100.0614.160606
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»         06           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006183
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
2 հունիսի 2006 թվականի N 614-Ն
 
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-010-06 (կցվում է):
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հավելված
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի հունիսի 2-ի
N 614-Ն հրամանով
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀՆ N 2.2.4-010-06
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
 
1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են ուլտրաձայնային տատանումների (այսուհետ` ՈՒլտրաձայն) դասակարգումը, նորմավորվող չափորոշիչները, աշխատատեղերում սահմանային թույլատրելի մակարդակները և ուլտրաձայնի ազդեցությունից պաշտպանության միջոցները:
1.2 Սույն Նորմերը տարածվում են ուլտրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերից, սարքավորումներից, մեքենաներից և մեխանիզմներից` գազային, հեղուկ և պինդ միջավայրերով փոխանցվող ուլտրաձայնի վրա:
1.3. (1.3-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
 
2.1 ՈՒլտրաձայն - 8000-ից մինչև 31500 կիլոՀերց (կՀց) հաճախականությունների օկտավային շերտերում առաջացող ձայնային տատանումներ:
2.2 Հպումային ուլտրաձայն - փոխանցվում է ձեռքերի և (կամ) մարմնի այլ մասերի միջոցով:
2.3 Օդային ուլտրաձայն (մինչև 100 կՀց հաճախականությամբ) - փոխանցվում է օդի միջոցով:
2.4 ՈՒլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակ, որը ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնի ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին:
 
3. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 
3.1 Ըստ հաճախականության տիրույթի ուլտրաձայնը ստորաբաժանվում է.
3.1.1 ցածր հաճախականության ուլտրաձայն - 8-63 կՀց,
3.1.2 միջին հաճախականության ուլտրաձայն - 125-250 կՀց,
3.1.3 բարձր հաճախականության ուլտրաձայն - 0,5-31,5 ՄՀց:
 
4. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
 
4.1 Օդային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 12.5, 16, 20, 25, 31.5, 40, 50, 63, 80, 100 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները, դեցիԲելով (դԲ):
4.2 Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային
թույլատրելի մակարդակները
.__________________________________________________________________.
| Միջին երկրաչափական հաճախականության | Ձայնային ճնշման սահմանային  |
|      օկտավային շերտեր, կՀց         | թույլատրելի մակարդակներ, դԲ |
|____________________________________|_____________________________|
|          12,5                      |           80                |
|____________________________________|_____________________________|
|           16                       |           90                |
|____________________________________|_____________________________|
|           20                       |          100                |
|____________________________________|_____________________________|
|           25                       |          105                |
|____________________________________|_____________________________|
|       31,5 - 100                   |          110                |
.__________________________________________________________________.
 
5. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՀՊՈՒՄԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
 
5.1 Հպումային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 8, 16, 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000, 8000, 16000, 31500 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում թրթռաարագության մակարդակները` դեցիԲելով (դԲ):
5.2 Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 2-ում:
 
Աղյուսակ 2
Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային
թույլատրելի մակարդակները
.__________________________________________________________________.
| Միջին երկրաչափական հաճախականության | Թրթռաարագության սահմանային  |
|      օկտավային շերտեր, կՀց         | թույլատրելի մակարդակներ, դԲ |
|____________________________________|_____________________________|
|          8-63                      |          100                |
|____________________________________|_____________________________|
|         125-500                    |          105                |
|____________________________________|_____________________________|
|       1000 - 31500                 |          110                |
.__________________________________________________________________.
 
5.3 Օդային և հպումային ուլտրաձայնի միաժամանակյա ազդեցության դեպքում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները աղյուսակ 2-ում բերված արժեքներից նվազեցվում են 5 դԲ-ով:
 
6. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
 
6.1 ՈՒլտրաձայնային աղբյուրի հետ անմիջական շփման սահմանափակում:
6.2 ՈՒլտրաձայնային աղբյուրների հեռակառավարում:
6.3 ՈՒլտրաձայնային աղբյուրի ավտոմատ արգելափակում` օժանդակ այլ գործողություններ կատարելիս:
6.4 Օդային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով հակաաղմկային միջոցների օգտագործում:
6.5 Հպումային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով թաթմանների, ձեռնոցների (դրսից ռետինե, ներսից բամբակյա) օգտագործում:
6.6 Կանխարգելիչ պրոցեդուրաներ կատարելու համար 10-15 րոպե տևողությամբ` երկու միջանկյալ ընդմիջումներ: