Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈ ...

 

 

040.0030.210116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2016 թվականի N 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 30-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակը (այսուհետ` կենսաթոշակ) նշանակելուն առնչվող հարաբերությունները:

2. Կենսաթոշակը նշանակվում է օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակված անձին (այսուհետ` ծառայող), եթե նա այդ պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք է բերել առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:

(2-րդ կետը փոփ. 26.10.17 թիվ 1354-Ն որոշում)

3. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարվում (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարը), նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակից պահումներ կատարվում, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վերականգնվում, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 26.10.17 թիվ 1354-Ն որոշում)

4. Սույն կարգով սահմանված` կենսաթոշակ նշանակելուն առնչվող տվյալները ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածները և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

6. Ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 օրացուցային տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը:

7. Ծառայողին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար հիմք հանդիսացող դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:

9. Ծառայողի կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

10. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար նրա ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 1, 2, 8, 9, 13 և 14 հավելվածների, ինչպես նաև սույն կարգի համաձայն:

11. Կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթը.

2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) ստաժը հաստատող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).

4) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշանակված լինելու մասին փաստաթուղթ.

5) ծառայողի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը.

6) 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը:

12. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 25-րդ, 25.1-ին, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերում նշված փաստաթղթերը:

13. Եթե «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը հաստատելու մասին» N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողը կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակվում է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2016
N 30-Ն
Որոշում