Սեղմել Esc փակելու համար:
«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2021 թվականի թիվ 205-Ա

 

«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2021 թվականի օգոստոսի 24-ի նիստում, քննարկելով «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության երկրորդ բաժնի կողմից 2021 թվականի օգոստոսի 23-ին ներկայացվել է թիվ 6938 զեկուցագիրը (այսուհետ` Զեկուցագիր), որում նշվել է հետևյալը.

«2020 թվականի 1-ին կիսամյակում երշիկեղենի` 0,5%-ից բարձր իրացման ծավալներ ունեցող ընկերություններից, այդ թվում` «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հավաքագրվել է Ընկերության կողմից արտադրված երշիկեղենի և մսի շրջանառության, հումքի մեջ ներառված բաղադրիչների, երշիկեղենի յուրաքանչյուր տեսակի պիտակի և/կամ փաթեթավորման թաղանթի օրինակների վերաբերյալ տեղեկատվություն:

Ընկերության կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակում մսի շրջանառության և արտադրված երշիկեղենի հումքի մեջ ներառված բաղադրիչների վերաբերյալ Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունների համադրության արդյունքում պարզվել է, որ նշված տեղեկատվությունների մեջ առկա են մսի ծավալների անհամապատասխանություններ: Մասնավորապես` երշիկեղենի արտադրության մեջ օգտագործված մսի ծավալները չեն համապատասխանում ըստ բաղադրիչների հաշվարկված մսի ծավալներին:

Հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության կողմից երշիկեղենի իրացման ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի օգոստոսի 19-ի «Դիտանցում իրականացնելու մասին» թիվ 122-Ա հրամանի հիման վրա իրականացվել է դիտանցում (այսուհետ` Դիտանցում), որի արդյունքում կազմվել է «Դիտանցման արդյունքների վերաբերյալ» թիվ 122 արձանագրությունը:

Դիտանցումով լուսանկարվել և արձանագրվել են Ընկերության կողմից արտադրված երշիկեղենի պիտակները (այսուհետ` Պիտակներ):

Ընկերության կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակում Հանձնաժողով ներկայացված երշիկեղենի բաղադրությունների մեջ օգտագործված բաղադրիչները համադրվել են Դիտանցումով արձանագրված Պիտակների վրա մակնշված բաղադրիչների հետ, որի արդյունքում ի հայտ են եկել հետևյալ անհամապատասխանությունները.

1. «Նախաճաշի» անվանումով նրբերշիկ բարձր կարգի. ըստ ներկայացված տեղեկատվության նշված նրբերշիկի բաղադրությունում չի օգտագործվում կենդանական և բուսական սպիտակուց, մինչդեռ Դիտանցումով արձանագրվել է, որ պիտակի վրա մակնշվել է կենդանական և բուսական սպիտակուցը որպես նրբերշիկի բաղադրիչ:

2. «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկ.

i

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 109-րդ հոդվածի համաձայն` մսամթերքի անվանման մեջ նշվում կամ անվանմանը կից տեղեկություն է տեղադրվում մսամթերքի խմբի և տեսակի մասին, մինչդեռ նշված արտադրանքի պիտակի վրա տվյալ երշիկի խմբի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է,

i

բ) «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ հաստատված թիվ ՄՄ ՏԿ 022/2011 «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգ) 4-րդ հոդվածի 4.4 մասի 1-ին կետի համաձայն` սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նշվում են սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներով այլ բան սահմանված չէ: Նշված արտադրատեսակի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության համաձայն օգտագործված մսի տեսակները ըստ զանգվածային մասի նվազման չեն արտացոլված երշիկի պիտակի մակնշվածքում:

3. «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած երշիկ.

i

ա) Կանոնակարգի 109-րդ հոդվածի համաձայն` մսամթերքի անվանման մեջ նշվում կամ անվանմանը կից տեղեկություն է տեղադրվում մսամթերքի խմբի և տեսակի մասին, մինչդեռ նշված արտադրանքի պիտակի վրա տվյալ երշիկի խմբի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է,

բ) «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.4 մասի 1-ին կետի համաձայն` սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նշվում են սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներով այլ բան սահմանված չէ: Նշված արտադրատեսակի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության համաձայն օգտագործված մսի տեսակները ըստ զանգվածային մասի նվազման չեն արտացոլված երշիկի պիտակի մակնշվածքում:»:

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

i

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում`

1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ սույն օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ.

2) ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).

3) գովազդի մեջ (գովազդելու ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձևով նշումը, որն սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ:

2. Սույն հոդվածը չի տարածվում այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնց (որի) հետևանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:

i

Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Օրենքի վերոգրյալ իրավակարգավորումների նույնաբովանդակ դրույթներ են նախատեսված նաև մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող Օրենքի խմբագրությամբ: Տվյալ պարագայում Զեկուցագրում նկարագրված անհամապատասխանություններն առերևույթ պարունակում են հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Հաշվի առնելով վերոնշյալը` Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում Ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, 83-րդ հոդվածի 1-ին մասը և 42-րդ հոդվածի 2-րդ մասը` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ հարուցել վարույթ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2021 թ. օգոստոս 24

Երևան

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
24.08.2021
N 205-Ա
Որոշում