Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հունիսի 2026 թվականի N 27-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`

 

Հրամայում եմ

 

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է էլեկտրոնային համակարգով (այսուհետ` համակարգ) հերթագրման միջոցով:

1) Համայնքային հաստատությունների հերթագրումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող համակարգի միջոցով.

2) Նախակրթարանների հերթագրումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:».

2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) 12-րդ կետում «երեխային» բառից հետո լրացնել «` անկախ հերթագրման ամսաթվից» կետադրական նշանը և բառերը.

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«15. Երեխայի հերթագրման ժամանակ ծնողը կցում է`

1) երեխայի լուսանկարը` 3x4 չափսի,

2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք,

3) երեխայի` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացություն,

4) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը:

i

5) 15-րդ կետից հետո լրացնել նոր` 15.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված տվյալները կառավարման համակարգում պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:».

6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, եթե ապահովված է փոխգործելիություն ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի տեղեկատվական համակարգերի միջև, և համապատասխան տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծնողի էջում: Տվյալների փոխանակման իրավական հիմքերի, անվտանգության և տեղեկատվական համակարգերի տնօրինողների պարտականությունների նկատմամբ կիրառվում են «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 767-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները:

7) 18-րդ կետում «16» թիվը փոխարինել «15» թվով.

i

8) 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ: Կապ հաստատելու անհնարինության վերաբերյալ հիմքերը (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակ) պահպանվում են մեկ տարի ժամկետով` հերթագրման գործընթացի իրավաչափության հավաստման և հնարավոր բողոքարկումների քննության նպատակով:

Նշված ժամկետի ավարտից հետո, սույն կետով նախատեսված հիմքերը հանդիսացող անձնական տվյալները ենթակա են ոչնչացման (համակարգից անդառնալի ջնջման)` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

i

9) 19-րդ կետից հետո լրացնել նոր` 19.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Երեխայի տվյալները, ինքնաշխատ եղանակով, հերթագրման համակարգից փոխանցվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` վարչական ռեգիստր» (այսուհետ` վարչական ռեգիստր)` հերթը հասնելու դեպքում, և երեխան կարող է ընդունվել հաստատություն սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումի և պայմանագրի հիման վրա:».

i

10) 20-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «և նախադպրոցական ծառայություններ մատուցող» բառերը.

11) 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21. Երեխային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունելու համար ծնողը հաստատություն է ներկայացնում`

1) դիմում` ուղղված տնօրենին.

2) երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենները.

3) երեխայի մեկ 3x4 չափսի լուսանկար.

4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.

5) երեխայի` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:

21.1. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը (այսուհետ` պատասխանատու) մուտքագրում է վարչական ռեգիստր:

21.2. Վարչական ռեգիստրում սխալ, ոչ ամբողջական տվյալներ մուտքագրվելու դեպքում` պատասխանատուն սխալը կամ անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարչական ռեգիստրում կատարում է տվյալների ուղղում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի օգոստոսի 20-ին:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

6/19/2026

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.06.2026
N 27-Ն
Հրաման