Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...

 

31.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ


 

28 դեկտեմբերի 2022 թվականի N 562-Ն


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) ԷՄԱ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) Արտադրող` Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի և ԻԷԱ-ի.»,

i

2) ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության «ստանալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԻԷԱ-ի կողմից, որպես մրցակցային պայմաններով գործող արտադրող գրանցման կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու» բառերը,

i

3) ԷՄԱ կանոնների 107-րդ`

ա. կետում «բնակչության» բառից հետո լրացնել «և Արտադրողի» բառերը, իսկ «պարտավոր են» բառերից հետո` «իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով» բառերը,

բ. կետի 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, «իրենց բոլոր» բառերը` «իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 35 կՎ լարման բոլոր» բառերով,

դ. 3-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 6(10) կՎ լարման բոլոր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ

Գ. Բաղրամյան


ք.Երևան
28 դեկտեմբերի 2022թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2022 թվական:

 


 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.12.2022
N 562-Ն
Որոշում