Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

30.04.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.12.2006  -ից մինչեւ   30.04.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 09.04.09 թիվ 382-Ն որոշում)

i

040.1308.270906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2006 թվականի N 1308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 31-ի

N 1308-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայությանը հանձնված տարեցների և երեխաների տուն-ինտերնատներում (այսուհետ` տուն-ինտերնատ) խնամվողների փաստացի թվաքանակից ելնելով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման հարցերը:

2. Տուն-ինտերնատում խնամվողների ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերը), նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված գումարը:

3. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների թվաքանակը մինչև 20 տոկոս պակաս լինելու դեպքում` նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

4. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների թվաքանակը 20 և ավելի տոկոս թերակատարվելու դեպքում` նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից վճարում է միայն «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

i

5. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Տրանսպորտային ծառայությունների վճար», «Կապի ծառայությունների վճար», «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

(5-րդ կետը լրաց. 16.11.06 թիվ 1621-Ն որոշում)

6. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից 20 և ավելի տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

(6-րդ կետը լրաց. 16.11.06 թիվ 1621-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2006
N 1308-Ն
Որոշում