Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵ ...

 

15.09.2023 -

 

040.0208.100315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2015 թվականի N 208-Ն

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 86-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 5-ի

N 208-Ն որոշման

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

 

1. Սույն հավելվածի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության սահմանով «Բացթողում` ներքին սպառման համար», «Արտահանում», «Հրաժարում` հօգուտ պետության», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով, հատուկ մաքսային ընթացակարգով և հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելիս կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների տեղափոխման նկատմամբ:

(1-ին կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

2. Սույն որոշման իմաստով որպես մեկ խմբաքանակ համարվում են ապրանքներ տեղափոխող միևնույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցով և սահմանային անցման նույն կետով միաժամանակ տեղափոխվող ապրանքները:

3. Սույն հավելվածով հաստատված դրույթները տարածվում են անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող այն ապրանքների նկատմամբ, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում 100 կգ-ը և ձեռքբերման արժեքը` 600 հազ դրամը: Սույն կետով սահմանված բնաիրային և արժեքային չափերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ:

4. Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները կարող են հայտարարագրվել այդ խմբաքանակում առկա այն ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրով, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը, եթե այդ խմբաքանակում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են առնվազն մեկ ԱՏԳ ԱԱ ենթախմբում դասվող առնվազն երեք տարբեր դիրքերին դասվող ապրանքներ:

(4-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

5. Սույն հավելվածով սահմանված դրույթները չեն տարածվում ենթաակցիզային (ակցիզային հարկով հարկման ենթակա) և ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքների նկատմամբ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման հնարավորություն ունեն:

6. Հայտարարատուն մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված` առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրի նշմամբ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին է ներկայացնում հայտ, որում պետք է պարունակվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը` չորս նիշի մակարդակով, եթե հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում այդպիսի տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև այդ խմբաքանակի հայտարարագրման հետ կապված հայտարարատուի կողմից հաշվարկված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն:

(6-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

8. Հայտարարագրված ապրանքների բացթողման համար «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտը և ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանների պահպանվածության դեպքում ապրանքները բաց են թողնվում մաքսային մարմնի կողմից:

(8-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

9. Մաքսային մարմինը մերժում է մեկ խմբաքանակում գտնվող` մեկ ԱՏԳ ԱԱ ծածկագրով հայտարարագրված ապրանքների բացթողումը հետևյալ դեպքերում`

1) հայտարարատուի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները.

2) տեղափոխվող ապրանքները չեն համապատասխանում սույն հավելվածի 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին և պայմաններին.

3) սույն հավելվածի 6-րդ կետում նշված հայտում պարունակվող տեղեկատվությունը տարբերվում է փաստացի հայտարարագրվող ապրանքներից.

4) պահպանված չեն ապրանքների բացթողման համար օրենսգրքով սահմանված պայմանները.

5) հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված` ապրանքների մաքսային արժեքը:

(9-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

10. Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մերժման, ինչպես նաև սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքների հայտարարագրման` հայտարարատուի կողմից անհամաձայնության դեպքում մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները հայտարարագրվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

(10-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

11. Սույն հավելվածով նախատեսված հայտի կամ տեղեկությունների ուսումնասիրության փուլում մաքսային մարմինը հայտարարատուին կարող է առաջարկել մեկ խմբաքանակում ներառված ապրանքների համար հայտարարատուի կողմից հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրից տարբերվող ԱՏԳ ԱԱ ծածկագիր:

(11-րդ կետը լրաց. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

12. Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետի սահմաններում հայտարարատուն մաքսային հայտարարագրում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ հրաժարվում է մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները հայտարարագրելուց, որի մասին հայտնում է մաքսային մարմնին:

(12-րդ կետը լրաց. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

13. Սույն հավելվածին համապատասխան` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով և մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով հայտարարագրվելու դեպքում մաքսային արժեքի որոշման և մաքսային վճարների հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է տվյալ խմբաքանակի արժեքը` օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

(13-րդ կետը լրաց. 14.09.2023 թիվ 1536-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2015
N 208-Ն
Որոշում