(ուժը կորցրել է 27.02.09 թիվ 70-Ն որոշում)
i
600.0052.111198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 52
 
ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
 
1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի
հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
 
ա) 35 կՎ բարձր լարման բջիջներով սնվող
           սպառողներին`                               16 դրամ/կՎտԺ
 
բ) 6(10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող
           սպառողներին`                               20 դրամ/կՎտԺ
 
գ) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող
           սպառողներին`                               25 դրամ/կՎտԺ
 
դ) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող
           սպառողներին`                               25 դրամ/կՎտԺ
 
այդ թվում`
 
բնակչությանը (անկախ մեկ բաժանորդի
           էլեկտրաէներգիայի սպառման ծավալից)`         25 դրամ/կՎտԺ
 
2. Սահմանել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին
(համապատասխան հաշվառքի սարքի առկայության պայմաններում) ժամը
23.00-7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար գիշերային զեղչ սակագին,
        ներառյալ ավելացված արժեքի հարկը`           -  12 դրամ/կՎտԺ:
 
3. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի
i
հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման 1-ին կետի է), ը),
թ) ենթակետերը և 4-րդ կետը:
 
4. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի
i
հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 22-ի թիվ 10 որոշումը: