Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

010.0013.180313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի փետրվարի 26-ին

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.

«11. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը:

12. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 10. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:

4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի և սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջները:

6. Հյուրանոցները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի և հնգաթև աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգաստղանի «Դելյուքս» որակավորման կարգերով:

7. Մոթելները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով:

8. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով:

9. Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:

10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս պետք է օգտագործի որակավորման կարգի նշանը, եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի համապատասխան որակավորման կարգ:

11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանների օգտագործման ձևերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:

13. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «տարանցիկ երկրներում`» բառերից հետո լրացնել «վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «ապահովագրության պայմանների,» բառերից հետո լրացնել «ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ մասերի, 10-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ կամ 13-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

18 մարտի 2013 թվականի

ՀՕ-13-Ն

 

 

pin
ՀՀ 26.02.2013
N ՀՕ-13-Ն օրենք