(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)
124.0921.020801
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 08 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401122
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
25 հունիսի 2001 թվականի թիվ 02/921
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000թ. դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ պետական եկամուտների նախարարի 1999թ. նոյեմբերի 30-ի թիվ 01/35 հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 27.12.99թ., պետական գրանցման թիվ 12499170):
Հաստատված է Համաձայնեցված է
ՀՀ պետական եկամուտների ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար` նախարար`
______________ Ա. Մանուկյան _____________ Վ. Խաչատրյան
2001 թվականի հունիսի 25-ի
թիվ 02/921 հրամանով «___»_________________2001թ.
ՀՐԱՀԱՆԳ «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4 և 1.5 կետերով.
i
«1.4. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:
1.5. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն հրահանգով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:»:
i
2. Հրահանգի 2.1 կետում «իրավաբանական անձինք» բառերը փոխարինել «կազմակերպություններ» բառերով և «ստացած» բառերից հետո լրացնել «, հաշվառված» բառերը:
i
3. Հրահանգի 4.1.9 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն հրահանգի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Անհատույց ստացված ակտիվների մասով սույն ենթակետի դրույթները, կիրառվում են միայն առևտրային կազմակերպությունների շահութահարկը հաշվարկելիս:»:
4. Հրահանգի 4.2.3 ենթակետի երկրորդ պարբերությունը հանել:
i
5. Հրահանգի 4.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2.7 ենթակետով.
i
«4.2.7. Ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:»:
i
6. Հրահանգի 5.1.2 ենթակետի չորրորդ պարբերությունից հանել «աշխատողներին անվճար տրամադրվող հատուկ սննդի արժեքը,» բառերը:
i
7. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «առողջարանների» բառից հետո լրացնել «, կրթական և ուսումնական հաստատությունների» բառերով և երրորդ պարբերությունից հետո ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:»:
i
8. Հրահանգի 5.1.33 ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1.33.1 ենթակետով.
«5.1.33.1. Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` այդ հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսին փոխհատուցվող ուսման տարեկան վարձը (հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը):»:
i
9. Հրահանգի 5.2.1-ի «դ» ենթակետում «ամբողջովին նվազեցվում է» բառերը փոխարինել «չի նվազեցվում» բառերով:
10. Հրահանգի 5.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.3.5 ենթակետով.
i
«5.3.5. ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:»:
i
11. Հրահանգի 5.4.8 ենթակետում «և 5.7.6 ենթակետերում» բառերը փոխարինել «ենթակետում» բառով:
12. Հրահանգի 5.5.2 ենթակետը հանել:
i
13. Հրահանգի 5.6.1 ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.6.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի մթերման, պահպանման և իրացման պրոցեսում բացահայտված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասորդից և փչացումից առաջացած բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:»:
14. Հրահանգի 5.6.1 ենթակետի չորրորդ պարբերությունում «բնական կորստի չափերը գերազանցող» բառերը փոխարինել «բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող» բառերով:
i
15. Հրահանգի 5.7.5 ենթակետում «Սույն հրահանգի 7.1.2-7.1.4 ենթակետերում նշված կազմակերպություններին» բառերը փոխարինել «Ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին» բառերով:
16. Հրահանգի 5.7.6 և 5.7.7 ենթակետերը հանել:
i
17. Հրահանգի 5.7.8 ենթակետի երկրորդ պարբերությունում «հաջորդ տարիներ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ» բառերով և պարբերությունից հետո ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Անկախ սույն դրույթից, մինչև 2001 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև` 2000 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սույն ենթակետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում բանկերի վրա:»:
18. Հրահանգի 6.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»:
19. Հրահանգի 6.2 կետը հանել:
20. Հրահանգի 7.1.1 ենթակետի առաջին պարբերությունից հանել «(բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների)» բառերը և ենթակետի երկրորդ պարբերությունը:
21. Հրահանգի 7.1 կետից հանել 7.1.2, 7.1.3, 7.1.4 ենթակետերը և վերջին պարբերությունը:
22. Հրահանգի 7.3 կետը հանել:
23. Հրահանգի 9.2.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.2.1. Շահութահարկ վճարողները յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացնում են հրահանգին կից հավելված 2-ում բերված ձևով շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: Հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնում են սույն հրահանգին կից հավելված 3-ում բերված ձևով:
Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում).
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 4.2.7 ենթակետի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:»:
24. Հրահանգի 9.3.4-ի «բ» ենթակետում «հրահանգի 7.3.1 ենթակետի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում» բառերով:
25. Հրահանգի 9.3.7 ենթակետը հանել:
26. Հրահանգի 9.5.3 ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության դեպքում մինչև շահութահարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանը հետաձգված հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի մասով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը` «:
27. Հրահանգի 9.6.2 ենթակետում «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը փոխարինել «Կազմակերպությունների» բառով:
28. Հրահանգի 9.10 կետի առաջին պարբերությունում «սույն օրենքին» բառերը փոխարինել «սույն հրահանգին» բառերով և պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե սույն կետի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:»:
29. Հրահանգի 9.10 կետում բերված օրինակներ 25-ը և 26-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրինակ 25. Ռեզիդենտ կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Ն» երկրի տարածքում` առանձնացված ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 12,0 մլն. դրամ համախառն եկամուտ և «Ն» երկրում գործունեության իրականացումից` 3,0 մլն. դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Ն» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 32% դրույքաչափով:
1. «Ն» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 0,8 մլն. դրամ, իսկ վճարված շահութահարկը կազմել է 0,256 մլն. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 15,0 մլն. դրամ (12,0+3,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 4,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը կկազմի 0,8 մլն. դրամ (4,0 մլն. x 20%):
3. «Ն» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման թույլատրելի սահմանային չափը.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 1,0 մլն դրամ.
- հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը` 1,0 մլն. դրամ x 20% = 0,2 մլն. դրամ:
Այսպիսով, հաշվանցման սահմանային չափը կազմում է 0,2 մլն. դրամ, իսկ «Ն» երկրի տարածքում փաստացի վճարվել է 0,256 մլն. դրամ:
Թույլատրվում է «Ն» երկրի տարածքում վճարված հարկի գծով կատարել հաշվանցում միայն 0,2 մլն. դրամի չափով: Արդյունքում ենթակա է լրացուցիչ վճարման 0,6 մլն. դրամ (0,8-0,2):
Օրինակ 26. Ռեզիդենտ կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Մ» երկրում` առանձնացված ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 30,0 մլն. դրամ համախառն եկամուտ և «Մ» երկրի տարածքում գործունեության իրականացումից` 50,0 մլն. դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Մ» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 35% դրույքաչափով:
1. «Մ» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 13,0 մլն. դրամ, իսկ վճարված շահութահարկը` 4,55 մլն. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 80,0 մլն. դրամ (30,0+50,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 20,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը կկազմի 4,0 մլն. դրամ (20,0 x 20%):
3. «Մ» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման թույլատրելի սահմանային չափը.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 22,0 մլն. դրամ.
- հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը` 22,0 մլն. դրամ x 20%= 4,4 մլն. դրամ:
Այսպիսով «Մ» երկրում փաստացի վճարվել է 4,55 մլն. դրամ, իսկ հաշվանցման սահմանային չափը կազմում է 4,4 մլն. դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում շահութահարկի պարտավորության գումարից (4,0 մլն. դրամ) հաշվանցվում է սահմանային չափից միայն 4,0 մլն. դրամը, իսկ սահմանային չափի (4,4 մլն. դրամ) և հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորության (4,0 մլն. դրամ) դրական տարբերությունը (0,4 մլն. դրամ (4,4-4,0)) ենթակա է նվազեցման հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից: «:
30. Հրահանգի 12.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ և (կամ) պարզեցված հարկեր:»:
31. 2001 թվականի տարեկան արդյունքներից սկսած «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելվածներ 2-ը («Փաստացի շահութահարկի հաշվարկ» և «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին ցուցումներ») և 3-ը (»Փաստացի շահութահարկի հաշվարկ» և «Փաստացի շահութահարկի հաշվարկի լրացման ցուցումներ») փոխարինել սույն հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելվածներով:
32. Սույն հրահանգի դրույթները գործում են շահութահարկը հաշվարկելու համար սկսած 2001 թվականից հունվարի 1-ից, բացառությամբ 22-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
.________________________________________________________________________.
| ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | Փաստաթղթի համարը |
| ՀԱՇՎԱՐԿ | |
|(«Ռեզիդենտների կողմից շահութահարկի | _______________________________ |
|հաշվարկման և վճարման կարգի մասին» | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
| հրահանգի N 2 հավելված) | |
|___________________________________|____________________________________|
| 1. Հարկատուի անվանումը | 2. Հարկատուի հասցեն |
|___________________________________|____________________________________|
| 3. ՀՎՀՀ | 4. Հարկային տարի |
| ._______________. | ._______. |
|___________________________________|____________________________________|
| 5. Հեռախոսի համարը | 6. Ներկայացման ամսաթիվը |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Տողի |Հարկատուի |
| |համարը|տվյալներով|
|______________________________________________________|______|__________|
| 1 | 2 | 3 |
|______________________________________________________|______|__________|
|1. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը| | |
|ըստ հաշվապահական հաշվառման տվյալների | | |
| ա) շահույթը | 0100 | |
| բ) վնասը | 0101 | ( ) |
|2. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների | | |
|հանրագումարին (տող 0100 կամ 0101) շահութահարկի | | |
|հաշվարկման նպատակով | | |
| ավելացումները` | | |
| Ընդամենը` | 0200 | |
|այդ թվում` | | |
| ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման | 0201 | |
| այլ կառույցներին տրամադրված հատկացումների | | |
| գումարը | | |
| բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը | 0202 | |
| (շինությունների անվճար տրամադրում, հանրային | | |
| սննդի ձեռնարկություններին կոմունալ | | |
| ծառայությունների արժեքի վճարում) | | |
| գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող | 0203 | |
| ծառայությունների (քաղաքների կամ այլ | | |
| բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, | | |
| գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և | | |
| այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը| | |
| դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու | 0204 | |
| համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | | |
| վճարները | | |
| ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության| 0205 | |
| սահմանված չափը գերազանցող ծախսերը | | |
| զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և | 0206 | |
| վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած | | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, | 0207 | |
| աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ | | |
| փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած| | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ | 0208 | |
| տարածքում օրապահիկի ծախսերի համար ՀՀ | | |
| կառավարության չափը գերազանցող ծախսերը | | |
| թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | 0209 | |
| ներկայացուցչական ծախսերը | | |
| ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և | 0210 | |
| հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական | | |
| հիմնարկների, վերականգնողական ճամբարների, | | |
| մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, | | |
| ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների | | |
| պահպանման համար ՀՀ կառավարության սահմանված չափը | | |
| գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն | | |
| մասհանումները և նորոգման ծախսերը) | | |
| ժա) հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով | 0211 | |
| չհիմնավորված ծախսերը | | |
| ժբ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող | 0212 | |
| երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում | | |
| ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց | | |
| տրված ծախսերը | | |
| ժգ) անհատույց տրամադրած ակտիվները, բացառությամբ | 0213 | |
| «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | | |
| նշված դեպքի, ներած պարտավորությունները | | |
| ժե) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | 0214 | |
| նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0.25 տոկոսը| | |
| գերազանցող հատկացումները | | |
| ժզ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0215 | |
| արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների| | |
| վերագնահատման բացասական արդյունքը (վնասը) | | |
| ժէ) հաշվետու տարում պետական կամ համայնքների | 0216 | |
| բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական | | |
| ապահովագրության վճարների դիմաց գանձվող և | | |
| համախառն եկամտից չնվազեցվող տույժերը, | | |
| տուգանքները ու այլ գույքային սանկցիաները | | |
| ժը) շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա| 0217 | |
| ֆինանսական արդյունքների հանրագումարին այլ | | |
| ավելացումները | | |
|3. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը| 0300 | |
|(տող 0100 կամ 0101)` շահութահարկի հաշվարկման նպատակով | | |
|կատարված ավելացումներով (տող 0200) հանդերձ (տող 0100 | | |
|կամ 0101 + տող 0200) | | |
|4. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր | 0400 | |
|հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան | | |
|հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը | | |
|5. Նախորդ տարիներին հարկատուի գործունեությունից | 0500 | |
|առաջացած վնասները | | |
|6. Հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0600 | |
|արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների | | |
|վերագնահատման դրական արդյունքը | | |
|6.1. Շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա | 0601 | |
| ֆինանսական արդյունքների հանրագումարից այլ | | |
| նվազեցումները | | |
|7. Հարկվող շահույթը (հարկային վնասը) | | |
|(տող 0300-տող 0400-տող 0500-տող 0600-տող 0601) | 0700 | |
|8. Շահութահարկի գումարը | 0800 | |
|9. Շահութահարկի գծով արտոնություններ (շահութահարկի | 0900 | |
|վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատում) | | |
|10. Հաշվարկված է շահութահարկ (հաշվետու տարվա | 1000 | |
|շահութահարկի կանխավճարները և ստուգումների | | |
|արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկ) | | |
|11. Հաշվետու տարվա ընթացքում վճարված շահութահարկի | 1100 | |
|կանխավճարները | | |
|12. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի | 1200 | |
|կանխավճարների չվճարված մնացորդը (տող 1000 - տող 1100) | | |
|13. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1300 | |
|(եկամտից) վճարված շահութահարկի գումարը, այդ թվում` | | |
|«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն | | |
|նախորդ տարվա շահութահարկի գումարից չհաշվանցված մասը | | |
|14. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ | 1400 | |
|վճարման (տող 0800 - տող 0900 - տող 1000 - տող 1300)` | | |
|դրական տարբերության դեպքում | | |
|15. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման | 1500 | |
|կամ հետ վերադարձման (տող 0800-տող 0900-տող 1000- | | |
|-տող 1300)` բացասական տարբերության դեպքում | | |
|16. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում | 1600 | |
|(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված | | |
|գործարքների (գործառնությունների), ծառայությունների | | |
|գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում) | | |
.________________________________________________________________________.
Տնօրեն (ազգանուն, անուն, Հարկատուի Հարկային տեսչության պետ`
հայրանուն և ստորագրություն) կնիքը`
---------------------------- ----------------------------
---------------------------- ----------------------------
Հաշվապահ (ազգանուն, անուն, Տեսուչ`
հայրանուն և ստորագրություն) ----------------------------
---------------------------- ----------------------------
----------------------------
(Շահութահարկի հաշվարկ` 2001թ. հունվարի 1-ից հետո)
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
«Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին (հաշվարկում
թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից
հետո տասնորդական նիշի, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները
(բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Սույն ցուցումները տարածվում են ՀՀ կառավարության 02.05.1996թ. «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) համաձայն հաշվապահական հաշվառումը վարող շահութահարկ վճարողների վրա:
Տողի Լրացման կարգը
համարը
0100 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում
ստացված հաշվեկշռային շահույթը:
(0100 տողը լրացված լինելու դեպքում 0101 տողը չի լրացվում):
0101 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում
ստացված հաշվեկշռային վնասը:
(0101 տողը լրացված լինելու դեպքում 0100 տողը չի լրացվում):
0100 և 0101 տողերում չեն լրացվում.
ա) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին կետում նշված
շահութահարկի վճարումից ազատված գյուղատնտեսական արտադրանքի
իրացումից ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը.
բ) շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներով և (կամ)
պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների գծով ստացված
համապատասխանաբար շահույթը և վնասը:
0200 Լրացվում է 0201-0218 տողերի հանրագումարը, որոնք շահութահարկի
հաշվարկման նպատակով ավելացվում են հաշվետու տարվա հաշվեկշռային
շահույթին կամ վնասին:
0201-0218 տողերը լրացվում են, եթե հաշվապահական հաշվառման մեջ
դրանք ճանաչվել են որպես ծախս (ծախսում):
0300 Լրացվում է`
ա) 0100 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի
գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային շահույթ:
բ) 0101 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի
գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային վնաս:
0400 Լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով
հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների
հանրագումարի 150%-ի չափով մեծությունը:
0500 Լրացվում է 1997թ. հունվարի 1-ից հետո հարկատուի մոտ առաջացած
(նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) տարեկան վնասների
հանրագումարը:
0600 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի արտարժույթի և արտարժույթով
արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից
ստացված բացասական տարբերությունը, որը հաշվապահական հաշվառման մեջ
ճանաչվել է որպես եկամուտ
0700 Լրացվում է տող 0300-ի և 0400, 0500, 0600, 0601 տողերի
հանրագումարը (հանրագումարը բացասական լինելու դեպքում տող 0700-ը
ցույց է տրվում փակագծերի մեջ, իսկ տող 0800-ը չի լրացվում):
0800 Լրացվում է 0700 տողը դրական լինելու դեպքում` հարկի գումարը
(հաշվարկված 20% դրույքաչափով):
0900 Լրացվում է հարկատուի կողմից հաշվարկված հաշվետու տարվա շահութահարկի
գումարից (տող 0800) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 և 41
հոդվածների դրույթներին համապատասխան բյուջե վճարումից ազատված
(արտոնված) մասը:
1000 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն
հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների և
ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկի
հանրագումարը:
1100 Լրացվում է տող 1000-ում նշված (հաշվետու տարվա ընթացքում
հաշվարկված) կանխավճարներից հաշվետու տարվա ընթացքում բյուջե
վճարված գումարը:
1200 Լրացվում է տող 1000-ի և տող 1100-ի տարբերությունը:
1300 Լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից
(եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համաձայն դրանց
տարածքում վճարված շահութահարկի գումարները, այդ թվում`
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն նախորդ տարվա
շահութահարկի գումարից չհաշվանցված մասը: Ընդ որում, լրացվող
գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված
եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն
վճարման ենթակա շահութահարկի գումարը (լրացվում է, եթե հարկատուի
կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի
գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1400 Լրացվում է, եթե տող 0800-ը մեծ է 0900, 1000, 1300 տողերի
հանրագումարից (այդ դեպքում տող 1500-ը չի լրացվում):
1500 Լրացվում է, եթե տող 0800-ը փոքր է 0900, 1000, 1300 տողերի
հանրագումարից (այդ դեպքում տող 1400-ը չի լրացվում):
1600 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 և 41 հոդվածների
դրույթների համաձայն վճարման հետաձգված ժամկետով հաշվետու տարվա
շահութահարկի գումարը:
ՀՐԱՀԱՆԳ «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.________________________________________________________________________.
| ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | Փաստաթղթի համարը |
| ՀԱՇՎԱՐԿ | |
|(«Ռեզիդենտների կողմից շահութահարկի | _______________________________ |
|հաշվարկման և վճարման կարգի մասին» | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
| հրահանգի N 3 հավելված) | |
|___________________________________|____________________________________|
| 1. Հարկատուի անվանումը | 2. Հարկատուի հասցեն |
|___________________________________|____________________________________|
| 3. ՀՎՀՀ | 4. Հարկային տարի |
| ._______________. | ._______. |
|___________________________________|____________________________________|
| 5. Հեռախոսի համարը | 6. Ներկայացման ամսաթիվը |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Տողի |Գումարը |
| |համարը| |
|______________________________________________________|______|__________|
|1. Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը) | 0100 | |
|2. Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք | | |
|հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում | | |
| ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման | 0201 | |
| այլ կառույցներին տրամադրված հատկացումների | | |
| գումարը | | |
| բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը | 0202 | |
| (շինությունների անվճար տրամադրում, հանրային | | |
| սննդի ձեռնարկություններին կոմունալ | | |
| ծառայությունների արժեքի վճարում) | | |
| գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող | 0203 | |
| ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի| | |
| բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական | | |
| աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման | | |
| կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը | | |
| դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու | 0204 | |
| համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | | |
| վճարները | | |
| ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության| 0205 | |
| սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և | 0206 | |
| վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած | | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, | 0207 | |
| աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ | | |
| փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության | | |
| կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ | 0208 | |
| տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ | | |
| կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | 0209 | |
| ներկայացուցչական ծախսերը | | |
| ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և | 0210 | |
| հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական | | |
| հիմնարկների, վերականգնողական ճամբարների, | | |
| մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, | | |
| ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների | | |
| պահպանման համար ՀՀ կառավարության սահմանած չափը | | |
| գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն | | |
| մասհանումները և նորոգման ծախսերը) | | |
| ժա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող | 0211 | |
| երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում | | |
| ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց | | |
| տրված ծախսը | | |
| ժբ) անհատույց տրամադրած ակտիվները (բացառությամբ` | 0212 | |
| «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | | |
| նախատեսված դեպքի), ներած պարտավորությունները | | |
| ժգ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | 0213 | |
| նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0,25 տոկոսը| | |
| գերազանցող հատկացումները | | |
| ժդ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0214 | |
| արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների| | |
| վերագնահատման բացասական արդյունքը (վնասը) | | |
| ժե) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև | 0215 | |
| պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների | | |
| դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ | | |
| գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական | | |
| պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ | | |
| կատարելու համար գանձվողներից | | |
| ժզ) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման | 0216 | |
| դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա | | |
| կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական | | |
| նպատակով չամորտիզացված մնացորդը | | |
| ժէ) հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով | 0217 | |
| չհիմնավորված ծախսերը, բացառությամբ ամորտիզացվող| | |
| ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների, ոչ | | |
| նյութական ակտիվների) | | |
| ժը) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ | 0218 | |
| կապված ծախսեր | | |
| ժթ) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ | 0219 | |
| կապված ծախսեր | | |
| ի) այլ ծախսեր | 0220 | |
| | | |
| Ընդամենը հարկային նպատակով չնվազեցվող ծախսեր | 0200 | |
| (0201-ից 0220 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|3. Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս | | |
|չեն ճանաչվում | | |
| ա) հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր | 0301 | ( ) |
| հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան | | |
| հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը | | |
| բ) այլ նվազեցումներ | 0302 | ( ) |
| | | |
| Ընդամենը հաշվապահական նպատակով ծախս չճանաչվող | 0300 | ( ) |
| նվազեցումներ (0301-ից 0302 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|4. Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք | | |
|հարկային նպատակով եկամուտ չեն համարվում | | |
| ա) օրենքով տրված հարկային արտոնությունների | 0401 | ( ) |
| գումարները | | |
| բ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք| 0402 | ( ) |
| տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս | | |
| ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված | | |
| ծախսը | | |
| գ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ | 0403 | ( ) |
| ակտիվների և պարտավորությունների վերագնահատման | | |
| դրական արդյունքը (շահույթը) | | |
| դ) հարկատուի ստացած շահաբաժինների գումարը | 0404 | ( ) |
| ե) իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի | 0405 | ( ) |
| բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված | | |
| մնացորդային գույքի գումարի և այդ բաժնեմասի | | |
| (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի | | |
| դրական տարբերությունը | | |
| զ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ | 0406 | ( ) |
| կապված եկամուտներ | | |
| է) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ | 0407 | ( ) |
| կապված եկամուտներ | | |
| ը) այլ եկամուտներ | 0408 | ( ) |
| | | |
| Ընդամենը հաշվապահական նպատակով ճանաչված, սակայն | 0400 | ( ) |
| հարկային նպատակով չճանաչվող եկամուտներ (0401-ից | | |
| 0408 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|5. Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով | | |
|եկամուտ չեն ճանաչվում | | |
| ա) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, | 0501 | |
| բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և | | |
| հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե | | |
| տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների| | |
| հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով | | |
| բ) այլ եկամուտներ | 0502 | |
| | | |
|Ընդամենը հարկային նպատակով ճանաչված, սակայն | 0500 | |
|հաշվապահական նպատակով չճանաչվող եկամուտներ (0501 և | | |
|0502 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|6. Ժամանակավոր տարբերությունների հետ կապված | | |
|ճշգրտումներ | | |
| ա) հաշվապահական նպատակով ամորտիզացվող ակտիվների | 0601 | |
| (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) | | |
| հաշվեգրված մաշվածության գումարը (գումարվում է) | | |
| բ) հարկային նպատակով ամորտիզացվող ակտիվների | 0602 | ( ) |
| (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) | | |
| հաշվեգրված մաշվածության գումարը (հանվում է) | | |
| գ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով)| 0603 | |
| ամորտիզացվող ակտիվների (հիմնական միջոցների, ոչ | | |
| նյութական ակտիվների) ամորտիզացիայի գումարը | | |
| (գումարվում է) | | |
| դ) հաշվապահական նպատակով նախկինում կապիտալացված | 0604 | |
| (ակտիվ ճանաչված) փորձակոնստրուկտորական | | |
| (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը | | |
| (գումարվում է) | | |
| ե) հաշվետու տարում կապիտալացված | 0605 | ( ) |
| փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները | | |
| (հանվում է) | | |
| զ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված | 0606 | |
| կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով | | |
| հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (գումարվում է) | | |
| է) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված | 0607 | ( ) |
| կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով | | |
| հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (հանվում է) | | |
| ը) հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի | 0608 | |
| հնարավոր կորուստների պահուստին կատարված | | |
| մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս | | |
| գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին | | |
| կատարված մասհանումները գերազանցող գումարը | | |
| (գումարվում է) | | |
| թ) հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր | 0609 | ( ) |
| կորուստների պահուստին կատարվող մասհանումները, | | |
| իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ | | |
| նպատակով ստեղծված պահուստին կատարված | | |
| մասհանումները գերազանցող գումարը (հանվում է) | | |
| ժ) հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի | 0610 | |
| և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների | | |
| պահուստներին ուղղված գումարները (գումարվում է) | | |
| ժա) հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և | 0611 | ( ) |
| ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների | | |
| պահուստներին ուղղված գումարները (հանվում է) | | |
| ժբ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ | 0612 | |
| ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե | | |
| հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել | | |
| (եկամուտ չեն ճանաչվել) (գումարվում է) | | |
| ժգ) հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ | 0613 | ( ) |
| ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք | | |
| հարկային նպատակով դուրս են գրվել (ճանաչվել են | | |
| եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (հանվում է)| | |
| ժդ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված| 0614 | ( ) |
| կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական| | |
| նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել (հանվում է)| | |
| ժե) հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի | 0615 | |
| կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով | | |
| որոշված չափը գերազանցող գումարը (գումարվում է) | | |
| ժզ) հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ | 0616 | ( ) |
| կառավարության սահմանած կարգով որոշված չափը | | |
| գերազանցող գումարը (հանվում է) | | |
| ժէ) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ | 0617 | |
| գումարվող ճշգրտումներ | | |
| ժը) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ | 0618 | ( ) |
| հանվող ճշգրտումներ | | |
| | | |
|Ընդամենը ժամանակավոր տարբերությունների հետ կապված | 0600 | |
|ճշգրտումներ (0601-0618 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|7. Նախորդ տարիների հարկային վնաս | 0700 | ( ) |
| | | |
|8. Հարկվող շահույթը (հարկային վնասը) (0100, 0200, | 0800 | |
|0300, 0400, 0500, 0600 և 0700 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|9. Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև | 0900 | |
|շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների | | |
|կիրառումը | | |
| | | |
|10. Շահութահարկի գումարի նվազեցման գծով | | |
|արտոնություններ | | |
| ա) օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումներ | 1001 | ( ) |
| բ) օրենքով սահմանված շահութահարկի գումարի այլ | 1002 | ( ) |
| նվազեցումներ | | |
|Ընդամենը շահութահարկի գումարի նվազեցման գծով | 1000 | ( ) |
|արտոնություններ (1001 և 1002 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|11. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ | | |
| ա) օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1101 | ( ) |
| (եկամտից) վճարված շահութահարկի գումարը, այդ | | |
| թվում` նախորդ տարվա շահութահարկի գումարից | | |
| չհաշվանցված մասը | | |
| բ) շահութահարկի գծով հաշվետու տարվա համար | 1102 | ( ) |
| հաշվարկված կանխավճարները | | |
| գ) ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված | 1103 | ( ) |
| շահութահարկի գումարը | | |
|Ընդամենը հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված | 1100 | ( ) |
|շահութահարկ (1101-1103 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|12. Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հաշվարկվում| 1200 | |
|է (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե | | |
|արդյունքը դրական է)) | | |
| | | |
|13. Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված | 1300 | |
|գումարներ (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե| | |
|արդյունքը բացասական է)) | | |
.________________________________________________________________________.
Լրացուցիչ տեղեկատվություն
.________________________________________________________________________.
|14. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1400 | |
|(եկամտից) վճարված շահութահարկի հաշվետու տարում | | |
|չհաշվանցվող գումարը | | |
| | | |
|15. Հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի | 1500 | |
|կանխավճարների գումարը | | |
| | | |
|16. Ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված | 1600 | |
|շահութահարկի`հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում| | |
|վճարված գումարը | | |
| | | |
|17. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում | 1700 | |
|(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված | | |
|գործարքների (գործառնությունների), ծառայությունների | | |
|գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում | | |
.________________________________________________________________________.
Տնօրեն (ազգանուն, անուն, Հարկատուի Հարկային տեսչության պետ`
հայրանուն և ստորագրություն) կնիքը`
---------------------------- ----------------------------
---------------------------- ----------------------------
Հաշվապահ (ազգանուն, անուն, Տեսուչ`
հայրանուն և ստորագրություն) ----------------------------
---------------------------- ----------------------------
----------------------------
(Շահութահարկի հաշվարկ` 2001թ. հունվարի 1-ից հետո)
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Փաստացի շահութահարկի հաշվարկի լրացման
(հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Սույն ցուցումները տարածվում են ՀՀ կառավարության 26.11.1998թ. «Հաշվապահական հաշվառման բարեփոխումների մասին» N 740 որոշման (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած կազմակերպությունների վրա:
Փաստացի շահութահարկի հաշվարկում լրացվում են հետևյալ վավերապայմանները.
- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում հարկատուի առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
- «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն,
- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է հաշվարկը,
- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային մարմին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են կազմակերպության ղեկավարի և հաշվապահի անունը, ազգանունը և հայրանունը, որոնք ստորագրում են հաշվարկը: Հաշվարկը կնքվում է կազմակերպության կնիքով:
Տողի Լրացման կարգը
համարը
1. Հաշվարկի 1-ին` «Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը
(վնասը)» բաժնում (տող 0100) ցույց է տրվում հաշվետու տարում
հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվապահական
շահույթը (վնասը), որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա
զուտ շահույթը կամ վնասը` մինչև հարկերի գծով ծախսերը հանելը:
Սույն բաժնի տվյալները վերցվում են «Ֆինանսական արդյունքների
մասին» հաշվետվությունից (Ձև N2): Ընդ որում, եթե հաշվետու
տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է
հաշվապահական վնաս, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
2. Հաշվարկի 2-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք
հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում» բաժնում
ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից
կատարված այն ծախսերի (ծախսումների) գումարը, որոնք
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն նվազեցում (ծախս) չեն
համարվում և որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետության
հաշվապահական հաշվառման ստանդարտների (այսուհետ` ստանդարտներ)
համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային
պարտավորություն չի առաջանում:
0201 տողում լրացվում է հարկատուի կողմից միավորումներին և
արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված
հատկացումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի
1-ին կետի «թ» ենթակետ):
0202 տողում լրացվում է հարկատուի կողմից սպասարկող տնտեսությունների
պահպանման համար կատարված ծախսերի (շինությունների անվճար
տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ
ծառայությունների արժեքի վճարում) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետ):
0203 տողում լրացվում է հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ
չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի
բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին
օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող
ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին
կետի «ժա» ենթակետ):
0204 տողում լրացվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու
համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարների գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ):
0205 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս գովազդի համար
կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0206 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կադրերի
պատրաստման և վերապատրաստման համար կատարված ՀՀ կառավարության
սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0207 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված հատուկ սննդի,
արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ
նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած
չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
16 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):
0208 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված
գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ
կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «դ»
ենթակետ):
0209 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված ՀՀ կառավարության
սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ե»
ենթակետ):
0210 տողում լրացվում է հարկատուի կողմից առողջապահական հիմնարկների,
ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների,
վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական
հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման
համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի
(այդ թվում` ամորտիզացիոն մասհանումների և նորոգման ծախսերի)
գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «զ»
ենթակետ):
0211 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և
դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ
ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս
ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես ծախս
(եկամտի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի
2-րդ կետի «ժը» ենթակետ):
0212 տողում լրացվում է հարկատուի կողմից անհատույց տրամադրած ակտիվների
(բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում
նախատեսված դեպքի), ներած պարտավորությունների գումարը,
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը»
ենթակետ):
0213 տողում լրացվում է հարկատուի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
23 հոդվածում նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0.25 տոկոսը
գերազանցող հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23
հոդվածի «ա» կետ):
0214 տողում լրացվում է հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով
արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման
բացասական արդյունքը (վնասը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11
հոդվածի «դ» կետ):
0215 տողում լրացվում է հարկատուի կողմից պետական կամ համայնքների
բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային
սանկցիաները (բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից)
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է»
ենթակետ):
0216 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման
դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի
ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետ):
0217 տողում լրացվում է հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով
չհիմնավորված ծախսերը, բացառությամբ` ամորտիզացվող ակտիվների (այդ
թվում` հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների):
0218 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ
կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց
հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ
եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է
տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):
0219 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ
կապված ծախսերը (այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք
շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում
են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն):
0220 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 2-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0201- 0219 տողերում:
0200 տողում լրացվում է 0201-0220 տողերի հանրագումարը:
3. Հաշվարկի 3-րդ` «Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս
չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի համաձայն այն նվազեցումները (ծախսերը), որոնք
հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում և որոնց հետևանքով
ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված
հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող
գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0301 տողում լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով
հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների
հանրագումարի 150 տոկոսի չափով գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 38 հոդված):
0302 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 3-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0301 տողում:
0300 տողում լրացվում է 0301 և 0302 տողերի հանրագումարը:
4. Հաշվարկի 4-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ,
որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում» բաժնում ցույց է
տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի ստացած այն
եկամուտների գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
համաձայն եկամուտ չեն համարվում և որոնց հետևանքով
ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված
հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող
գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0401 տողում լրացվում է օրենքով տրված հարկային արտոնությունների
գումարները, որը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում
ճանաչվել են եկամուտ («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի
2-րդ կետի «ժա» ենթակետ):
0402 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և
դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ
ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել
ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես եկամուտ
(ծախսի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ
կետի «ժէ» ենթակետ):
0403 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ
ակտիվների և պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը
(շահույթը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ
պարբերություն):
0404 տողում լրացվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 26 հոդված):
0405 տողը լրացվում է հարկատուի լուծարման դեպքում` նրա բաժնեմասի
(բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի
և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի
դրական տարբերության գումարի չափով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
28 հոդված):
0406 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ
կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց
հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ
եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է
տասը տոկոսը (Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 36 հոդված):
0407 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ
կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք
շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում
են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
0408 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 4-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0401-0407 տողերում:
0400 տողում լրացվում է 0401-0408 տողերի հանրագումարը:
5. Հաշվարկի 5-րդ` «Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով
եկամուտ չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի համաձայն այն եկամուտների գումարը, որոնք
հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում և որոնց
հետևանքով ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ
հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:
0501 տողում լրացվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի,
բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի
դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ
փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 27 հոդված):
0502 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 5-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0501 տողում:
0500 տողում լրացվում է 0501 և 0502 տողերի հանրագումարը:
6. Հաշվարկի 6-րդ` «Ժամանակավոր տարբերությունների հետ կապված
ճշգրտումներ» բաժնում ցույց են տրվում այն եկամուտները և ծախսերը
(կորուստները), որոնց` հաշվապահական նպատակով ճանաչված
գումարները տարբերվում են հարկային նպատակով հաշվի առնվող
գումարներից և դրա հետևանքով ստանդարտների համաձայն
հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվում է հետաձգված հարկային
ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն (ի տարբերություն
ցուցումների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված
դեպքերի, երբ հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային
պարտավորություն չի առաջանում):
0601 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ամորտիզացվող ակտիվների
(հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) հաշվեգրված
մաշվածության գումարը:
0602 տողում լրացվում է հարկային նպատակով ամորտիզացվող ակտիվների
(հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) հաշվեգրված
մաշվածության գումարը (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0601 և 0602 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային
նպատակով հաշվարկված մաշվածության գումարից (եթե տարբերություններ
չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում)):
0603 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և գործունեության
մեջ օգտագործվող այն ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը,
որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության
կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: («Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետ):
0604 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն ակտիվ ճանաչված
փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի
գումարը:
0605 տողում լրացվում է հաշվետու տարում ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն կապիտալացված
փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների գումարը (այն որպես
հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0604 և 0605 տողերը լրացվում են, եթե ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական
(զարգացման) ծախսումները կապիտալացվում են, իսկ «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` ծախս են համարվում (եթե
նշված ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման)
ծախսումները չեն կապիտալացվում, ապա հաշվապահական և հարկային
նպատակներով տարբերություններ չեն առաջանում, և այս տողերը չեն
լրացվում (որևէ նշում չի կատարվում)):
0606 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված
կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված
ամորտիզացիայի գումարը:
0607 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված
կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված
ամորտիզացիայի գումարը (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0606 և 0607 տողերը լրացվում են այն դեպքում, երբ վարձակալված
հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի`
հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում
է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից (եթե
տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի
կատարվում)):
0608 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ
անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված
պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը:
0609 տողում լրացվում է հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր
կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի
պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին
կատարված մասհանումները գերազանցող գումարը (այն որպես հանվող
գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0608 և 0609 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով պահուստին կատարված մասհանումների և (կամ) դուրս գրված
գումարը տարբերվում է ՀՀ կառավարության կամ նրա լիազորած մարմնի
սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների և (կամ)
դուրսգրման գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի
1-ին կետ) (եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում
(որևէ նշում չի կատարվում)):
0610 տողում լրացվում է հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի
և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին
ուղղված գումարները:
0611 տողում լրացվում է հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և
ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված
գումարները (այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի
մեջ):
0610 և 0611 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի
հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների գումարը
տարբերվում է ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական
բանկի համատեղ սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող
մասհանումների գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի
«ա» կետ) (եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում
(որևէ նշում չի կատարվում)):
0612 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված)
կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք
դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետ):
0613 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ
ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն դուրս
են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (այն
որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0614 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված)
կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք
եկամուտ չեն ճանաչվել (եթե հաշվապահական նպատակով դրանք նախկինում
եկամուտ են ճանաչվել, ապա այս տողում չեն լրացվում («Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ ենթակետ)):
0615 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի
կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող
գումարը:
0616 տողում լրացվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ
կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդված) (այն որպես հանվող
գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0615 և 0616 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվետու տարում
հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի գումարը
տարբերվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի գումարից:
Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում
չի կատարվում):
0617 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0616
տողերում:
0618 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող)
այն հանվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել
0601-0616 տողերում (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0600 տողում լրացվում է 0601-0618 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս
փակագծի մեջ վերցված թվերը հանվում են (եթե ստացվում է բացասական
արդյունք, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
7. Հաշվարկի 7-րդ` «Նախորդ տարիների հարկային վնաս» բաժնում (0700
տող) ցույց է տրվում հարկատուի նախորդ տարիների
գործունեությունից առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին
չծածկված) հարկային վնասը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 25
հոդված) (այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի
մեջ):
8. Հաշվարկի 8-րդ` «Հարկվող շահույթը (հարկային վնասը)» բաժնում
(0800 տող) ցույց է տրվում հարկատուի հարկվող շահույթի (հարկային
վնասի) գումարը (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600 և 0700
տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը
հանվում են) (եթե ստացվում է հարկային վնաս (բացասական
արդյունք), ցույց է տրվում փակագծերի մեջ):
9. Հաշվարկի 9-րդ` «Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը`
մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների
կիրառումը» բաժնում (0900 տող) ցույց է տրվում հարկատուի
շահութահարկի գումարը, որը հաշվարկվում է հարկվող շահույթի
նկատմամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածով սահմանված
դրույքաչափերը կիրառելով:
10. Հաշվարկի 10-րդ` «Շահութահարկի գումարի նվազեցման գծով
արտոնություններ» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված շահութահարկի գումարի
նվազեցումները (այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում
փակագծերի մեջ):
1001 տողում լրացվում է օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումների
գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդված):
1002 տողում լրացվում է օրենքով սահմանված շահութահարկի այլ նվազեցումների
գումարը, որոնք 1001 տողերում արտացոլված չեն:
1000 տողում լրացվում է 1001 և 1002 տողերի հանրագումարը:
11. Հաշվարկի 11-րդ` «Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված
շահութահարկ» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում
հաշվարկված շահութահարկի գումարը:
1101 տողում լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած
շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համաձայն դրանց
տարածքում վճարված շահութահարկի գումարները, այդ թվում`
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն նախորդ տարվա
շահութահարկի գումարից չհաշվանցված մասը: Ընդ որում, լրացվող
գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված
եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն
վճարման ենթակա շահութահարկի գումարը (լրացվում է, եթե հարկատուի
կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի
գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1102 տողում լրացվում է շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հարկատուի
կողմից հաշվարկված կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 47 հոդված):
1103 տողում լրացվում է ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված
շահութահարկի գումարը:
1100 տողում լրացվում է 1101-1103 տողերի հանրագումարը:
12. Հաշվարկի 12-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ
հաշվարկվում է» բաժնում (1200 տող) լրացվում է հաշվետու տարվա
արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ լրացուցիչ
պարտավորությունների գումարը` 0900, 1000 և 1100 տողերի
հանրագումարը (եթե արդյունքը դրական է):
13. Հաշվարկի 13-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված
գումարներ» բաժնում (1300 տող) լրացվում է հաշվետու տարվա
արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ
պարտավորությունների ավել հաշվարկված գումարը` 0900, 1000 և
1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է):
14. Հաշվարկի 1400 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում
ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի հաշվետու
տարում չհաշվանցվող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52
հոդված):
15. Հաշվարկի 1500 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարվա համար վճարված
շահութահարկի կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 47 հոդված):
16. Հաշվարկի 1600 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված
շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում
վճարված գումարը:
17. Հաշվարկի 1700 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է շահութահարկի այն գումարները, որոնց վճարման ժամկետը
հետաձգվում է (մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40
հոդվածում նշված գործարքների (գործառնությունների),
ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ
դեպքերում):