(ուժը կորցրել է 21.07.08 թիվ 523-Ա որոշում)
i
041.0881.151105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 նոյեմբերի 2005 թվականի N 881-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
 
     Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի
                         նախագահ)
     Ռ. Կարապետյան     - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի
                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
     Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
     Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ
     Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին
                         տեղակալ
     Գ. Գագյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
                         տեղակալ
     Տ. Դավթյան        - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
     Կ. Խոդիկյան       - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի
                         տեղակալ
     Գ. Ղարիբջանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Լ. Ռուխկյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Ֆ. Սարգսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
     Ա. Ազնավուրյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
                         Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի
                         պաշտոնակատար
     Դ. Վիրաբյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
                         Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական
                         երկրների և Իսրայելի բաժնի երրորդ քարտուղար
                         (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
 
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 821-Ա որոշումը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ