19.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2023 թվականի N 1176-Ն
ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2023 թ. հուլիսի 13 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ
1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, այդ թվում` քաղաքական և քաղաքացիական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ` մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակություն ապահովող կարևոր գործոն է:
2. Միաժամանակ ամրագրված է, որ մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Այս ուղղությամբ, ըստ այդմ, թվարկված են հետևյալ անելիքները`
1) մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակումը.
3) պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումն ու ամրապնդումը.
4) կազմակերպությունների գործունեության արդյունավետության որակական և քանակական չափորոշիչների մշակումը:
3. Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2021-ի ընթացքում 23 թատերահանդիսային կազմակերպությունների կողմից ցուցադրվել է 2923 ներկայացում, որոնց 32.0%-ը` տիկնիկային, 12.8%-ը` երաժշտական ժանրի: 2021 թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 498.2 հազ. մարդ, որոնցից 21.1%-ը հաճախել է երաժշտական, 27.7%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 168.2:
4. Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773.9 մլն դրամ, որի 38.9%-ը` երաժշտական, 13.1%-ը` տիկնիկային ներկայացումներից է ստացվել: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 264.8 հազ. դրամ:
5. Կառավարության ծրագրին համահունչ` թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար պետական բյուջեից 2022 թվականին հատկացվել է ռեկորդային` 1 մլրդ 284 մլն դրամ` 2021 թ. շուրջ 300 մլն դրամի համեմատ: Կապիտալ հատկացումներ են ստացել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիա կան թատրոն» ՊՈԱԿ-ը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը:
6. Մշակութային հաստատությունների պայմանների բարելավման արդյունքում բարձրացել են նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպությունների սեփական եկամուտների ծավալը. հաստատությունների 90%-ը գրանցել է սեփական եկամուտների աճ` նախահամավարակային 2019 թվականի համեմատ: Որոշ կառույցների եկամուտները գրեթե հավասարվել են պետական հատկացումների ծավալների 50% և ավելիին, ինչպես օրինակ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտները կազմել են պետական բյուջեից հատկացվող գումարի շուրջ 75%-ը, Երևանի կամերային պետական թատրոնի պարագայում նույնիսկ գերազանցել են պետական հատկացումների ծավալը` գլխավորապես ի հաշիվ տոմսերի վաճառքի ծավալների մեծացման: 2022 թվականին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614 456,3 հազ. դրամ:
7. Մշակութային հաստատությունների սեփական եկամուտների ծավալը խթանելու նպատակով կառավարությունը նպատակադրել է մշակել և ներդնել պետական բյուջեից թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել:
2. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով նախատեսվող գումարի չափը հաշվարկվում է թատերահամերգային կազմակերպության կողմից ներկայացված կանխատեսումների հիման վրա, և նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կատարվում են վերաբաշխումներ: ↩
Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի, թատերահամերգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի ֆինանսավորվում է կազմակերպության նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով: Նշված գումարը պետք է օգտագործվի առանց մրցույթի տրամադրվող գումարի ծախսման ուղղությունների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել կազմակերպության աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, նաև անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:
(8-րդ կետը փոփ. 14.06.24 թիվ 910-Ն որոշում)
9. Ընդ որում`
1) սույն ծրագրի իմաստով սեփական եկամուտներ են համարվում թատերահամերգային կազմակերպության գործունեության արդյունքում վերջինիս կողմից ձևավորած ֆինանսական միջոցները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների, մեկանգամյա բնույթ կրող միջոցառումների համար տրամադրվող գումարների, հովանավորչական և նվիրատվությամբ ստացված եկամուտների, կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված գումարների, անհատույց օգտագործմամբ ամրացված գույքի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրված վարձակալությունից ստացված եկամուտների. ↩
2) լիազոր պետական մարմինը մշակում և ներդնում է ֆինանսավորման նոր մոդելի արդյունավետության մշտադիտարկման մեխանիզմ` ապահովելով կազմակերպության կողմից նախատեսված գործողությունների իրականացման արդյունավետ դիտարկում: ↩
Եթե կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում առաջանում են կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման և հնարավոր սնանկացման ռիսկեր` լիազոր մարմինը, կազմակերպության հետ համատեղ, կամ դրա անհնարինության դեպքում` միանձնյա մշակում է կազմակերպության առողջացման իրատեսական ծրագիր, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը և դրա վերաբերյալ հավանության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պահպանում է հաջորդ տարվա համար կազմակերպությանը ֆինանսավորման ենթակա գումարի չափը` պայմանով սակայն, որ դրա օգտագործման նկատմամբ իրականացվում է եռամսյակային մշտադիտարկում: ↩
(9-րդ կետը փոփ. 14.06.24 թիվ 910-Ն որոշում)
3. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ↩
(3-րդ բաժնի վերնագիրը փոփ. 14.06.24 թիվ 910-Ն որոշում)
10. Ֆինանսավորման փորձնական մոդելը 2023 թվականին ներդնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ` ՊՈԱԿ)` նկատի ունենալով հետևյալը`
1) 2023 թվականի համար ՊՈԱԿ-ը կանխատեսել է, որ տարեվերջին կգրանցի շուրջ 840 958,0 հազ. դրամ` որպես սեփական եկամուտներից գեներացված միջոց.
2) ՊՈԱԿ-ին 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով թատերահամերգային կազմակերպություններին» ծրագրով տրամադրվել է 1 448 389,2 հազ. դրամ.
3) նոր մոդելի ներդրման տրամաբանությամբ ՊՈԱԿ-ի ընդհանուր ֆինանսավորումը, հաշվի առնելով կանխատեսվող սեփական եկամուտների չափը, պետք է կազմի 1 681 916,0 հազ. դրամ: Հետևաբար, մոդելի փորձնական ներդրման շրջանակներում ՊՈԱԿ-ին հավելյալ տրամադրվում է 233 526,8 հազ. դրամ.
4) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրի առնվազն 2 նոր բալետային կամ օպերային ներկայացումներ (ընդ որում` դրանք չպետք է ներառված լինեն 2023 թվականին պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշներում).
5) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրություններում ընդգրկի հրավիրյալ մասնագետների:
11. Ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի այն թատերահամերգային կազմակերպություններում, որոնց սեփական եկամուտները կգերազանցեն մինչև նոր մոդելի ներդնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի տրամադրվող գումարի չափի կեսը, ինչպես նաև տվյալ թատերահամերգային կազմակերպության սեփական եկամուտներում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի առնվազն 75 տոկոսը: ↩
(11-րդ կետը փոփ. 14.06.24 թիվ 910-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111 Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ծրագիրը |
միջոցառումը |
ինն ամիս |
տարի |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
այդ թվում` |
|
|
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
- |
- |
1168 |
|
Ծրագրի անվանումը |
233,526.8 |
233,526.8 |
Արվեստների ծրագիր |
|
|
Ծրագրի նպատակը |
|
|
Նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը |
|
|
|
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|
|
Մրցունակ արվեստային արտադրանքի ստեղծում, ստեղծագործական գործընթացների խթանում, արվեստի նոր նախագծերի ներդրում և մշակութային կյանքում հասարակության ներգրավում |
|
|
|
Ծրագրի միջոցառումներ |
|
|
11025 |
Միջոցառման անվանումը |
233,526.8 |
233,526.8 |
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
|
Կառավարման արդի մոդելների ներդրում, պետական միջոցների նպատա- կային կառավարում, կազմակերպությունների գործունեության արդյունա- վետության բարձրացում, ֆինանսական ինքնավարության մակարդակի ապահովում, կառավարչական և կազմակերպչական կարողությունների խթանում, մարդկային ռեսուրսների և կարողությունների կատարելագործում |
|
|
Միջոցառման տեսակը |
|
|
Ծառայությունների մատուցում |
|
|
1148 |
|
Ծրագրի անվանումը |
(233,526.8) |
(233,526.8) |
Արտադպրոցական դաստիարակության ծրագիր |
|
|
Ծրագրի նպատակը |
|
|
Նպաստել հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացմանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը |
|
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|
|
Ստեղծել պայմաններ սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների բացահայտման, ձևավորման և զարգացման համար |
|
|
|
11016 |
Միջոցառման անվանումը |
(233,526.8) |
(233,526.8) |
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպում |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
|
Նպաստել 11-րդ դասարաններում սովորող դպրոցականների մոտ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների հարստացմանը և դրանց համապատասխան կարողությունների և հմտությունների զարգացմանը |
|
|
Միջոցառման տեսակը |
|
|
Ծառայությունների մատուցում |
|
|
|
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
- |
- |
1139 |
|
Ծրագրի անվանումը |
- |
- |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Ծրագրի նպատակը |
|
|
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում |
|
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|
|
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում |
|
|
11001 |
Միջոցառման անվանումը |
233,526.8 |
233,526.8 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
|
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
|
|
|
|
Միջոցառման տեսակը |
|
|
Ծառայությունների մատուցում |
|
|
11001 |
Միջոցառման անվանումը |
(233,526.8) |
(233,526.8) |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
|
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
|
|
Միջոցառման տեսակը |
|
|
Ծառայությունների մատուցում |
|
|
(2-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Գործառական դասիչը |
Ծրագրային դասիչը |
Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
բաժինը |
խումբը |
դասը |
ծրագիրը |
միջոցառումը |
ինն ամիս |
տարի |
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
0.0 |
0.0 |
08 |
|
|
|
|
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` |
|
|
02 |
Հանգստի և սպորտի ծառայություններ |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` |
|
|
05 |
Հանգստի և սպորտի ծառայություններ |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` |
|
|
1168 |
Արվեստների ծրագիր |
233,526.8 |
233,526.8 |
|
այդ թվում` |
|
|
11025 |
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում |
233,526.8 |
233,526.8 |
|
այդ թվում` ըստ կատարողների |
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
233,526.8 |
233,526.8 |
- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
233,526.8 |
233,526.8 |
09 |
|
|
|
|
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(233,526.8) |
(233,526.8) |
այդ թվում` |
|
|
05 |
Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն |
(233,526.8) |
(233,526.8) |
այդ թվում` |
|
|
01 |
Արտադպրոցական դաստիարակություն |
(233,526.8) |
(233,526.8) |
այդ թվում` |
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
(233,526.8) |
(233,526.8) |
այդ թվում` |
|
|
|
|
|
1148 |
Արտադպրոցական դաստիարակության ծրագիր |
(233,526.8) |
(233,526.8) |
|
այդ թվում` |
|
|
11016 |
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպում |
(233,526.8) |
(233,526.8) |
|
այդ թվում` ըստ կատարողների |
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
(233,526.8) |
(233,526.8) |
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(233,526.8) |
(233,526.8) |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(233,526.8) |
(233,526.8) |
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
(233,526.8) |
(233,526.8) |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
|
|
- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
(233,526.8) |
(233,526.8) |
|
|
|
|
|
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
0.0 |
0.0 |
11 |
|
|
|
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
ՀՀ կառավարություն |
0.0 |
0.0 |
այդ թվում` |
|
|
1139 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
0.0 |
0.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
11001 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
233,526.8 |
233,526.8 |
|
այդ թվում` ըստ կատարողների |
|
|
ՀՀ կառավարություն |
233,526.8 |
233,526.8 |
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
233,526.8 |
233,526.8 |
Պահուստային միջոցներ |

(3-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները |
Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ծրագիրը |
միջոցառումը |
տարի |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
- |
1168 |
Արվեստների ծրագիր |
|
233,526.8 |
|
11025 |
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
233,526.8 |
|
|
|
|
|
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ |
233,526.8 |
1148 |
Արտադպրոցական դաստիարակության ծրագիր |
|
(233,526.8) |
|
11016 |
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն- ների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
(233,526.8) |
|
|
|
|
|
«Արամ Մանուկյանի անվան մարզա- ռազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ |
(233,526.8) |
(4-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.13 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Աղյուսակ N 9.13
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1168 |
Արվեստների ծրագիր |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1168 |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Միջոցառման դասիչը |
11025 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում |
|
|
Նկարագրությունը |
Կառավարման արդի մոդելների ներդրում, պետական միջոցների նպատակային կառավարում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, ֆինանսական ինքնավարության մակարդակի ապահովում, կառավարչական և կազմակերպչական կարողությունների խթանում, մարդկային ռեսուրսների և կարողու- թյունների կատարելագործում |
|
|
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
Մասնագիտացված կազմակերպություններ |
Արդյունքի չափորոշիչներ |
|
|
Հանդիսատեսի թվաքանակ |
720 |
1,440 |
Նոր ներկայացումների քանակ |
1 |
2 |
Նոր ներկայացումների բեմադրությունների ստեղծագործական կազմում ընդգրկված ստեղծագործողների թիվը, մարդ, այդ թվում` |
351 |
351 |
իգական սեռի |
164 |
164 |
արական սեռի |
187 |
187 |
Դահլիճի միջին բեռնվածություն, % |
68 |
68 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
233,526.8 |
233,526.8 |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1148 |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
11016 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպում |
|
|
Նկարագրությունը |
Նպաստել 11-րդ դասարաններում սովորող դպրոցականների մոտ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների հարստացմանը և դրանց համապատասխան կարողությունների և հմտությունների զարգացմանը |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
Մասնագիտացված կազմակերպություն |
Արդյունքի չափորոշիչներ |
11-րդ դասարանի աշակերտների թիվ, մարդ |
(2076) |
(2076) |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
(233,526.8) |
(233,526.8) |
(5-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Աղյուսակ N 9.47
ՀՀ կառավարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1139 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1139 |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Միջոցառման դասիչը |
11001 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Նկարագրությունը |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ կառավարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
233,526.8 |
233,526.8 |
Ծրագրի միջոցառումները |
|
Ծրագրի դասիչը |
1139 |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
11001 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Նկարագրությունը |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
|
|
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ կառավարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
(233,526.8) |
(233,526.8) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 13-ի
N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.13 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Աղյուսակ N 9.1.13
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1168 |
Արվեստների ծրագիր |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1168 |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Միջոցառման դասիչը |
11025 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում |
|
|
Նկարագրությունը |
Կառավարման արդի մոդելների ներդրում, պետական միջոցների նպատակային կառավարում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, ֆինանսական ինքնավարության մակարդակի ապահովում, կառավարչական և կազմակերպչական կարողությունների խթանում, մարդկային ռեսուրսների և կարողու- թյունների կատարելագործում |
|
|
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
Մասնագիտացված կազմակերպություններ |
Արդյունքի չափորոշիչներ |
|
|
Հանդիսատեսի թվաքանակ |
720 |
1,440 |
Նոր ներկայացումների քանակ |
1 |
2 |
Նոր ներկայացումների բեմադրությունների ստեղծագործական կազմում ընդգրկված ստեղծագործողների թիվը, մարդ, այդ թվում` |
351 |
351 |
իգական սեռի |
164 |
164 |
արական սեռի |
187 |
187 |
Դահլիճի միջին բեռնվածություն, % |
68 |
68 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
233,526.8 |
233,526.8 |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1148 |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
11016 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպում |
|
|
Նկարագրությունը |
Նպաստել 11-րդ դասարաններում սովորող դպրոցականների մոտ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների հարստացմանը և դրանց համապատասխան կարողությունների և հմտությունների զարգացմանը |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
Մասնագիտացված կազմակերպություն |
Արդյունքի չափորոշիչներ |
11-րդ դասարանի աշակերտների թիվ, մարդ |
(2076) |
(2076) |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
(233,526.8) |
(233,526.8) |
(6-րդ հավելվածի աղյուսակը փոփ. 28.12.23 թիվ 2324-Ն որոշում)
Աղյուսակ N 9.1.58
ՀՀ կառավարություն
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1139 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
Ծրագրի միջոցառումները |
Ծրագրի դասիչը |
1139 |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Միջոցառման դասիչը |
11001 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Նկարագրությունը |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ կառավարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
233,526.8 |
233,526.8 |
Ծրագրի միջոցառումները |
|
Ծրագրի դասիչը |
1139 |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
11001 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Նկարագրությունը |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
|
|
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ կառավարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
(233,526.8) |
(233,526.8) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հուլիսի 2023 թվական: