124.0005.110304
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 03 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12404044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
17 փետրվարի 2004 թվականի N 1-05/3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է Հավելված
Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարությանն առընթեր
ֆինանսների և էկոնոմիկայի հարկային պետական
նախարարության հետ ծառայության պետի
N 151-Ն, 25 փետրվարի 2004 թ. 17 փետրվարի 2004 թ.
N 1-05/3-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
i
1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետի`
ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) այն անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված ապրանքների մնացորդը (հաշվարկված մաքսային արժեքով), որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին (մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման (ապրանքների բացթողնման) ամսաթվին) հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գերազանցում է 1,0 մլն դրամը (այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (այն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին պարզեցված հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում).».
բ) «ե» ենթակետում «մեկենասային» բառը փոխարինել «գովազդային» բառով:
i
2. Հրահանգի 1.6 կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը ներկայացնելու դեպքում համարվում են պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»:
3. Հրահանգի 1.7 կետի`
i
ա) առաջին պարբերության «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը (հոդված 17012).».
բ) երկրորդ պարբերության`
- «բ» ենթակետում «մեկենասային» բառը փոխարինել «գովազդային» բառով,
- «դ» ենթակետում «(որոնց համար նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում ներմուծման պահին)» բառերը փոխարինել «(որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին)» բառերով և ենթակետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`
«Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (որն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով շարունակել համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ներմուծված ապրանքների ձեռքբերման արժեքին:»:
4. Հրահանգի 4.3 կետից և օրինակ 6-ից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:
5. Հրահանգի 4.4 կետում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով:
i
6. Հրահանգի 5.3 կետում «չիրականացնելով ընդհանուր կարգով և (կամ)» բառերը փոխարինել «իրականացնելով կամ չիրականացնելով» բառերով:
7. Հրահանգի 5.4 կետը ուժը կորցրած ճանաչել:
i
8. Հրահանգի 6.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«6.4. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) շահութահարկի կանխավճարներ և շահութահարկի նվազագույն գումարի ամսական վճարումներ չեն կատարում:
Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) եկամտահարկի կանխավճարներ չեն կատարում և այդ ժամանակաշրջանի համար եկամտահարկի նվազագույն գումար չեն վճարում:»:
9. Հրահանգի 7.5 կետի`
i
ա) երկրորդ և չորրորդ պարբերություններում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով.
բ) երրորդ պարբերությունից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:
10. Հրահանգի 9.1 կետից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:
i
11. Հրահանգի 9.2 կետում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով:
12. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հավելված 1
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի
._________________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ | Փաստաթղթի հերթական համարը |
| (պարզեցված հարկ վճարող համարվելու | __________________________________ |
| համար) | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|___________________________________|_____________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | |
|___________________________________|_____________________________________|
|2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի |3. Առևտրային կազմակերպության |
| անուն, ազգանունը | անվանումը |
|___________________________________|_____________________________________|
|4. Հասցե (բնակության վայրը) |5. Հեռախոսի համարը |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող |
|_________________________________________________________________________|
|Սույնով հայտարարում եմ, որ. |
|ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում |
|մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված |
|ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի|
|գերազանցել 50,0 մլն դրամը |
|բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային |
|պարտավորությունները (այդ թվում` տույժերը և տուգանքները) կազմում են 100,0|
|հազ. դրամից պակաս գումար |
|գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» |
|մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել |
|ներմուծման պահին) չիրացված` մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ |
|տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն դրամը |
|դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված վճարով) |
|հարկվող ապրանքներ արտադրող |
|ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական |
|կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում |
|մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի |
|կազմակերպիչ |
|զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում |
|իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, |
|առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն |
|է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող |
|Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար |
|ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հարկ վճարողի (պատասխանատու |Հարկ վճարողի |Տարածքային հարկային |
|անձի) ստորագրությունը |կնիքը |տեսչության պետ` |
| | | |
| | |Տեսուչ` |
._________________________________________________________________________.
Հայտարարագրի ներկայացման ժամկետը
«_____»_______________ 200__ թ.
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՏՀՏ: ՏՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը»: