Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀ ...

 

 

118.0844.211215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 844-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 82-Ն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) ներկայացվող չափանիշները` համաձայն հավելվածի 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 844-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, այսուհետ` հաշվապահական ծառայություններ մատուցող անձ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը, ինչպես նաև հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի համաձայն հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները սահմանում է լիազոր մարմինը` հիմք ընդունելով օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3. Հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշներն են`

1) իրավաբանական անձի համար` հաշվապահական հաշվառման կամ հանրային հատվածի ներքին աուդիտի կամ արտաքին աուդիտի ծառայություններ մատուցելու գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքի փորձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի կամ արտաքին աուդիտորի որակավորում ունեցող և նշված մասնագիտությունների գծով առնվազն երկու տարվա, կամ մասնավոր հատվածի հաշվապահի որակավորում և առնվազն չորս տարվա հաշվապահի աշխատանքի փորձ ունեցող առնվազն երկու աշխատողի առկայությունը,

2) անհատ ձեռնարկատիրոջ համար` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի կամ արտաքին աուդիտորի որակավորման և նշված մասնագիտությունների գծով առնվազն երկու տարվա, կամ մասնավոր հատվածի հաշվապահի որակավորման և առնվազն չորս տարվա հաշվապահի աշխատանքի փորձի առկայությունը:

Սույն ենթակետի իմաստով հաշվապահի աշխատանք է համարվում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավարի կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձի կողմից հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնելու աշխատանքը:

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 844-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) հաշվառումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը վարում է գրանցամատյան` իր կողմից սահմանված կարգով: Նշված հավելվածի 7-րդ կետի համաձայն գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ նաև Օրենքի` ուժի մեջ մտնելու պահին կազմակերպությունների հաշվապահական ծառայության ղեկավարի (գլխավոր հաշվապահի) պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ` նրանց մասնագիտական վերապատրաստման կազմակերպման և իրականացման համար:

3. Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների հաշվառումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը վարում է գրանցամատյան` էլեկտրոնային կարգով, որում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) որակավորված հաշվապահի անունը, ազգանունը և հեռախոսահամարը,

2) հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

3) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի համարը,

4) որակավորման վկայականի գործողության ժամկետը,

5) հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող, այդ թվում` սույն հավելվածի 2-րդ կետում նշված ցանկում ընդգրկված կազմակերպության վերապատրաստման ենթակա հաշվապահական ծառայության ղեկավարի (գլխավոր հաշվապահի) վերապատրաստման ժամանակահատվածը: Գրառումը կատարվում է վերապատրաստումն անցկացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, այսուհետ` հաշվապահական ծառայություններ մատուցող անձ) հաշվառումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը վարում է գրանցամատյան` էլեկտրոնային կարգով, որում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) հանրային հատվածի կազմակերպությանը հաշվապահական ծառայություններ մատուցող անձի լրիվ անվանումը,

2) հաշվապահական ծառայություններ մատուցող անձին լիազոր մարմնի հրապարակած ցանկում ընդգրկելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

3) հանրային հատվածի այն կազմակերպության անվանումը, որին հաշվապահական ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցում են ծառայություններ, ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, նշված պայմանագրի դադարեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձի համար լիազոր մարմնի սահմանված չափանիշներն ապահովող մասնագետի անունը, ազգանունը:

5. Լիազոր մարմնի կողմից հրապարակված` հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկից համապատասխան ծառայություն մատուցելու համար ընտրություն կատարած` հանրային հատվածի կազմակերպությունը ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու, ինչպես նաև այն լուծելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է լիազոր մարմնին` գրանցամատյանում լրացուցիչ գրառում կատարելու համար:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
10.12.2015
N 844-Ն
Հրաման