նախագծերի ղեկավարներին:»:

i

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանել`

1) ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.05.16 թիվ 483-Ն որոշում)

3) մրցույթի հայտի ձևը և այն տեղադրել նախարարության պաշտոնական կայքում (ներբեռնելու հնարավորությամբ):

(2-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 483-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2015
N 1311-Ն
Որոշում