Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1133-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման կատարելագործում և ընդլայնում

Հաշվի առնելով նոտարների` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձանց դերը արդարադատության իրականացման արդյունավետության և մատչելիության տեսանկյունից, նոտարական համակարգի զարգացումը, ինստիտուտի ամրապնդումը շարունակում են մնալ արդիական:

Նոտարական համակարգի կատարելագործումը նշանակալի ազդեցություն ունի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու գործում` հաշվի առնելով, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման գործերի և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների մեծ ծավալով, մասնավորապես միայն 2021 թվականի ընթացքում ներկայացվել է 115,555 վճարման կարգադրության դիմում, իսկ քննվող գործերի 90%-ից ավելին կազմել են գումարի բռնագանձման գործերը, որոնց գերակշիռ մեծամասնության կատարման համար հետագայում ներկայացվել է կատարողական մակագրության թերթի տրամադրման դիմում:

Թեև ներկայումս նոտարները ևս կարող են իրենց կողմից վավերացված գործարքների կատարման համար տրամադրել կատարողական մակագրության թերթ, սակայն քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցները նախընտրում են դիմել դատարան, քանի որ գործող մեխանիզմները բավականաչափ արդյունավետ չեն: Ուստի, նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի կատարելագործման և ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա հնարավորինս կրճատելու գործընթացի տևողությունը, կնպաստի քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կողմից նոտարական կարգով կատարողական թերթ ստանալու պահանջարկի մեծացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը` կրճատելով օրինական ուժի մեջ մտած վճարման կարգադրությունների և գումարի բռնագանձման մասին որոշումների կատարումն ապահովելու նպատակով քաղաքացիների կողմից դատարան ներկայացվող կատարողական մակագրության թերթ տրամադրելու մասին դիմումների ծավալը:

 

Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի վերանայում

Նոտարիատի ինստիտուտի կատարելագործումը պայմանավորված է նաև նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների արդյունավետությամբ, որոնք միաժամանակ պետք է երաշխավորեն նոտարների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, իսկ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված և հիմնավորված: Չնայած ներկայումս գործում են նոտարի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթ հարուցելու մեխանիզմներ, սակայն դրանք բավականաչափ արդյունավետ չեն և լիովին չեն ապահովում նոտարի իրավունքների պաշտպանությունը:

Այսպիսով նոտարիատի ոլորտում իրականացվելիք բարեփոխումների շրջանակում պետք է ներդնել նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի ընդլայնման մեխանիզմներ, սահմանել նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների հիմնավորվածությունը և արդյունավետությունը երաշխավորող լրացուցիչ լծակներ:

Նոտարական համակարգի շարունակական զարգացման ապահովման նպատակով անհրաժեշտ է բարձրացնել նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի արդյունավետությունը, միաժամանակ ապահովելով նոտարի` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձի հեղինակության պաշտպանությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները բացի դատական կարգով բողոքարկելու առկա մեխանիզմներից ներդնել նաև դրանք վարչական վերադասության կարգով (Արդարադատության նախարարության շրջանակներում) բողոքարկելու արդյունավետ կառուցակարգ, սահմանելու կարգապահական վարույթի արդյունքում ընդունվող որոշումների պատճառաբանվածության և հիմնավորվածության պահանջ` սահմանելով դրանց բովանդակությունը, ինչպես նաև մշակելու որոշումների օրինակելի ձևեր` բացառելով դրանց հնարավոր տարընկալումները երրորդ անձանց կողմից:

 

Նոտարների պատասխանատվության ապահովագրության համակարգի կատարելագործում

Նոտարների պատասխանատվության ապահովագրության ինստիտուտը նոտարների հետ իրավահարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր նախադրյալներից և եղանակներից մեկն է: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը իր` 2016 թվականի մայիսի 10-ի թիվ ՍԴՈ-1271 գործով կայացրած որոշմամբ, անդրադառնալով նոտարի կողմից պատասխանատվության ռիսկի ապահովագրման հարցին, արձանագրել է, որ նման ընթացակարգը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անունից գործելիս` պատվիրակված պետաիշխանական գործառույթներ իրականացնելիս, նոտարի մեղքով պատճառված վնասի իրավաչափ հատուցումը: Այս համատեքստում նոտարական գործունեության կատարելագործման, ինչպես նաև նրանց հետ հարաբերություններում անձանց իրավունքների առավել պաշտպանվածության տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել և բարեփոխել նոտարների պատասխանատվության ապահովագրման կարգավորումները, ինչպես նաև սահմանել նոտարների պատասխանատվության ստանդարտներ:

 

Արդարադատության ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող միասնական իրավական ակտի մշակում

Ներկայումս գործող «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքն ընդունվել է 2013 թվականի մայիսի 2-ին և, կապված պետական ու հասարակական կյանքում տեղի ունեցած և շարունակվող բարեփոխումների հետ` այն կարիք ունի էական փոփոխությունների: Այս համատեքստում անհրաժեշտ է օրենքը համադրելի դարձնել այժմյան զարգացումներին և գործող օրենսդրությանը:

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի ընդունումից հետո դրանում կատարվել են շուրջ տասնհինգ փոփոխություններ կամ լրացումներ:

Արդյունքում, սակայն, 2013 թվականին ընդունված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքն իր տրամաբանությամբ, կառուցվածքով, ներուժով և տարատեսակ հատվածական փոփոխություններով ի վիճակի չէ ապահովելու Արդարադատության ակադեմիայի նպատակների և դրանցից բխող գործառույթների պատշաճ իրականացումը:

Ընդ որում, հայեցակարգային փոփոխություններ կատարելը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի և հարակից օրենքների իրավակարգավորումների միջև առկա խզումը վերացնելը հնարավոր է միասնական իրավական ակտի ընդունմամբ, քանզի հայեցակարգային մեկ դրույթի փոփոխությունը հանգեցնելու է բազմաթիվ նորմերի և ամբողջ օրենքի տրամաբանության փոփոխության:

Հաշվի առնելով վերոգրյալը` սույն ռազմավարության շրջանակում կարևորվում է Արդարադատության ակադեմիայի գործունեությունը կարգավորող միասնական իրավական ակտի ընդունումը:

 

«Փորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի մշակում

Դատափորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է մշակել «Փորձագիտական գործունեության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) նախագիծ: Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա չէ փորձագիտական գործունեության մասին օրենք, որպիսի պայմաններում փորձաքննությունների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները մինչ օրս ամբողջական և համապարփակ կարգավորում չեն ստացել:

Հարկ է նշել, որ դատավարական ընթացակարգերի շրջանակներում նշանակվող փորձաքննությունների դեպքերում խնդիրներն ինչ-որ չափով կարգավորվում են քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածների դրույթներով, իսկ դատավարական ընթացակարգերից դուրս իրականացվող փորձաքննություններն, ըստ էության, որևէ օրենսդրական կարգավորման առարկա չեն հանդիսանում: Օրենքի բացակայության պայմաններում կանոնակարգված չեն փորձաքննության ոլորտի մի շարք հարաբերություններ, այդ թվում` փորձագիտական հիմնարկի կամ հաստատության բնորոշումները (չափորոշիչները), փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը և այլն:

Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական գործունեությունն իրականացվում է հիմնական տեսակներով` փորձագիտական հիմնարկների` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, դատաբժշկական և դատահոգեբուժական տեսակներով, նաև Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխանաբար` պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների և դատահոգեբուժական փորձագիտական ամբուլատոր և ստացիոնար հանձնաժողովների կողմից, իսկ որոշ տեսակներով` նաև մասնավոր իրավաբանական անձանց կամ յուրաքանչյուր առանձին դեպքով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական ընթացակարգերի համաձայն` փորձագետ ճանաչվող մասնագետների կողմից:

Ողջ վերոշարադրյալով բացահայտվում է նախատեսվող իրավակարգավորման շահառուների լայն շրջանակը, ինչը ևս մեկ ազդակ է սույն ռազմավարության շրջանակներում դատափորձագիտական գործունեության մասին օրենքի ընդունման նախատեսման համար:

 

i

ԲԱԺԻՆ II: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ռազմավարության և դրա Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով նախատեսվում է երկու մեխանիզմ` Մշտադիտարկման խորհուրդ, որը գործելու է որպես ընդհանուր մշտադիտարկման մեխանիզմ, և Հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ` որպես հասարակական վերահսկողության ապահովման մեխանիզմ:

1. Ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով կազմավորվում է 22 անդամից բաղկացած Մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող մշտապես գործող բազմաշահառու խորհրդատվական մարմին է:

Խորհրդի կազմի մեջ մտնում են`

1) Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.

2) Արդարադատության նախարարը.

3) Արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը.

4) Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Բարձրագույն դատական խորհրդի անդամը (համաձայնությամբ).

5) Վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

6) Դատական դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ).

7) Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը (համաձայնությամբ).

8) Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` մշտական հանձնաժողովի անդամը (համաձայնությամբ).

9) Գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` Գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ).

10) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

11) Քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

12) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.

13) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կամ նրա հանձնարարությամբ` պրոռեկտորը (համաձայնությամբ).

14) Փաստաբանների պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

15) Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով ուսանողներ ունեցող երկու իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող մեկական ներկայացուցիչ` պրոֆեսորադասախոսական կազմից (համաձայնությամբ).

16) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ).

17) «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

18) «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

19) «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

20) «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Վարչապետի կողմից, իսկ անհատական կազմի ձևավորման կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ ընդգրկելու համար թեկնածությունները ներկայացվում են այն ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության կայքում: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու կարգը դիմում ներկայացնելու վերջնաժամկետից առնվազն 30 օր առաջ հրապարակվում է Արդարադատության նախարարության կայքում:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Խորհրդի տվյալ անդամը փոխարինվում է:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Խորհրդի` համապատասխան մարմնի կողմից ներկայացրած անձի կողմից իրեն փոխարինելու մասին Վարչապետին գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցիչ:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների անդամների մասնակցությունը Խորհրդի կազմում համարվում է դադարած Արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ օրը: Արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Վարչապետի որոշմամբ` Խորհրդի միջնորդությամբ` Խորհրդի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` ներառյալ Խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում Խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Խորհուրդը համարվում է ձևավորված իր անդամների կեսից ավելին նշանակվելու դեպքում:

Խորհուրդն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների կեսից ավելին ներկա լինելու դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի աշխատակարգով:

Խորհուրդն ընդունում է իր աշխատակարգը` կազմավորվելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի կողմից` Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր Խորհրդում ընդգրկված մարմինների (անձանց) կազմից կամ Խորհրդի նախագահի թույլտվությամբ այլ անձանցից, որոնք պատասխանատու կլինեն Ռազմավարությամբ սահմանված առանձին ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համակարգման համար: Խորհրդի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության կարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

Խորհրդի անդամներին վարչական, փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Արդարադատության նախարարության կազմում ստեղծվում է Խորհրդի քարտուղարություն:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը` Խորհրդի քարտուղարության միջոցով:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգումը և մշտադիտարկումն ապահովելու նպատակով պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի քարտուղարություն են ներկայացնում Գործողությունների ծրագրով իրենց վերապահված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն` Խորհրդի աշխատակարգով կամ Խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթերով սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան: Խորհրդի քարտուղարությունը նշված ժամկետի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված տեղեկատվությունը, դրա հիման վրա կազմում համապատասխան կիսամյակի հաշվետվությունը և ներկայացնում Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Հաշվետվության առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, լրամշակում է հաշվետվությունը և կրկին ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից հաշվետվությունը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ` դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` կիսամյակային հաշվետվությունը հրապարակելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է մշտադիտարկման ու գնահատման վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույցը, որը ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Զեկույցը ներառում է նաև Խորհրդի տարեկան գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցի առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից զեկույցը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ` դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը կիսամյակային հաշվետվությունը և տարեկան ամփոփ զեկույցը Կառավարություն է ներկայացնում Խորհրդի կողմից հաստատվելուց կամ դրանց առնչությամբ Խորհրդի կամ դրա առանձին անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացված լինելու դեպքում` դրանք ամփոփվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության զեկույցների քննարկման արդյունքում կարող է.

. Կառավարություն ներկայացնել առաջարկություններ` Ռազմավարությունում և Գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

. առանձին գործողությունների կատարման համար պատասխանատու մարմիններին ներկայացնել խորհրդատվական կարծիքներ` առանձին գործողությունների կատարման ընթացքի, աստիճանի և կատարմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում առաջարկվող փոփոխությունների իրականացման աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության կողմից` որպես դատաիրավական ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին:

Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի ազդեցության գնահատման նպատակով Խորհուրդը միջնաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 3 տարի) ու երկարաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 5 տարի) փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու կառուցակարգերի վերանայում:

Խորհուրդն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է նախաձեռնել Ռազմավարության առանձին նպատակների իրագործման համար պատասխանատու մարմինների հաշվետվողականության լրացուցիչ գործընթացներ:

2. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է նաև աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի հիմնական նպատակներն են.

. քննարկել և վերլուծել Ռազմավարությանն առնչվող բոլոր ընթացիկ ծրագրերը, գործողությունները և քայլերը, Ռազմավարությունից բխող առանձին նախագծերի կամ միջոցառումների իրականացման ընթացքը,

. անհրաժեշտության դեպքում ներկայացնել գրավոր առաջարկություններ` ուղղված Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովմանը,

. ամփոփել Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի կատարման արդյունքները և արդյունավետությունը:

Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ: Աշխատանքային խմբի գործունեության արդյունքներն ամփոփվում են գրավոր հաշվետվության կազմման միջոցով, որը ներկայացվում է Արդարադատության նախարարին` յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

Աշխատանքային խմբին վերապահված աշխատանքները կարող են իրականացվել նաև Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով Արդարադատության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի կողմից:

(2-րդ բաժինը խմբ. 21.04.2023 թիվ 550-Լ որոշում)

 

ԲԱԺԻՆ III: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ(45)

 

.________________________________________________________

|Ընդամենը` Ռազմավարության համար                         |

|_______________________________________________________|

|Ըստ տարիների|2022         |2023          |2024         |

|            |_____________|______________|_____________|

|            |1,631,900,000|13,056,500,000|2,164,000,000|

|_______________________________________________________|

|Ըստ ֆինանսավորման աղբյուրի                             |

|_______________________________________________________|

|Միայն պետական բյուջե                                   |

|_______________________________________________________|

|Միայն վարկային և  դրամաշնորհային միջոցներ              |

|_______________________________________________________|

|Պետական բյուջե կամ վարկային և  դրամաշնորհային միջոցներ |

.________________________________________________________

 

_____________________________.

|20,717,400,000              |

|____________________________|

|2025         |2026          |

|_____________|______________|

|2,246,000,000|1,619,000,000 |

|____________________________|

|                            |

|____________________________|

|              2,054,500,000 |

|____________________________|

|              4,805,400,000 |

|____________________________|

|              13,857,500,000|

_____________________________.

.___________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 1. «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ

|ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ

|ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

|___________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023         |2024       |2025       |

|                |___________|_____________|___________|___________|

|                |375,800,000|2,930,000,000|670,000,000|750,000,000|

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 1 |           |500,000,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 2 |           |500,000,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 3 |           |500,000,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 4 |           |             |500,000,000|           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 5 |           |             |20,000,000 |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 6 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 7 |           |50,000,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 8 |           |             |100,000,000|           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 9 |           |             |           |500,000,000|

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 10|           |20,000,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 11|300,000,000|             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 12|45,800,000 |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 13|30,000,000 |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 14|           |150,000,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 15|           |10,000,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 16|           |1,000,000,000|           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 17|           |200,000,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 18|           |             |           |250,000,000|

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 19|           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 20|           |             |30,000,000 |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 21|           |             |20,000,000 |           |

.___________________________________________________________________

__________________________.

|5,225,800,000|

|             |

|             |

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|500,000,000|             |

|___________|_____________|

|           |500,000,000  |

|___________|_____________|

|           |500,000,000  |

|___________|_____________|

|           |500,000,000  |

|___________|_____________|

|           |500,000,000  |

|___________|_____________|

|           |20,000,000   |

|___________|_____________|

|           |     -       |

|___________|_____________|

|           |50,000,000   |

|___________|_____________|

|           |100,000,000  |

|___________|_____________|

|           |500,000,000  |

|___________|_____________|

|           |20,000,000   |

|___________|_____________|

|           |300,000,000  |

|___________|_____________|

|           |45,800,000   |

|___________|_____________|

|           |30,000,000   |

|___________|_____________|

|           |150,000,000  |

|___________|_____________|

|           |10,000,000   |

|___________|_____________|

|           |1,000,000,000|

|___________|_____________|

|           |200,000,000  |

|___________|_____________|

|           |250,000,000  |

|___________|_____________|

|500,000,000|500,000,000  |

|___________|_____________|

|           |30,000,000   |

|___________|_____________|

|           |20,000,000   |

__________________________.

 

.___________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ

|ԿԻՐԱՌՈՒՄ` ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

|ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՄԲ

|___________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023         |2024       |2025       |

|                |___________|_____________|___________|___________|

|                |  -        |85,000,000   |85,000,000 |85,000,000 |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 1 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 2 |           |85,000,000   |85,000,000 |85,000,000 |

.___________________________________________________________________

__________________________.

|255,000,000  |

|             |

|             |

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|  -        |             |

|___________|_____________|

|           |     -       |

|___________|_____________|

|           |255,000,000  |

__________________________.

.___________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 3. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

|___________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023         |2024       |2025       |

|                |___________|_____________|___________|___________|

|                |67,000,000 |33,500,000   |      -    |      -    |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 1 |67,000,000 |33,500,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 2 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 3 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 4 |           |             |           |           |

.___________________________________________________________________

__________________________.

|100,500,000  |

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|       -   |             |

|___________|_____________|

|           |100,500,000  |

|___________|_____________|

|           |       -     |

|___________|_____________|

|           |       -     |

|___________|_____________|

|           |       -     |

__________________________.

 

.___________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 4. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

|ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

|___________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023         |2024       |2025       |

|                |___________|_____________|___________|___________|

|                |141,500,000|8,226,500,000|311,000,000|323,000,000|

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 1 |           |             |           |12,000,000 |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 2 |           |28,000,000   |28,000,000 |28,000,000 |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 3 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 4 |141,500,000|283,000,000  |283,000,000|283,000,000|

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 5 |           |7,900,000,000|           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 6 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 7 |           |15,500,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 8 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 9 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 10|           |             |           |           |

.___________________________________________________________________

__________________________.

|9,513,000,000|

|             |

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|511,000,000|             |

|___________|_____________|

|           |12,000,000   |

|___________|_____________|

|28,000,000 |112,000,000  |

|___________|_____________|

|200,000,000|200,000,000  |

|___________|_____________|

|283,000,000|1,273,500,000|

|___________|_____________|

|           |7,900,000,000|

|___________|_____________|

|           |     -       |

|___________|_____________|

|           |15,500,000   |

|___________|_____________|

|           |             |

|___________|_____________|

|           |             |

|___________|_____________|

|           |             |

__________________________.

 

.___________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 5. ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

|___________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023         |2024       |2025       |

|                |___________|_____________|___________|___________|

|                |438,600,000|380,500,000  |15,000,000 |      -    |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 1 |           |360,500,000  |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 2 |220,000,000|             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 3 |197,000,000|             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 4 |21,600,000 |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 5 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 6 |           |20,000,000   |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 7 |           |             |15,000,000 |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 8 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 9 |           |             |           |           |

|________________|___________|_____________|___________|___________|

|Գործողություն 10|           |             |           |           |

.___________________________________________________________________

__________________________.

|864,100,000  |

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|30,000,000 |             |

|___________|_____________|

|           |360,500,000  |

|___________|_____________|

|           |220,000,000  |

|___________|_____________|

|           |197,000,000  |

|___________|_____________|

|           |21,600,000   |

|___________|_____________|

|30,000,000 |30,000,000   |

|___________|_____________|

|           |20,000,000   |

|___________|_____________|

|           |15,000,000   |

|___________|_____________|

|           |      -      |

|___________|_____________|

|           |      -      |

|___________|_____________|

|           |       -     |

__________________________.

._____________________________________________________________________.

|Ընդամենը` Նպատակ 6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ      |      -       |

|ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ             |              |

|______________________________________________________|______________|

|Ըստ տարիների    |2022   |2023   |2024   |2025  |2026  |Ընդամենը      |

|                |_______|_______|_______|______|______|______________|

|                |   -   |   -   |    -  |   -  |  -   |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 1 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 2 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 3 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 4 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 5 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 6 |       |       |       |      |      |      -       |

|________________|_______|_______|_______|______|______|______________|

|Գործողություն 7 |       |       |       |      |      |      -       |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ընդամենը` Նպատակ 7. ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ    |12,000,000|

|ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ                               |          |

|__________________________________________________________|__________|

|Ըստ տարիների    |2022   |2023       |2024   |2025  |2026  |Ընդամենը  |

|                |_______|___________|_______|______|______|          |

|                |  -    |12,000,000 |   -   |   -  |  -   |          |

|________________|_______|___________|_______|______|______|__________|

|Գործողություն 1 |       |           |       |      |      |          |

|________________|_______|___________|_______|______|______|__________|

|Գործողություն 2 |       |           |       |      |      |          |

|________________|_______|___________|_______|______|______|__________|

|Գործողություն 3 |       |           |       |      |      |          |

|________________|_______|___________|_______|______|______|__________|

|Գործողություն 4 |       |12,000,000 |       |      |      |          |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ընդամենը` Նպատակ 8. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ     |12,000,000 |

|_________________________________________________________|___________|

|Ըստ տարիների    |2022   |2023       |2024   |2025  |2026 |Ընդամենը   |

|                |_______|___________|_______|______|_____|          _|

|                |  -    |227,000,000|   -   |   -  |  -  |           |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 1 |       |227,000,000|       |      |     |227,000,000|

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 2 |       |           |       |      |     |    -      |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 3 |       |           |       |      |     |     -     |

._____________________________________________________________________.

._______________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ

|ԶԱՐԳԱՑՈՒՄ

|_______________________________________________________________

|Ըստ տարիների    |2022     |2023       |2024       |2025       |

|                |_________|___________|___________|___________|

|                |9,000,000|512,000,000|496,000,000|496,000,000|

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 1 |         |           |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 2 |         |           |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 3 |         |           |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 4 |6,000,000|6,000,000  |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 5 |         |           |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 6 |         |490,000,000|490,000,000|490,000,000|

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 7 |         |           |           |           |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 8 |3,000,000|6,000,000  |6,000,000  |6,000,000  |

|________________|_________|___________|___________|___________|

|Գործողություն 9 |         |10,000,000 |           |           |

._______________________________________________________________

________________________.

|1,519,000,000|

|             |

__________|_____________|

|2026     |Ընդամենը     |

|_________|             |

|6,000,000|             |

|_________|_____________|

|         |      -      |

|_________|_____________|

|         |      -      |

|_________|_____________|

|         |      -      |

|_________|_____________|

|         |12,000,000   |

|_________|_____________|

|         |     -       |

|_________|_____________|

|         |1,470,000,000|

|_________|_____________|

|         |15,500,000   |

|_________|_____________|

|6,000,000|27,000,000   |

|_________|_____________|

|         |10,000,000   |

________________________.

._________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 10. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ

|ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

|_________________________________________________________

|Ըստ տարիների    |2022  |2023      |2024      |2025      |

|                |______|__________|__________|__________|

|                | -    |68,000,000|68,000,000|88,000,000|

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 1 |      |          |          |          |

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 2 |      |          |          |          |

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 3 |      |68,000,000|68,000,000|68,000,000|

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 4 |      |          |          |          |

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 5 |      |          |          |          |

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 6 |      |          |          |          |

|________________|______|__________|__________|__________|

|Գործողություն 7 |      |          |          |20,000,000|

._________________________________________________________

_________________________.

|9,513,000,000|

|             |

___________|_____________|

|2026      |Ընդամենը     |

|__________|             |

|68,000,000|             |

|__________|_____________|

|          |     -       |

|__________|_____________|

|          |      -      |

|__________|_____________|

|68,000,000|272,000,000  |

|__________|_____________|

|          |     -       |

|__________|_____________|

|          |     -       |

|__________|_____________|

|          |     -       |

|__________|_____________|

|          |20,000,000   |

_________________________.

._________________________________________________________________

|Ընդամենը` Նպատակ 11. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

|_________________________________________________________________

|Ըստ տարիների    |2022       |2023       |2024       |2025       |

|                |___________|___________|___________|___________|

|                |600,000,000|582,000,000|519,000,000|504,000,000|

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 1 |           |           |           |           |

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 2 |           |504,000,000|504,000,000|504,000,000|

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 3 |           |24,000,000 |           |           |

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 4 |600,000,000|           |           |           |

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 5 |           |24,000,000 |           |           |

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 6 |           |30,000,000 |           |           |

|________________|___________|___________|___________|___________|

|Գործողություն 7 |           |           |15,000,000 |           |

._________________________________________________________________

__________________________.

|2,709,000,000|

____________|_____________|

|2026       |Ընդամենը     |

|___________|             |

|504,000,000|             |

|___________|_____________|

|           |             |

|___________|_____________|

|504,000,000|2,016,000,000|

|___________|_____________|

|           |24,000,000   |

|___________|_____________|

|           |600,000,000  |

|___________|_____________|

|           |24,000,000   |

|___________|_____________|

|           |30,000,000   |

|___________|_____________|

|           |15,000,000   |

__________________________.

._____________________________________________________________________.

|Ընդամենը` Նպատակ 12. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ     |12,000,000 |

|_________________________________________________________|___________|

|Ըստ տարիների    |2022   |2023       |2024   |2025  |2026 |Ընդամենը   |

|                |_______|___________|_______|______|_____|           |

|                |  -    |    -      |   -   |   -  |  -  |           |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 1 |       |           |       |      |     |     -     |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 2 |       |           |       |      |     |    -      |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 3 |       |           |       |      |     |     -     |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 4 |       |           |       |      |     |    -      |

|________________|_______|___________|_______|______|_____|___________|

|Գործողություն 5 |       |           |       |      |     |     -     |

._____________________________________________________________________.

 

______________

45) Թվերը ներկայացված են ՀՀ դրամով:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 21-ի

N 1133-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

_______________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

(2-րդ հավելվածը փոփ. 27.04.2023 թիվ 616-Լ, 17.11.2023 թիվ 1974-Լ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1133-Լ
Որոշում