(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.1523.251208
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1523-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն` համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 6-րդ կետի «ե» ենթակետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը» բառերով, իսկ «ժ» ենթակետից հանել «միջքաղաքային» բառը,
բ. 11-րդ կետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը», իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոստիկանությունը» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերով,
գ. 14-րդ կետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,
դ. 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ),» բառերով,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները`
1) Ընտանիքի` 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամտի 20 տոկոս և ավելին է, բայց ոչ պակաս, քան 5000 դրամ, ինչպես նաև 10000 դրամ և ավելի է:
2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ-ն հավասարվում է 1.0-ի:
Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (համաձայնությամբ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ:
3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:»,
զ. 11-15-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ»: բառերով,
է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Սույն կարգի 11-16-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է`
1) 11-12-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.
2) 13-16-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.
3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով:»,
ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կրթաթոշակը,» բառը, իսկ 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
4) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի:
i
(1-ին կետը փոփ. 07.11.13 թիվ 1231-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 20-րդ կետը «մարմիններից» բառից հետո լրացնել», ինչպես նաև կազմակերպություններից» բառերով, «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով և հանել «և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը» բառերը.
2) 30-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
i
3) 36.1-ին կետում «Հրատապ» բառը փոխարինել «Ընտանիքում երեխայի ծննդյան կապակցությամբ հրատապ» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նշանակված հրատապ օգնությունը վճարվում է միանվագ:».
i
4) 42-րդ կետում «Հրատապ» բառը փոխարինել «Սույն կարգի 36-րդ կետով սահմանված հրատապ» բառերով.
5) 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Բնակչությանը` ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների մասին իրազեկվում է վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով:».
i
6) N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «, հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի տեղեկատվական բազայում առկա տվյալներով, իսկ մյուս տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում» բառերով:
4. Առաջարկել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածի համաձայն:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշումը:
i
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`
1) ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում.
2) ապահովել մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու հարցում.
3) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին:
(6-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 456-Ն որոշում)
i
6.1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`
1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում` համաձայն N 2 հավելվածի.
2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայքէջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
(6.1-ին կետը լրաց. 07.11.13 թիվ 1231-Ն որոշում)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
 
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1523-Ն որոշման
 
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2317-Ն որոշման
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
 
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը|Բովանդակու|Անհրաժեշտ     |Պարբերա|Ժամկետը|Կրիչը|Ծանոթագրու-|
|ը/կ|         |թյունը    |տվյալները     |կանու- |       |     |թյուն      |
|   |         |          |              |թյունը |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
| 1 |   2     |    3     |     4        |   5   |  6    |  7  |     8     |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|1. |ՀՀ       |մահեր,    |համապատասխան  |յուրա- |հաջորդ |թղթով|տրվում է ՀՀ|
|   |ազգային  |ծնունդներ,|ակտային       |քանչ-  |ամսվա  |մագնի|ազգային    |
|   |վիճակա-  |ամուսնու- |գրանցման      |յուր   |25-ը   |սական|վիճակա-    |
|   |գրական   |թյուններ, |պատճենը       |եռամ-  |       |կրի- |գրական     |
|   |ծառայու- |ամուսնա-  |(անհրաժեշտ    |սյակ   |       |չով  |ծառայության|
|   |թյուն    |լուծու-   |տվյալները     |       |       |     |միջոցով` ՀՀ|
|   |         |թյուններ  |մուտքագրելու  |       |       |     |արդարադատու|
|   |         |          |և  սահմանված  |       |       |     |թյան նախա- |
|   |         |          |ժամկետում     |       |       |     |րարության  |
|   |         |          |վերադարձնելու |       |       |     |համաձայնու-|
|   |         |          |պայմանով),    |       |       |     |թյամբ      |
|   |         |          |սոցիալական    |       |       |     |           |
|   |         |          |ապահովության  |       |       |     |           |
|   |         |          |քարտի համարը  |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|2. |ՀՀ տրանս-|անձնական  |դիմելու       |յուրա- |հաջորդ |մագնի|           |
|   |պորտի և  |օգտագործ- |նախորդ տարում |քանչ-  |ամսվա  |սական|           |
|   |կապի     |ման փոխա- |տեխնիկական    |յուր   |25-ը   |կրի- |           |
|   |նախարա-  |դրամիջոց- |զննում անցած  |եռամ-  |       |չով  |           |
|   |րություն |ներ       |փոխադրամիջոցի |սյակ   |       |     |           |
|   |         |          |սեփականատիրոջ |       |       |     |           |
|   |         |          |ազգանունը,    |       |       |     |           |
|   |         |          |անունը,       |       |       |     |           |
|   |         |          |փոխադրամիջոցի |       |       |     |           |
|   |         |          |մակնիշը,      |       |       |     |           |
|   |         |          |հաշվառման     |       |       |     |           |
|   |         |          |համարանիշը,   |       |       |     |           |
|   |         |          |նույնականացման|       |       |     |           |
|   |         |          |համարը        |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|3. |ՀՀ կառավա|անձնական  |փոխադրամիջոցի |յուրա- |հաջորդ |մագնի|           |
|   |րությանն |օգտագործ- |սեփականատիրոջ |քանչ-  |ամսվա  |սական|           |
|   |առընթեր  |ման փոխա- |անունը,       |յուր   |25-ը   |կրի- |           |
|   |ՀՀ ոստի- |դրամիջոց- |հայրանունը,   |եռամ-  |       |չով  |           |
|   |կանու-   |ներ       |ազգանունը,    |սյակ   |       |     |           |
|   |թյուն    |          |անձնագրի      |       |       |     |           |
|   |         |          |սերիան, համարը|       |       |     |           |
|   |         |          |բնակության    |       |       |     |           |
|   |         |          |վայրը,        |       |       |     |           |
|   |         |          |տրանսպորտային |       |       |     |           |
|   |         |          |միջոցի        |       |       |     |           |
|   |         |          |հաշվառման     |       |       |     |           |
|   |         |          |համարանիշը և  |       |       |     |           |
|   |         |          |մակնիշը,      |       |       |     |           |
|   |         |          |նույնականացման|       |       |     |           |
|   |         |          |համարը        |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|4. |«Հայկական|էլեկտրա-  |բաժանորդի     |տարեկան|սեպտեմ-|մագնի|»Հայկական  |
|   |էլեկտրա- |էներգիայի |անունը,       |մեկ    |բերի   |սական|էլեկտրական |
|   |կան      |բաժանորդ- |հայրանունը,   |անգամ, |25-ը   |կրի- |ցանցեր»    |
|   |ցանցեր»  |ներ       |ազգանունը,    |նախորդ |       |չով  |ՓԲԸ-ի համա-|
|   |ՓԲԸ      |          |բնակության    |տարվա  |       |     |ձայնությամբ|
|   |         |          |վայրը,        |(6-րդ, |       |     |           |
|   |         |          |անձնագրի      |7-րդ և |       |     |           |
|   |         |          |սերիան, համարը|8-րդ   |       |     |           |
|   |         |          |բաժանորդի     |ամիսնե-|       |     |           |
|   |         |          |քարտի համարը, |րի)    |       |     |           |
|   |         |          |էլեկտրաէներ-  |ծախսը  |       |     |           |
|   |         |          |գիայի սպառման |       |       |     |           |
|   |         |          |ամսական չափը, |       |       |     |           |
|   |         |          |սոցիալական    |       |       |     |           |
|   |         |          |ապահովության  |       |       |     |           |
|   |         |          |քարտի համարը  |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|5. |ՀՀ կառավա|մաքսային  |անունը,       |յուրա- |հաջորդ |մագնի|           |
|   |րությանն |մուծումներ|հայրանունը,   |քանչ-  |ամսվա  |սական|           |
|   |առընթեր  |          |ազգանունը,    |յուր   |25-ը   |կրի- |           |
|   |պետական  |          |բնակության    |ամիս   |       |չով  |           |
|   |եկամուտ- |          |վայրը,        |       |       |     |           |
|   |ների     |          |անձնագրի      |       |       |     |           |
|   |կոմիտե   |          |սերիան, համարը|       |       |     |           |
|   |         |          |և  մաքսային   |       |       |     |           |
|   |         |          |մուծումների   |       |       |     |           |
|   |         |          |չափը,         |       |       |     |           |
|   |         |          |սոցիալական    |       |       |     |           |
|   |         |          |ապահովության  |       |       |     |           |
|   |         |          |քարտի համարը  |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|6. |Հանրային |ֆիքսված   |բաժանորդի     |յուրա- |հաջորդ |մագնի|հանրային   |
|   |էլեկտրո- |հեռախոսի  |անունը,       |քանչ-  |ամսվա  |սական|էլեկտրոնա- |
|   |նային    |բաժանորդ- |հայրանունը,   |յուր   |25-ը   |կրի- |յին հաղոր- |
|   |հաղորդակ-|ներ       |ազգանունը,    |կիսամ- |       |չով  |դակցության |
|   |ցության  |          |բնակության    |յակ    |       |     |ցանցի      |
|   |ցանցի    |          |վայրը,        |(ըստ   |       |     |օպերատորի  |
|   |օպերատոր |          |անձնագրի      |ամիսնե-|       |     |համաձայնու-|
|   |         |          |սերիան, համարը|րի)    |       |     |թյամբ      |
|   |         |          |հեռախոսահամարը|       |       |     |           |
|   |         |          |և             |       |       |     |           |
|   |         |          |խոսակցության  |       |       |     |           |
|   |         |          |դիմաց մուծված |       |       |     |           |
|   |         |          |գումարը,      |       |       |     |           |
|   |         |          |սոցիալական    |       |       |     |           |
|   |         |          |ապահովության  |       |       |     |           |
|   |         |          |քարտի համարը  |       |       |     |           |
|   |         |__________|______________|       |       |     |           |
|   |         |անհատ     |բաժանորդի     |       |       |     |           |
|   |         |բաժանորդ- |անունը,       |       |       |     |           |
|   |         |ներ       |հայրանունը,   |       |       |     |           |
|   |         |          |ազգանունը,    |       |       |     |           |
|   |         |          |բնակության    |       |       |     |           |
|   |         |          |վայրը, բջջային|       |       |     |           |
|   |         |          |հեռախոսի      |       |       |     |           |
|   |         |          |համարը և      |       |       |     |           |
|   |         |          |հեռախոսավարձը |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|7. |ՀՀ արդարա|ՍՊԸ       |կազմակերպու-  |յուրա- |հաջորդ |մագնի|           |
|   |դատության|__________|թյան          |քանչ-  |ամսվա  |սական|           |
|   |նախարա-  |ՓԲԸ       |անվանումը,    |յուր   |25-ը   |կրի- |           |
|   |րության  |__________|գտնվելու      |ամիս   |       |չով  |           |
|   |իրավա-   |ԲԲԸ       |վայրը,        |       |       |     |           |
|   |բանական  |__________|գրանցված      |       |       |     |           |
|   |անձանց   |ԼՏՀ       |անդամների     |       |       |     |           |
|   |պետական  |__________|անունները,    |       |       |     |           |
|   |ռեգիստրի |ԼՊՀ       |հայրանունները,|       |       |     |           |
|   |գործակա- |__________|ազգանունները, |       |       |     |           |
|   |լություն |վստահու-  |բնակության    |       |       |     |           |
|   |         |թյան վրա  |վայրերը,      |       |       |     |           |
|   |         |հիմնված   |անձնագրերի և  |       |       |     |           |
|   |         |ընկերու-  |վկայականների  |       |       |     |           |
|   |         |թյուն     |համարներն ու  |       |       |     |           |
|   |         |          |գրանցման      |       |       |     |           |
|   |         |          |ամսաթվերը,    |       |       |     |           |
|   |         |          |ամիսները,     |       |       |     |           |
|   |         |          |տարեթվերը,    |       |       |     |           |
|   |         |          |սոցիալական    |       |       |     |           |
|   |         |          |ապահովության  |       |       |     |           |
|   |         |          |քարտի         |       |       |     |           |
|   |         |          |համարները     |       |       |     |           |
|___|_________|__________|______________|_______|_______|_____|___________|
|8. |ՀՀ կառավա|անշարժ    |ՀՀ            |յուրա- |հաջորդ |մագնի|           |
|   |րությանն |գույքի    |կառավարության |քանչ-  |ամսվա  |սական|           |
|   |առընթեր  |օտարման   |2007 թվականի  |յուր   |25-ը   |կրի- |           |
|   |անշարժ   |գործարքնե-|ապրիլի 19-ի   |ամիս   |       |չով  |           |
|   |գույքի   |րով սեփա- |N 465-Ն       |       |       |     |           |
|   |կադաստրի |կանության |որոշմամբ      |       |       |     |           |
|   |պետական  |իրավունք  |հաստատված     |       |       |     |           |
|   |կոմիտե   |ձեռք      |կարգի N 2 ձևի |       |       |     |           |
|   |         |բերողների |ձևաթղթին  և   |       |       |     |           |
|   |         |մասին     |ՀՀ            |       |       |     |           |
|   |         |          |կառավարության |       |       |     |           |
|   |         |          |2003 թվականի  |       |       |     |           |
|   |         |          |մայիսի 22-ի   |       |       |     |           |
|   |         |          |N 641-Ն       |       |       |     |           |
|   |         |          |որոշման NN 2, |       |       |     |           |
|   |         |          |6 և  8        |       |       |     |           |
|   |         |          |հավելվածներին |       |       |     |           |
|   |         |          |համապատասխան` |       |       |     |           |
|   |         |          |գույքահարկ    |       |       |     |           |
|   |         |          |վճարողներին   |       |       |     |           |
|   |         |          |հաշվառող      |       |       |     |           |
|   |         |          |Հայաստանի     |       |       |     |           |
|   |         |          |Հանրապետության|       |       |     |           |
|   |         |          |տեղական ինքնա-|       |       |     |           |
|   |         |          |կառավարման    |       |       |     |           |
|   |         |          |մարմիններ և   |       |       |     |           |
|   |         |          |հարկային      |       |       |     |           |
|   |         |          |տեսչություն   |       |       |     |           |
|   |         |          |ներկայացվող   |       |       |     |           |
|   |         |          |տվյալները     |       |       |     |           |
._________________________________________________________________________.
 
(1-ին հավելվածը փոփ. 07.11.13 թիվ 1231-Ն որոշում)
 
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1523-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ
 
.______________________________________.
|Մարզը       |  NN   |     Համայնքը    |
|            |  ը/կ  |                 |
|____________|_______|_________________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆ   |1. |1. |քաղ. Աշտարակ     |
|            |___|___|_________________|
|            |2. |2. |քաղ. Թալին       |
|            |___|___|_________________|
|            |3. |3. |քաղ. Ապարան      |
|            |___|___|_________________|
|            |4. |4. |գ. Արագած        |
|            |___|___|_________________|
|            |5. |5. |գ. Օշական        |
|            |___|___|_________________|
|            |6. |6. |գ. Արտենի        |
|            |___|___|_________________|
|            |7. |7. |գ. Նորաշեն       |
|____________|___|___|_________________|
|ԱՐԱՐԱՏ      |8. |1. |քաղ. Արտաշատ     |
|            |___|___|_________________|
|            |9. |2. |քաղ. Արարատ      |
|            |___|___|_________________|
|            |10.|3. |քաղ. Վեդի        |
|            |___|___|_________________|
|            |11.|4. |գ. Հովտաշատ      |
|            |___|___|_________________|
|            |12.|5. |գ. Սիփանիկ       |
|            |___|___|_________________|
|            |13.|6. |գ. Տափերական     |
|            |___|___|_________________|
|            |14.|7. |գ. Մխչյան        |
|____________|___|___|_________________|
|ԱՐՄԱՎԻՐ     |15.|1. |քաղ. Արմավիր     |
|            |___|___|_________________|
|            |16.|2. |քաղ. Վաղարշապատ  |
|            |___|___|_________________|
|            |17.|3. |գ. Փարաքար       |
|            |___|___|_________________|
|            |18.|4. |գ. Գայ           |
|____________|___|___|_________________|
|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |19.|1. |քաղ. Գավառ       |
|            |___|___|_________________|
|            |20.|2. |քաղ. Սևան        |
|            |___|___|_________________|
|            |21.|3. |գ. Երանոս        |
|            |___|___|_________________|
|            |22.|4. |քաղ. Ճամբարակ    |
|            |___|___|_________________|
|            |23.|5. |գ. Զովաբեր       |
|            |___|___|_________________|
|            |24.|6. |գ. Ծովագյուղ     |
|            |___|___|_________________|
|            |25.|7. |գ. Վարդենիկ      |
|____________|___|___|_________________|
|ԼՈՌԻ        |26.|1. |քաղ. Վանաձոր     |
|            |___|___|_________________|
|            |27.|2. |քաղ. Ալավերդի    |
|            |___|___|_________________|
|            |28.|3. |քաղ. Ստեփանավան  |
|            |___|___|_________________|
|            |29.|4. |քաղ. Ախթալա      |
|            |___|___|_________________|
|            |30.|5. |քաղ. Սպիտակ      |
|            |___|___|_________________|
|            |31.|6. |գ. Շահումյան     |
|            |___|___|_________________|
|            |32.|7. |գ. Գարգառ        |
|____________|___|___|_________________|
|ԿՈՏԱՅՔ      |33.|1. |քաղ. Հրազդան     |
|            |___|___|_________________|
|            |34.|2. |քաղ. Չարենցավան  |
|            |___|___|_________________|
|            |35.|3. |քաղ. Եղվարդ      |
|            |___|___|_________________|
|            |36.|4. |քաղ. Աբովյան     |
|            |___|___|_________________|
|            |37.|5. |քաղ. Բյուրեղավան |
|            |___|___|_________________|
|            |38.|6. |քաղ. Նոր Հաճն    |
|            |___|___|_________________|
|            |39.|7. |քաղ. Ծաղկաձոր    |
|            |___|___|_________________|
|            |40.|8. |գ. Նոր Գեղի      |
|            |___|___|_________________|
|            |41.|9. |գ. Ջրվեժ         |
|            |___|___|_________________|
|            |42.|10.|գ. Նոր Երզնկա    |
|            |___|___|_________________|
|            |43.|11.|գ. Զովունի       |
|            |___|___|_________________|
|            |44.|12.|գ. Գետարգել      |
|            |___|___|_________________|
|            |45.|13.|գ. Կարենիս       |
|            |___|___|_________________|
|            |46.|14.|գ. Արզական       |
|            |___|___|_________________|
|            |47.|15.|գ. Արտավազ       |
|            |___|___|_________________|
|            |48.|16.|գ. Առինջ         |
|            |___|___|_________________|
|            |49.|17.|գ. Գեղաշեն       |
|            |___|___|_________________|
|            |50.|18.|գ. Բջնի          |
|            |___|___|_________________|
|            |51.|19.|գ. Նոր Արտամետ   |
|            |___|___|_________________|
|            |52.|20.|գ. Աղավնաձոր     |
|            |___|___|_________________|
|            |53.|21.|գ. Քասախ         |
|            |___|___|_________________|
|            |54.|22.|գ. Զառ           |
|            |___|___|_________________|
|            |55.|23.|գ. Բուժական      |
|            |___|___|_________________|
|            |56.|24.|գ. Քանաքեռավան   |
|____________|___|___|_________________|
|ՇԻՐԱԿ       |57.|1. |քաղ. Գյումրի     |
|            |___|___|_________________|
|            |58.|2. |քաղ. Արթիկ       |
|            |___|___|_________________|
|            |59.|3. |քաղ. Մարալիկ     |
|            |___|___|_________________|
|            |60.|4. |գ. Ազատան        |
|            |___|___|_________________|
|            |61.|5. |գ. Բասեն         |
|            |___|___|_________________|
|            |62.|6. |գ. Ախուրյան      |
|____________|___|___|_________________|
|ՍՅՈՒՆԻՔ     |63.|1. |քաղ. Կապան       |
|            |___|___|_________________|
|            |64.|2. |քաղ. Մեղրի       |
|            |___|___|_________________|
|            |65.|3. |քաղ. Գորիս       |
|            |___|___|_________________|
|            |66.|4. |քաղ. Քաջարան     |
|____________|___|___|_________________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐ   |67.|1. |քաղ. Եղեգնաձոր   |
|            |___|___|_________________|
|            |68.|2. |քաղ. Ջերմուկ     |
|            |___|___|_________________|
|            |69.|3. |քաղ. Վայք        |
|____________|___|___|_________________|
|ՏԱՎՈՒՇ      |70.|1. |քաղ. Իջևան       |
|            |___|___|_________________|
|            |71.|2. |քաղ. Դիլիջան     |
|            |___|___|_________________|
|            |72.|3. |քաղ. Բերդ        |
|            |___|___|_________________|
|            |73.|4. |քաղ. Այրում      |
|            |___|___|_________________|
|            |74.|5. |քաղ. Նոյեմբերյան |
.______________________________________.»:
(2-րդ հավելվածը լրաց. 07.11.13 թիվ 1231-Ն որոշում)