050.0048.010410
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»        04            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010149
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 մարտի 2010 թվականի թիվ 48-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3) «Դրամավարկային քաղաքականության ծրագիր» (եռամսյակային), որը ներառում է.
ա. Անցած եռամսյակի մակրոմիջավայրը և գնաճը,
բ. Ապագա մեկ տարվա հորիզոնով ԿԲ կանխատեսումները,
գ. Դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում:»:
2) Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր 3.1-ին ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.1) «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)» (եռամսյակային), որը ներառում է.
ա. Համառոտագիրը,
բ. Գնաճի զարգացումները,
գ. Գնաճի գործոնները»:
3) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«դ. ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններ:»:
4) Հավելվածի Ենթահավելված 1-ի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
.______________________________________________________________.
|3|«Դրամավարկային քաղաքականության |եռամսյակային      |հայերեն, |
| |ծրագիր»                        |                  |ռուսերեն,|
| |                               |                  |անգլերեն |
.______________________________________________________________.
 
i
4) Հավելվածի Ենթահավելված 1-ը լրացնել նոր 3.1-ին տողով` հետևյալ բովանդակությամբ.
 
.______________________________________________________________.
|3|«Դրամավարկային քաղաքականության |եռամսյակային      |հայերեն, |
|.|ծրագրի կատարման հաշվետվություն |                  |ռուսերեն,|
|1|(Գնաճի հաշվետվություն)»       «|                  |անգլերեն |
.______________________________________________________________.
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ