Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈ ...

 

 

010.0343.291211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «(այսուհետ` հիմնարկ)» բառերից հետո լրացնել «և համայնքային կառավարչական հիմնարկների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «դատախազությանը,» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմիններին,» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերով.

2) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական», իսկ «տուրք» բառից հետո «կամ տեղական վճար» բառերով.

3) 3-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետությունը» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1) «Հայաստանի Հանրապետությունն է» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«քաղաքապետարանի կամ գյուղապետարանի աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

i

1) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության անունից» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից)» բառերով.

2) 6-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «(համայնքային)» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բառերով.

«, իսկ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն կետի դրույթը չի տարածվում համայնքային կառավարչական հիմնարկի վրա:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «ղեկավարի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի վրա» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

29 դեկտեմբերի 2011 թվականի

ՀՕ-343-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2011
N ՀՕ-343-Ն օրենք