Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

14.02.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1027-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հուլիսի 4-ի

N 1027-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

 

1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:

 

2. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

2. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով:

3. Ծրագրի մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` հաստատություն).

3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` իրավաբանական անձինք):

4. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-ից մինչև 17 տարեկան աշակերտները:

i

5. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պայման պետք է հանդիսանա`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը.

2) մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացները անցած անձանց (այսուհետ` մարզիչ) առկայությունը:

(5-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 148-Լ որոշում)

i

6. Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար` 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում` ներառյալ 13-17 տարեկանները:

(6-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 148-Լ որոշում)

7. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում` 10-ը:

8. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր` յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

9. Ուսումնամարզական գործընթացն իրականացվելու է նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով:

10. Ծրագրի շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող և հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողները: Դիմումների ընդունումը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Շահառուների ընդգրկումը կիրականացվի ըստ դիմելու հերթականության:

11. Հայտավորված, սակայն սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում չներառված երեխաների համար նախատեսվում է ձևավորել «սպասման» խումբ: Ընդ որում, սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում լողի 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու, կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն սույն ծրագրից օգտվելու հնարավորությունից, իսկ նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված երեխաներից:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.02.2025 թիվ 148-Լ որոշում)

i

13. Ծրագրի մոնիտորինգն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի 10-րդ և 11-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի վարումը կիրականացնի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ` ԿԳՄՍ) նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:

14. Երեխաների հաճախումները, պարապմունքների թեմատիկ պլանը` համապատասխան սույն ծրագրի 9-րդ կետում նշված ծրագրի վարվելու են ծրագրի 13-րդ կետում նշված հարթակի միջոցով, որին ԿԳՄՍ նախարարությունն ունենալու է ամբողջական հասանելիություն` հնարավորություն ստանալով դիտարկել երեխաների բացակայությունները, պարապմունքների բովանդակությունն ու համապատասխանությունը հաստատված ծրագրին:

15. Ծրագրի մոնիտորինգի նպատակով ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները կարող են իրականացնել նախապես չտեղեկացված այցեր ծրագրում ընդգրկված լողավազաններ` երեխաների մասնակցության, պարապմունքների բովանդակության, մարզիչների աշխատանքի և այլ հարցերը տեղում դիտարկելու համար:

16. Ծրագրի մոնիտորինգի արդյունքում ի հայտ բերված շեղումների, որակական խնդիրների, իրականությանը չհամապատասխանող տվյալների հայտնաբերման դեպքում դրամաշնորհ ստացած կազմակերպության հետ պայմանագիրը դադարեցվում է:

17. 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները նախատեսվում է շարունակել այլ ծրագրով:

 

3. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

18. Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերից` նվազագույնը 1 տարի ժամկետով, առավելագույնը` 3 տարի ժամկետով:

 

4. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

19. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ թվում` 2024 և 2025 թվականների համար ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ծախսերը կնախատեսվի իրականացնել ԿԳՄՍ նախարարության միջոցների հաշվին:

20. Իրավաբանական անձանց վճարումները նախատեսվում է իրականացնել եռամսյակային կտրվածքով` երեխաների փաստացի հաճախումների արդյունքների հիման վրա:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2024
N 1027-Լ
Որոշում