Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0561.250998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 561

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակելու և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի հետագա լրամշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Մ. Գրիգորյան    - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                      նախարարի խորհրդական, նախարարության

                      հասարակայնության հետ կապերի և լրատվության

                      վարչության պետ, իրավաբանական գիտությունների

                      թեկնածու, դոցենտ

    Հ. Ղուկասյան    - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և  զինվորական գործերի

                      պալատի դատավոր

Մ. Թադևոսյան   - Անիի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազ,

իրավաբանական գիտությունների թեկնածու

    Մ. Բադիրյան     - Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքի և  

                      էջմիածին քաղաքի դատախազ, իրավաբանական

                      գիտությունների թեկնածու

Ն. Առուստամյան  - ՀՀ արդարադատության նախարարության

միջազգային-իրավաբանական հարաբերությունների

վարչության գլխավոր խորհրդատու

    Ա. Գաբուզյան    - ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի

                      ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների

                      թեկնածու

    Ա. Գրիգորյան    - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                      նախարարության քրեական պատիժների իրականացման

                      վարչության բաժնի պետ

    Ս. Ասատրյան     - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                      նախարարության հասարակայնության հետ կապերի և

                      լրատվության վարչության պետի տեղակալ

 

2. Աշխատանքային խմբին`

i

ա) շարունակել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրամշակման աշխատանքները.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծի հայեցակարգը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը.

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագիծը` մինչև 1999 թվականի մայիսի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 30.04.99 թիվ 262 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`

իրականացնել աշխատանքային խմբի գործունեության համակարգումը:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 1 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.09.1998
N 561
Որոշում