Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1289.091115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 3 հավելվածի`

ա. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող տարածքային գործակալության (բաժնի)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնում» բառերը` «աջակցության տարածքային գործակալությունում (բաժնում)» բառերով,

i

բ. N 4 ձևի «Դաշտի անվանումը» սյունակի 33-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը փոխարինել «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով,

i

գ. N 7 ձևում «ծառայություններ տրամադրող տարածքային գործակալության (բաժնի)» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.

i

2) որոշման N 8 հավելվածի`

ա. 36-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք` հուղարկավորության կազմակերպման մասին» բառերը,

բ. NN 2 և 3 ձևերում «ծառայությունների տարածքային մարմին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով, իսկ N 7 ձևում «ծառայությունների» բառը` «աջակցության» բառով.

i

3) որոշման N 9 հավելվածում`

ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) դրանց անհամապատասխանության դեպքում, եթե ստացված տեղեկատվության մեջ որպես դիմողի ընտանիքի բնակության վայրի հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն, կամ դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության վայրի հասցեով, տեղեկանքը ներկայացնում է տարածքային կենտրոնի ղեկավարին` հաստատման, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություն` դիմողի փաստացի բնակության վայրը` սույն կարգի 9.1-ին կետով սահմանված կարգով որոշելու համար:»,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Դիմողի փաստացի բնակության վայրի հասցեն և այնտեղ մինչև երկու տարեկան երեխայի (երեխաների) բնակվելու հանգամանքը որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ:

9.2. Սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված տնային այցելությունը կատարվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, և դրա արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը տեղադրվում է նպաստի գործի մեջ:»,

գ. N 8 ձևում «ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով.

i

4) որոշման N 12 հավելվածի 7-րդ, 9-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում», իսկ 14-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը` «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգերը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում և N 1 հավելվածի 1-ին կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերում «ծառայություններ տրամադրող» բառերը փոխարինել «աջակցության» բառով.

3) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնները» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները» բառերով.

i

3) որոշման N 1 հավելվածի NN 4 և 5 ձևերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2015
N 1289-Ն
Որոշում