ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-659 (ՎԴ)
    դատարանի որոշում                                              2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-62
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
 
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
 
                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի
                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի
                                              Վ. Աբելյանի
                                              Ե. Խունդկարյանի
                                              Դ. Ավետիսյանի
                                              Հ. Ղուկասյանի
                                              Ս. Օհանյանի
 
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Գորգիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Գորգիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի` 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա հողամասի փոխանակության նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
 
ՊԱՐԶԵՑ
 
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուզաննա Գորգիսյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետի 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա կնքել հողամասի փոխանակության նոր պայմանագիր:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 11.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Գորգիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 11.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
          i 
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
 
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
          i 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
          i 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՈՒսումնասիրելով 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճել:
          i 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. Հաստատել 11.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.
 
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ»
 
    ք. Երևան                                              11.09.2008 թ.
 
Հայցվոր Ռուզաննա Գորգիսյանը (այսուհետ` Կողմ 1), պատասխանող Երևանի քաղաքապետարանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանի, որը գործում է Երևանի քաղաքապետի կողմից 21.08.2008 թ. տրված լիազորագրի հիման վրա (այսուհետ` Կողմ 2),
- նպատակ ունենալով փոխզիջումների հիման վրա լուծել մեր միջև առկա խնդիրները,
- հավաստելով, որ սույն համաձայնությունը կնքելու պահին առաջնորդվում ենք սթափ գիտակցությամբ և գործում առանց հարկադրանքի,
- արտահայտելով հաշտության հասնելու ձգտումը,
ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի դրույթներով, 42-րդ հոդվածի 6-րդ կետով և 109-րդ հոդվածի 7-րդ կետով կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմ 1-ը պարտավորվում է հրաժարվել ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքից` ըստ հայցի Ռուզաննա Գորգիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա հողամասի փոխանակության նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ:
Կողմ 1-ը, միաժամանակ, պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով և հիմքով դատարան հայց չներկայացնել:
2. Հաշտության համաձայնությունը կնքելուց հետո Կողմ 1-ը պարտավորվում է Երևանի Վերին Անտառային փողոցին հարող տարածքում գտնվող, բնակելի տան շինարարության նպատակով, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով իրեն տրամադրված 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գույքային պահանջներ չներկայացնել:
3. Կողմ 2-ը պարտավորվում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում` Նորքի 15-րդ փողոցի թիվ 154 հասցեում (տարածագնահատման 6-րդ գոտի) գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1457,0 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով, գնման նախապատվության իրավունքով տրամադրել Ռուզաննա Գորգիսյանին:
4. Սույն հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից:
5. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է երեք հավասարազոր օրինակից:
 
        Կողմ 1                                 Կողմ 2
 
    Ռուզաննա Գորգիսյան                     Երևանի  քաղաքապետարան,
    անձնագիր թիվ AG0204733,                որի անունից հանդես է գալիս
    տրված 008-ի կողմից 09.01.2004 թ.       Երևանի  քաղաքապետարանի
    հաշվառված է` Երևանի  Տիչինայի          աշխատակազմի իրավաբանական
    փողոցի 34 շենքի 14 բնակարանում         վարչության պետ Արտյոմ Սարգսյանը
        (ստորագրություն)                        (ստորագրություն) (կնիք)»:
 
2. Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
 
Նախագահող`  Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան